Կառավարությունն այսօր Ազգային Ժողովին գումար կհատկացնի։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. տարեվերջ կանխատեսվող գործուղումների իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 56,746.6 հազար դրամ «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
