Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցվում են:
«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթև և սպորտի նախարաին ասաց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր պետք է չառաջանան:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
