ArmDaily.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Սեդրակ Առուստամյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։ «Նախկինում գրավ էլի առաջարկել ենք, սակայն այս չափով չի եղել։ Օրենքը մի քանի տարբերակի հնարավորություն է տալիս։ Միաժամանակ, կալանքի տակ պահելու հետ կապված նոր հանգամանքներ են առաջ եկել, որոնց մասին այս պահին չեմ կարող խոսել, նոր հանգամանքներ կան նաև կապված քննության հետ։ Դատարանը նաև այդ հանգամանքներն է հաշվի առել»,-ասաց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

