Կարին Տոնոյանը գրում է.
Նախ արդարություն....
Որևէ երկիր չի կարող որևէ նոր ու լավ բան սկսել , եթե չի մաքրվել նախկին մեղքերից ու դավադրություններից: Դավաճանները պիտի պատժվեն, հարց է առաջանում, իսկ ինչպես պատժել, որ դրանից քաղենք առավելագույնը, որ այլևս երբեք այս երկրում չկրկնվի այս ազգակործան դավադրությունը:
Ինձ համար, որպես մանկավարժ և որդուն հայրենիքին նվիրած մայր, դա ամեն րոպե հնչող հարց է, չդադարող աղաղակ, կյանքը շարունակելու պայման..... իսկ լավագույն լուծումն առաջարկեց վերջերս մի պատվարժան հայորդի-
« .....Նրանց՝ այդ անպատիվ, անխիղճ, դավաճան կենդանիներին ընտանիքներով պետք է պահել Երևանի պատմության թանգարանում ստեղծված զնդաններում: Ամեն օր որոշակի ժամի նրանց պետք է դուրս բերել թանգարանի դիմացի հարթակում կառուցված հատուկ ճաղավանդակի մեջ և ցուցադրել դպրոցներից այցի բերված աշակերտներին, մարդկանց, զբոսաշրջիկներին՝ թե ովքեր են այդ ստորները, և Հայաստանում ինչ ճակատագիր է սպասվելու այսուհետ դավաճաններին.... »: Դրանից հետո երկար ժամանակ, համոզված եմ, մեր հայրենիքը պաշտպանված կլինի Նժդեհի ասած ազգի տականքներից.....
Մենք աշխարհին ցնցեցինք մեր որդիների հայրենսիրությամբ և անպարտելի ոգով, ցնցեցինք մեր տականքի ծախվածության ու նվաստության մակարդակով, հերթը երրորդին է՝ ցնցել նաև մեր արդարության վերհաստատման անողոքությամբ ու կամքով:
Հիշեք՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կանխարգելեք այս խայտառակ էջի կրկնությունը հավասարազոր քայլով:

