Ի դեպ. ՌԴ ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին
ADTVԻ դեպ, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հետպատերազմական իրավիճակին առնչվող ու մեզ համար չափազանց կարեւոր մի շաքր հարցերի։Դրանցից ամենակարեւորն իհարկե վերաբերում է հայ ռազմագերրիների ու անհետ կորածների վերադարձի խնդիրներին։ Մինչ մենք մեղադրում ենք Ադրբեջանին, այս գործընթացը ձգձգելու եւ այն Հայաստանի վրա որպես հավելյալ ճնշման գործիք օգտագործելու համար, ՌԴ ԱԳ նախարարն հայտարարում է, թե «սկզբում առավել շատ խնդիրներ ունեին հայերը, քանի որ, նախեւառաջ, անհրաժեշտ էր, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կազմեին այն մարդկանց ցուցակը, որոնք կորել էին։ Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակներ, հիշատակված բոլոր անձինք վերադարձվեցին։ Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից եւ ոչ ամբողջական, արդյունքում տեղի է ունեցել փոխանակում այն մարդկանց, որոնք մասնակցել են նոյեմբերի 9-ին ավարտված գործողություններին»։ Բայց սա դեռ ամբողջը չէ։
Հիմա գլխավորն հարցը կապված է Հադրութի շրջանում գերության մեջ հայտնված 62 մարդու հետ։ Ադրբեջանական կողմն հայտարարել է, թե «քանի որ նրանք այնտեղ հայտնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, նրանց դեպքը պետք է դիտարկել առանձին»։ Պարզվում է սակայն, որ ըստ հայկական կողմի ցուցակների, անհետ կորածների թիվը ավելին է քան 62-ը։ ՌԴ ԱԳ նախարարն իհարկե շատ նուրբ ու դիվանագիտական լեզվով է արտահայտվում, մինչդեռ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայ ռազմագերիներին «ահաբեկիչ» որակումն էր տվել։
Հիշեցնեմ, դեկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ Ալիեւը հայտարարել էր, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ հայկական զինված ուժերը «դեռ գտնվում են որոշ ազատագրված տարածքներում և չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը»։ Ալիևի խոսքով՝ նրանցից շատերը ձերբակալված են։ «Նրանք չեն կարող համարվել ռազմագերիներ, նրանք ահաբեկիչներ են», - հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը։
Հասկանալի է, որ սա արվում է, որպեսզի արհեստականորեն մեղադրանք առաջադրվի նաև պատերազմից հետո գերեվարված անձանց։
Հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որակումն ըստ էության մարդասիրական գործընթացի և միջազգային պահանջների կոպիտ խախտում է համարվում։Բայց դե եկել ում՝ ինչ ենք ասում։Ինչեւէ. ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ նախագահ Պուտինը եւ ինքը առաջ են քաշում այն տեսակետը, որ անհրաժեշտ է առաջնորդվել «բոլորը բոլորի դիմաց» կարգախոսով։ Սպասենք՝ հույսով։