Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,
Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»:
Հիշեցնենք, որ Բերձորցիները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Նրանք հետաքրքրվել են թե ինչու է իրենց համայնքը դուրս մնացել Կառավարության աջակցության ծրագրից:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
