Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայ-ռուսական նո՞ր խաղ ընդդեմ Թուրքիայի. Ի՞նչ սպասել ապագայում

Վերլուծական

Երեկ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո ՀՀ գլխավոր դիվանագետը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Թուրքիայի հասցեին: Արա Այվազյանը նշել է, որ Թուրքիան շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն և որ «դա միջազգային հանրությանը պարտավորեցնում է գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը»:

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- հայտարարել է Այվազյանը։

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը իր այս հայտարարությամբ, կարծես թե, փորձում է Ռուսաստանի հետ համագործակցության նոր դաշտ ձևավորել և թույլ չտալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում Թուրքիայի հաստատում և դիրքերի ուժեղացում:

Պետք է նկատել, որ թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման հայտարարության մեջ Թուրքիան ներկայացված չէ, սակայն դա միայն ոչ ֆորմալ է այդպես, և ակնհայտ է, որ իրականում այս հայտարարությունը նախապես համաձայնեցված է եղել նաև թուրքական կողմի հետ: Ավելին, հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ արդեն իսկ միջազգային մամուլում հայտնվեց նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծի մանրամասնությունները, որտեղ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը նշել էր, որ այդ սպասվող համաձայնության մանրամասները քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսային խոսակցության ընթացքում:

Ավելին, հետագայում պարզ դարձավ, որ Թուրքիան նույնպես ցանկացել է իր խաղապահները տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով, ինչին դեմ է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի մասին Կրեմլի ղեկավարը հայտարարեց նոյեմբերի 18-ին:

«Ինչ վերաբերում է խաղաղապահական առաքելությանը, ապա, այո՛, Ադրբեջանն ու Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահական գործընթացներին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին: Կարծում եմ՝ ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց համոզել մեր թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որ պետք չէ պայմաններ կամ նախադրյալներ ստեղծել մեր պայմանավորվածությունների կործանման համար: Այնպիսի պայմաններ, որոնք պայմանավորվող կողմերից մեկին կդրդեին ծայրահեղ միջոցների և գործողությունների դիմել: Ինչո՞ւ սադրենք հայկական կողմին շփման գծում թուրք զինվորների առկայությամբ: Կարծում եմ, որ նախագահ Էրդողանը նույնպես դա շատ լավ հասկանում է»,- ասել է Պուտինը Россия 24 հեռուսատաալիքի եթերում:

Չնայած, Անկարային չհաջողվեց Մոսկվայի հետ պայմանավորվել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման երկայնքով թուրք խաղապահների տեղակայման հարցում և կողմերը համաձայնության եկան միայն Ադրբեջանում հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցի շուրջ, հետագայում մի շարք միջազգային լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Անկարան ուզում է համատեղ այս կենտրոնից բացի նաև սեփական՝ անկախ դիտորդական կետը բացել Ադրբեջանում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ Անկարան չի ուզում բավարարվել միայն հրադադարի վերահսկման համատեղ ռուս-թուրքական դիտորդական մոնիտորինգի կենտրոնի ստեղծմամբ և ցանկանում է ավելի ազդեցիկ ներկայություն ունենալ Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում:

Միջազգային մամուլում տեղեկություններ կան նաև, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում դեռևս Ադրբեջանում մնացած և Թուրքիայի հովանավորությունը վայելող սիրիացի վարձկանների ընտանիքներն ու Սիրիայից թուրքոմաններին Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխելու և այստեղ վերաբնակեցնելու ուղղությամբ: Դրանով, Թուրքիան մի քանի խնդիր կարող է լուծել: Նախ՝ ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա և նաև որոշակի հիմքեր կստեղծի իր համար հետագայում հակամարտությանը միջամտելու համար: Բացի այդ, Ադրբեջանը կարող է Թուրքիայի դրդմամբ 5 տարի անց, երբ լրանում է Արցախում ռուս խաղապահների տեղակայման ժամկետը, Ռուսաստանից պահանջել խաղաղապահների դուրս բերում, որից հետո արդեն միացյալ ուժերով փորձեն գրավել նաև հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Արցախի մնացած տարածքը:

Բացի դրանից, Ադրբեջանում իր ազդեցությունը ուժեղացրած Թուրքիան կարող է փորձել ծավալվել նաև Միջին Ասիա և նաև Ռուսաստանի հնարավոր թուլացման դեպքում ոտնձգություններ կատարել այդ երկրի հարավային սահմաններում գտնվող իսլամական շրջանների նկատմամբ: Հայտնի է, որ դեռևս, առաջին չեչենական պատերազմի ժամանակ Թուրքիան մարդասիրական օգնության անվան տակ զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել չեչեն անջատողականներին:

Բնականաբար, Թուրքիայի դիրքերի ուժեղացումը Ադրբեջանում և հաստատվելը Արցախի օկուպացված տարածքներում, չի բխում ոչ միայն Երևանի, այլ նաև Մոսկվայի շահերից, որը միշտ «խանդով» է վերաբերվել հարավկովկասյան տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների և տարածաշրջանային գերտերությունների դիրքերի ուժեղացմանը:

Հաշվի առնելով հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների վերոնշյալ սցենարը՝ կարելի է միանշանակ պնդել, որ այս հարցում Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր շահեր, այն է՝ թույլ չտալ, որ Թուրքիան հաստատվի Արցախի օկուպացված տարածքներում: Սակայն, դրա հետ մեկտեղ, հայկական դիվանագիտության նոր ճարտարապետները պետք է նաև շատ զգույշ և չափազանց հաշվարկված գործեն այս չափազանց բարդ իրավիճակում, քանի որ այդ խաղը շատ բարդ է և նաև որոշակի ռիսկեր է պարունակում: Ռուսաստանը և Թուրքիան, տարբեր տարածաշրջաններում (Լիբիա, Սիրիա, Ղրիմ, Դոնբաս) աջակցելով տարբեր հակամարտող կողմերի, նաև շատ հարցերում ուղիղ համագործակցության լավ օրինակներ ունեն: Երկու երկրների միջև ապրաքնաշրջանառության ծավալները հասնում է տարեկան մոտ 20 մլրդ դոլարի, Մոսկվան Անկարային է վաճառել բավականին թանկ S-400 ՀՕՊ համակարգեր, նաև կողմերը հաջողությամբ համագործակցում են մի շարք էներգետիկ նախագծերում ու կարող են նաև ինչ-որ մի պահի համաձայնության հասնել Արցախի հարցում և, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, դա կարող է արվել նաև Հայաստանի և հայերի շահերի հաշվին: Ուստի, Հայաստանը պետք է գործի չափազանց զգույշ և ճկուն՝ փորձելով դուրս գալ մեզ համար ստեղծված այս ոչ բարենպաստ իրավիճակից:

Արմեն Վարդանյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™