ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։
Մեկ այլ որոշմամբ Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
