Կառավարությունը կների «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 7.200.000 (յոթ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տույժերի գծով պարտավորությունները:Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նախագծում նշված է, որ ընկերությունը պարտավորվում է ամբողջությամբ ավարտել շենքի շինարարական աշխատանքները 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, որի դրությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 6.000.000.000 (վեց միլիարդ) ՀՀ դրամ գումար։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում պետք է կնքվի աշխատանքային պայմանագրեր թվով 30 աշխատակիցների հետ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
