Ի դեպ. Շիրակում եւ Սյունիքում լարված իրավիճակի մասին
ADTVԻ դեպ, հանրապետությունում ստեղծված իրավիճակը դժվար է գնահատել այլ կերպ, քան քաոս։ Դժգոհություններ, բողոքի ակցիաներ, փակված փողոցներ ու մայրուղիներ, պահանջներ ու անպատասխան հարցեր։ Շիրակի մարզից գերության մեջ հայտնվածների հարազատներն այսօր փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը:Նրանց պահանջը մեկն է, նրանք պահանջում են, որ պետությունը, պատկան մարմինները զբաղվեն իրենց անհետ կորած երեխաներին գտնելու հարցով:
Բանն այն է, որ շիրակցիների մեծ մասը եղել է Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր և Շուշիի շրջանի Հին Շեն համայնքներում, որտեղ ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել շրջափակում ադրբեջանական զորքերի կողմից և հայկական կողմից գերիներ են տարել։ Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում հարազատներն ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել: Թվում էր, թե եռակողմ հայտարարության ստորագրումից ու ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կունենանք առնվազն հանդարտ վիճակ ու կբացառվեն նմանատիպ դեպքերը։ Պարզվեց, բնավ էլ այդպես չէ։ Բայց սա դեռ վերջը չէ։ Սյունիքի մարզում էլ բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Նրանք իշխանությունից անվտանգության երաշխիքներ են ուզում: Բանն այն է, որ այսօր պետք է ազատվեին մի շարք դիրքեր Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում, որից հետո կարելի է ասել վերանում են անվտանգության երաշխիքները այդ տարածքի ճանապարհներին։ Բանն հասել է այնտեղ, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետը կոչ է անում կամավորներին, հավաքվել եւ զենքով պաշտպանել հայրենիքը։
«Փաստացի, գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի ամբողջ բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին: Պետություն, ըստ էության, չկա»,-հայտարարում է գյուղապետը։ Իսկ ինչ են ասում Հայաստանի պաշտոնյաները։ ՀՀ ԱԽՔ-ն շատ հանդարտ տոնով բացատրում է, այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ դա կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Եւ ըստ այդ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,-ասել է նա: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նախօրեին ասել է, թե սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները որեւէ կերպ չեն ավելացնում անվտանգության երաշխիքները եւ այս գործընթացները տանում են դեպի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հայաթափում։
Ի դեպ, համացանցում արդեն հայտնվել է այրվող տան լուսանկարը Կապանում, ճիշտ այնպես, ինչպես Արցախի՝ ադրբեջանին հանձնվող տարածքներում էր։