Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վաղը հայտարարություն կլինի որոշիչ հանրահավաքի մասին.
«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի»։
Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
