Այսօր համացանցում լայն քննարկվում է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարչապետի աշխատակազմում ՀՀ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Մասնավորապես քննարկումների առանցքում է հայտնվել պետական ապարատում աշխատանքի անցնելու համար նման պարզունակ թեստի առկայությունը։
Մասնավորապես հարցերից մեկի պահանջում է ճիշտ հերթականությամբ դասավորել շաբաթվա օրերը։ Մյուս հարցերը ևս բավականին պարզունակ են՝ նշել «այո» կամ «ոչ», երկու սյունակները իրար համապատասխանեցնել, իսկ մի հարցի մեջ անգամ նշված է պատասխանը։
Թեստից միայն բացակայում է բ-պ-փ-ի ուղղագրությունը կամ նմանօրինակ այլ հարց, չնայած այս հարցի պատասխանը ավելի կարևոր է, քան, թեստում ընդգրկված մյուս հարցերը։ Այս հաստիքը զբաղեցնող անձը կստանա 256 հազար դրամ աշխատավարձ։

