Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը` Պատրոն Դավիթը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ—ում քննվող քրեական գործերից ևս մեկով՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի կասկածանքով։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։ Դավիթ Գալստյանին են պատկանում մի շարք օֆշորային ընկերություններ, նաև՝ ՀՀ-ում գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են զենքի առևտրով ու հանդիսանում են բանակի հիմնական մատակարարներից։
Շուշին ընկավ երկու պատճառով. Առաջինը կառավարման մակարդակը, երկրորդը, ժամանակին այդ ուղղությամբ առաջնային ղեկավարման կետ չէր ձեւավորվել, որը կարող էր ճիշտ համագործակցություն իրականացնել: Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ Խորհրդատվություն տվել է, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն հայտնել է Արցախյան վերջին պատերազմում 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին: Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։
Այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որն ուղեկցվել է Քոչարյանի աջակիցների ակցիայով։ Նիաստի ընթացքում Քոչարյանի փաստաբանները դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ են ներկայացրել։
Վաղ առավոտից Երևանում առատ ձյուն է տեղում։ Երևանի քաղաքապետից վստահեցնում են, որ երևանի փողոցներում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ՝ ArmDaily.am-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում ոչ պատշաճ են մաքրման աշխատանքներ վերաբերյալ Մասնավորապես, քաղաքացիները նշում են, որ գրեթե անանցանելի է Դավիթ Բեկ փողոցը, բողոքներ կան նաև Գայի, Մյասնիկյան պողոտաներից, Սարալանջի փողոցից։ Երևանի գրեթե բոլոր փողոցներում վթարներ կան։
Սյունիքի Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել 2 փրկարար։
68 տարեկան հասակում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։

