46,770.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 699,487.4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության 30,019243 տոկոս պետական բաժնեմասը կմասնավորեցվի։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ընկերությունը հանդիսացել է ոչ պետական կազմակերպություն (100 տոկոս մասնավոր)։ Ընկերության բաժնետերերը 2008 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն 30,019243 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը։Ընկերությունը զբաղվում է լուսավորման սարքերի արտադրությամբ։
Նախագծով առաջարկվում է 30,019243 տոկոս պետական բաժնեմասը մասնավորեցնել՝
մեկնարկային գին սահմանելով 176,074.087 հազ. դրամ գնահատված արժեքը:
Հիմնավորման մեջ նշված է, որ մամասնավորեցումը կնպաստի ընկերության նորմալ գործունեության կազմակերպմանը:

