ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդ, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր գազարի մասին:
Բացի ձեւից եւ չափից՝ գազարը կարող է զգալիորեն տարբերվել գույնով: Բնորոշ նարնջագույն երանգը հայտնվում է բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ: Որքան ցածր է այս նյութի պարունակությունը, այնքան ավելի գունատ է գազարը: Բացի այդ, կան առանձին սորտեր վառ դեղին կամ մանուշակագույն գունավորմամբ: Կա բացարձակապես սպիտակ գույն ունեցող գազարի սորտ:
Արմատապտուղների համային որակները որոշ չափով կախված են գույնից։ Նարնջագույն գազարն առավել հյութալի է, եւ նրա գունատ տեսակները տարբերվում են ավելի քիչ արտահայտված համային հատկանիշներով: Մանուշակագույն գազարն ունի իր սեփական առանձնահատկությունները, այդ թվում, համային:
Գազարի հազվագյուտ տեսակները կարելի է անվանել կարմիր եւ վարդագույն երանգ ունեցող արմատապտուղները: Շուկաներում դրանք գործնականում ազատ վաճառքում չեն լինում։ Եթե նման գազար հայտնվում է վաճառասեղանին, ապա գնել այն ամեն մեկը չէ, որ համարձակվում է՝ կասկածելով, որ այդ պտուղը աճեցվել է օգտագործելով մեծ քանակությամբ ներկանյութեր կամ քիմիական նյութեր: Իրականում գազարի գույնը ուղղակիորեն կախված է դրա բաղադրիչների հարաբերակցությունից, որոնք բացի օգտակար հատկություններից տարբերվում են նաև արմատապտուղները տարբեր երանգներով ներկելու ունակությամբ:
Ինչպես ընտրել գազար
Գազարի ընտրության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա հասունության եւ որակի աստիճանին: Գույնը տվյալ դեպքում հատուկ դեր չի խաղում։ Սակայն, երբ գնում եք էկզոտիկ սորտեր, պետք է նախապես պարզել, թե ինչպես պետք է ընտրեք լավ արմատապտուղներ:
Ինչ գազար պետք է գնել
- ի տարբերություն բազմաթիվ մրգերի եւ բանջարեղենի, որոնց արտաքին գրավչությունը կարող է լինել նիտրատների առկայության նշան, գազարն առաջին հերթին գնահատվում է գեղեցկությամբ եւ պայծառությամբ (որքան պայծառ է արմատը, այնքան ավելի օգտակար վիտամիններ է այն պարունակում),
- գազարի մակերեսը պետք է լինի հարթ, ոչ դեֆորմացված և չունենա վնասներ կամ ճաքեր,
- գազարը պետք է պինդ լինի,
- տերևների եւ արմատապտղի միջեւ ընկած հատվածը պետք է ունենա հագեցած կանաչ գույն
- լվացված կամ չլվացված գազարի միջև տարբերություն չկա, բայց լվացված տարբերակը կարող է պահվել մի փոքր ավելի քիչ, քան չլվացվածը:
Որ գազարը գնել չարժե
- գազարները, որոնք վնասվախ են կամ շատ ուժեղ դեֆորմացված են, կարող են տարբերվել համային հատկանիշներով,
- մուգ բծերը կամ կետերը կարող են լինել նեխման գործընթացի սկիզբի նշան,
- եթե կտրված արմատապտղի կենտրոնը կտրուկ տարբերվում է կեղեւին մոտ գտնվող հատվածից, ապա գազարն աճել է մեծ քանակությամբ քիմիկատների օգտագործմամբ,
- կանաչ բծերով գազարները հասունացած չեն լինում կամ արմատապտուղները երկար ժամանակ պահվել են արեւի տակ (նման գազարի համը կարող է դառը լինել),
- եթե գազարի մակերեսը փափուկ է կամ հեշտ է ճկվում, ապա գազարի ներսում, ամենայն հավանականությամբ, արդեն սկսվում են փտածության գործընթացները,
- եթե գազարի մակերեւույթին առկա են բազմաթիվ ճաքեր, ապա արմատը կարող է լինել մուգ եւ փչացած,
- երկար ժամանակ բաց գույն ունեցող գազարը համարվում էր կերային, այժմ նոր սորտեր են ի հայտ գալիս, բայց արմատապտուղներ գնելիս ավելի լավ է նախապատվությունը տալ վառ եւ հագեցած գույնին,
- եթե գազարի մակերեւույթը խոնավ է եւ կարծես ծածկված է ճարպով, ապա խորհուրդ չի տրվում գնել այն (արմատը կամ փչացած է կամ մշակվել է քիմիական նյութերով);
- եթե գազարի մակերեսի վրա լավ տեսանելի են սեւ բարակ շերտերը, ապա գազարն ախտահարված է վնասատուներով (սննդի մեջ դրա օգտագործումը կարող է վնաս հասցնել առողջությանը),
- եթե տերևների եւ արմատապտույտի միջեւ կանաչ տարածքը գերազանցում է 1 սմ-ը, ապա գազարը չի հասունացել (կանաչի փոխարեն շագանակագույն երանգը վկայում է արմատապտույտների չափազանց երկար պահպանման կամ դրանց գերտաքացման մասին);
- ոչ մի դեպքում չի կարելի գնել գազար՝ կրծողների կամ միջատների վնասման ակնհայտ նշաններով;
- թոռոմած գազարը համով արմատապես տարբերվում է ստանդարտ թարմ տեսակից:
Ենթադրվում է, որ 150 գ-ից ոչ ավելի քաշով գազարն առավել համեղ եւ հյութալի է:
Եթե գազար գնել է ջեռեփուկների կամ աղցանների համար, ապա նախապատվությունը տվեք է բաց գույն ունեցող արմատապտուղներին: Առաջին կամ երկրորդ ուտեստների, ինչպես նաեւ հյութերի համար ավելի լավ է ձեռք բերել գազար' վառ եւ հագեցած երանգով:

