Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, անդրադարձել ստեղծված իրավիճակին և նշել, որ իր հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը.
«Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը»:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դա անհաջողակ պոպուլիստի ձևակերպում է, որը ուղղակի չի հասկանում, թե որն է հրաժարականի պահանջը. «Իր պատկերացմամաբ դա միայն փողոցն է: Եթե կուզի, կարող է իր խորհրդական-օգնականներին, չգիտեմ` նրանց գրագիտությունը կների, թե չէ, բայց գոնե համացանցից թող փնտրեն ու հանեն. Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսներ, ՀՀ նախագահ, ԳԱԱ, ԵՊՀ, Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդ, հարյուրավոր գիտնականներ, մտավորականներ, բժիշկներ, քաղաքացիներ պահանջել են նրա հրաժարականը: Իհարկե Վեհափառ Հայրերը չեն եկել Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ հանրագհավաքի, բայց առնվազն հայտարարություններին եթե ծանոթանան, կհասկանա, որ ինքը համահայկական մերժման է արժանացել»:
Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին է խոսում և խորհրդարանական ու արտախորհրդարանակն ուժերին հրավիրում է խորհրդակցությունների, Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդտեղ էլ Փաշինյանը խաղում է. «Ինքը չի ասում, որ արտահերթ ընտրություններ են պետք, ինքն ասում է եկեք քննարկենք: Հայրենիքին դավաճանած, կապիտուլացիոն համաձայնագիր ստորագրած, երկիրն այս կոլապսին հասցրած անձի հետ կա մեկ քննարկման հարց` նրա օր առաջ հրաժարականի հարցը: Ցանկացած բոլոր նմանատիպ այլ քննարկումներ դրա հետ իմաստ չունեն: Նա այստեղ ևս շարունակում է խաբել, նա չի խոսում արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտության մասին, որ պետք է լինի, նա խոսում է դրա շուրջ քննարկումներ ծավալելու մասին, որպեսզի փորձի իր քաղաքական վերակենդանացումն ապահովի, իսկ նա ուղղակի իր դավաճանական կեցվածքով քաղաքական դիակ է և ցանկացած քաղաքական ու, որը կհամաձայնվի այս կեղծ օրակարգով , առանց հստակությունների, առանց արտահերթի ժամկետների, պայմանների մասնակցել թատերականացմանը, տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքական շրջանակները քննարկում են արտահերթ ընտրությունների հարցը, իրենք կդառնան նիկոլ Փաշինյանի մեղսակից»:

