Այսօր վաղ առավոտվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան եւ աշխատակիցները ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքների մեջ:
Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան եւ ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ:
Ձնամաքրման գործին ներգրավված են նաեւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
