Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է քովիդի պատճառով. Գեղամ Գևորգյան Շատերը չէ, որ այս պահին կհամաձայնեին առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել. Արամ Սահակյան Լավրովի հայտարարությունը գերիների ցուցակի մասին պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը չգիտի անհետ կորածների հստակ թիվը. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան Փորձում են դրական սպասումներ ստեղծել, սակայն այս տարի դա անիրատեսական է. Պարսյանը՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման մասին Արգիշտի Քյարամյանը շոկի մեջ է, թե ինչու իրեն չեն նշանակել առողջապահության նախարար. ֆեյսբուքում քննարկում են Անահիտ Ավանեսյանի նշանակումը Ադրբեջանական կողմը կձգտի հնարավորինս ձգձգել գերիներին ազատ արձակելու գործընթացը՝ պաշտոնական Երևանից նորանոր զիջումներ ստանալու ակնկալիքով. Արման Մելիքյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք. ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք Նույնիսկ այս պայմաններում Մինասյան Միշիկն ավելի բարոյալքված կերպար է, քան Միրզոյան Արարատը. Շանթ Հարությունյան Ադրբեջանն ամենևին դեմ չի լինի «գերիներ՝ տարածքների դիմաց» կամ «գերիներ՝ քաղաքական զիջումների դիմաց» բանաձևերին. Ալեն Ղևոնդյան
Երևան, 19.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհակալություն, տիկին նախագահող,

հարգելի գործընկերներ,

տիկնայք և պարոնայք․․․

Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։

2020 թվականը նշանավորվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ սանձազերծված պատերազմը Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ձևավորեց առավել ծանր իրավիճակ:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունը և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում:

Այս համատեքստում մենք ողջունում ենք խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին նախարարական խորհրդի որոշման նախագծի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը՝ դա համարելով այս նախարարական հանդիպման ամենակարևոր արդյունքը:

Ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում՝ տեղում խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին հրադադարին հասնելու գործում ներդրած ջանքերի և ներգրավվածության համար:

Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նաև նոր՝ վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում՝ հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:

Առաջինը՝ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն, իրենց զինված ուժերը համալրելու նպատակով, տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից:

Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:

Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ:

Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են, սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․

Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։

Միաժամանակ, այդ նպատակին հասնելու համար, Թուրքիան, որի՝ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը հայտնի է, պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այս համատեքստում՝ կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում՝ մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը և հաստատակամությունը՝ հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն-խաղաղ կարգավորման գործում:

Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից:

Ամփոփելով՝ կցանկանայի ողջունել Շվեդիային՝ որպես գալիք նախագահող և մաղթել ամենայն հաջողություն։

Շնորհակալություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Վիտալի Բալասանյանի և Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք Արցախի սահմանների պաշտպանության, նաև կարգավիճակի հարցը. Սաղաթելյան Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում. Արտակ Զաքարյան Դիմակայունության բարձրացման ծրագիր Սյունիքի մարզի դպրոցներում ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ Носки можно, а крем для обуви - нет. В магазинах Латвии возник хаос из-за Covid-19 (WP) Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է քովիդի պատճառով. Գեղամ Գևորգյան Հայրս ամեն բան փորձեց անել, բայց Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան Պատասխանատվությունը մի բաշխեք. Անանյանն էլ չգիտեմ՝ քանի գլխանի է եղել. Բաբաջանյանը՝ Բագրատյանին (տեսանյութ) Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան Շատերը չէ, որ այս պահին կհամաձայնեին առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել. Արամ Սահակյան Ձեր 16-էջանոց զեկույցում ոչ մի վերլուծական գործիքակազմ չեմ տեսնում. Մանուկյանը՝ Բագրատյանին (տեսանյութ) Նոյեմբերի 7-ի երեկոյան Արգիշտի Քյարամյանը խնդրել է, ես իրեն իմ մեքենայով բերել եմ Երևան. Սեյրան Օհանյան (տեսանյութ) ՀՀ-ում գործող 30 մետաղական հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում. Բագրատյան (տեսանյութ) Վահրամ Դումանյանը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ մենք պարտվել ենք. Սեյրան Օհանյան Վարչապետը ներկայացրել է Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ) Լավրովի հայտարարությունը գերիների ցուցակի մասին պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը չգիտի անհետ կորածների հստակ թիվը. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի հետ տնտեսական ծրագրերի իրականացմանը «Լիդիան Արմենիան» 2500 ջահ է ներկրել, բայց մենք չունենք դրա ապացուցողական հիմքը. Բագրատյան (տեսանյութ) ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր Ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ պատմամշակութային ժառանգությունը ադրբեջանցիների հանցագործ ձեռքերից փրկելու համար. Աննա Կոստանյան Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե միայն նրանք նույն ընտանիքի անդամներ են Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին. բողոքի ակցիա՝ դատարանի դիմաց. ՈՒՂԻՂ Երկաթուղում հաճախացել են գողության եւ վանդալիզմի դեպքերը Հունվարի 29-ին անցկացվելու են խորհրդարանական լսումներ. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ) Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը. Yerkirmedia.am «Մեր Կոզբադին գնաց Սասուն, Կանայք բերի քառսուն-քառսուն». Իմքայլականը Թումանյան ասմունքեց ԱԺ-ում (տեսանյութ) Տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը. փոխոստիկանապետ Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը Փորձում են դրական սպասումներ ստեղծել, սակայն այս տարի դա անիրատեսական է. Պարսյանը՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման մասին Став иконой протеста, Навальный будет еще более опасным для Путина (WP) Արգիշտի Քյարամյանը շոկի մեջ է, թե ինչու իրեն չեն նշանակել առողջապահության նախարար. ֆեյսբուքում քննարկում են Անահիտ Ավանեսյանի նշանակումը Ադրբեջանական կողմը կձգտի հնարավորինս ձգձգել գերիներին ազատ արձակելու գործընթացը՝ պաշտոնական Երևանից նորանոր զիջումներ ստանալու ակնկալիքով. Արման Մելիքյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք. ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք Հադրութի, Ջաբրաիլի և Որոտանի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. հայտնի է նրանցից մեկի ինքնությունը Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 175 մարդ Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ ՀՀ էկոնոմիկայի նախարարը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի մի շարք շրջաններում Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քեզ ուղարկեց այս աշխարհ, որ լինես իմը. ինչպես է Գրիգոր Դանիելյանը շնորհավորել կնոջ տարեդարձը