«Եկեք փաստենք, որ տենց մի առմագեդոն ձյուն չի եկել, բայց փողոցների վիճակը մեղմ ասած լավ չէ». քաղաքացիները Երևանում տեղացող ձյան մասին Կառավարման համակարգի ռեսթարթը՝ ըստ Փաշինյանի. ինչ կարեւոր է՝ ԱՆ-ն իրավաբան կղեկավարի, թե էլեկտրիկ Կապան-Երևան տաքսու գները բարձրացել են ՊՆ տեղակալներ են բերել ոչ ռազմական մենեջերի, ոչ էլ մարդկանց, որ կապեր ունեն աշխարհում, կգնան՝ զենք կբերեն, ոչ էլ պրոֆեսիոնալ զինվորականների, սրա լոգիկան, որ հասկանամ, կարող է հանգիստ շնչեմ. Ալեքսանդր Սիրունյան Ես տեսել եմ հայ գերիների մոտ 150 հոգանոց ցուցակ, որը չէր կարող ներկայացված չլիներ ադրբեջանական կողմին, իսկ սպառիչ ցուցակ հայկական կողմը օբյեկտիվորեն չի կարող կազմել. Սիրանուշ Սահակյան Երևանի գրեթե բոլոր փողոցներում վթարներ են տեղի ունեցել, փողոցները պատշաճ չեն մաքրվում. քաղաքացիները ահազանգում են (տեսանյութեր) Երեխայի պես նեղանում էր, երբ անպարտաճանաչություն էր տեսնում. Տաթև Ղազարյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Իրենց շարքերում նկատվում էին անձինք, ովքեր հստակ փորձում էին սադրանքներ հրահրել. Շաքե Իսայանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Հունվարի 28-ից էկրաններ բարձրացող «Հարսանիք թիկունքում» ֆիլմի հիմքում համանուն և սիրված ներկայացումն է. ռեժիսորը մանրամասներ է ներկայացնում Ադրբեջանական կողմի վարորդները, պատասխանատուները, իրենց մի քիչ անշնորհք ձև են պահում՝ գնալ գալուց ժեստեր էլ են անում. Դրմբոնի համայնքի ղեկավար
Երևան, 19.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Վիտալի Բալասանյանի նշանակումը չի ենթադրում համագործակցություն իշխանության հետ, մենք գնում ենք հայրենիքը փրկելու. Մետաքսե Հակոբյան

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Այս նշանակմանը նախորդել էին Բալասանյանի ներկայացրած առաջարկությունները, որով նա պահանջում էր փոխել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալին, միաժամանակ, առաջարկում էր ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք։ Վիտալի Բալասանյանը ԱԺ-ում ներկայացված «Արդարություն» խմբակցության առաջնորդն է։ Խմբակցությունը Արցախի Աժում ներկայացված է 3 պատգամավորով։ ArmDaily.am-ի զրուցել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ 

-Տիկին Հակոբյան, արդյո՞ք Վիտալի Բալասանյանի նշանակումը ենթադրում է, որ նրա առաջարկները ընդունվել են կառավարության կողմից։

-Ուզում եմ ընդգծել, որ մենք ողջ պատերազմի ընթացքում չլքելով Արցախը համոզվեցինք, որ այն վտանգները, որոնց մասին խոսում էր պարոն Բալասանյանը դեռ 2.5 տարի առաջ՝ դրանք կյանքի են կոչվել։ Այսինքն, մենք բոլորս փաստում ենք, որ դավաճանության արդյունքում հանձնվեց Արցախի տարածքի 80 տոկոսը։ Մենք մեր պայքարը չենք դադարեցնում, մենք դրանից չենք կոտրվում՝ գիտակցելով, որ մենք ունենք մեր հայրենիքի շատ փոքր մաս, սակայն դեռ ունենք այդ հայրենիքը ու բոլորս պետք է լծվենք այդ հայրենիքը փրկելու գործին։ Ուզում եմ ընդգծել, որ ոչ նախկինում, ոչ էլ հիմա մենք դավաճան իշխանությունների հետ համագործակցության պատրաստ չենք կատարել որևէ աշխատանք, քանի որ միաժամանակ, որ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի կառավարությունները մեզ զրկեցին հայրենիքից։ Հետևաբար, ես պնդում եմ, որ սա համագործակցություն չէ, մենք գնում ենք հայրենիքը փրկելու։ Արցախում պետք է հեռանա այն կառավարությունը, որը եղել է առ այսօր, որը բազմիցս, թե պատերազմի ընթացքում, թե հիմա ապացուցում է իր անգործունյա լինելը։ Իրենք չկարողացան որևէ բան անել, ավելին հայտարարելով, որ համահունչ են հայաստանյան իշխանությունների հետ՝ հանգեցրին հայրենիքի կորստի։ Պայմաններից հաջորդն այն, որ ԱԺ-ում իշխանական թևը ու այն կուսակցությունը, որը իշխանության հետ համագործակցում էր՝ բոլորը ԱԺ նախագահ, ԱԺ փոխխոսնակ, Աժ մշտական հանձնաժողովների անդամները պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից։

-Դուք ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոններին, օրինակ, ԱԺ նախագահի, փոխխոսնակների պաշտոնում։

-Այս հարցերը մենք դեռ կքննարկենք, նախ՝ թվարկածս պաշտոնյաները պետք է վայր դնեն իրենց լիազորությունները, որից հետո արդեն կլինի քվեարկություն, կլինեն թեկնածուներ։ Մենք էլ կունենանք մեր թեկնածուները ու կներկայացնենք, սակայն համագործակցություն, միանշանակ, չի լինելու։ Մենք պատրաստ ենք 24 ժամ, գիշեր ու զօր աշխատելու, որովհետև ինքներս գիտակցում ենք, որ այստեղ խոսել իշխանության մասին, դա աբսուրդ է, այսօր ով էլ փորձի իր վրա նման բեռ վերցնել ինքը պետք է գիտակցի, որ մոռանալով ամեն ինչ պետք է աշխատի՝ ինչ-որ բան փրկելու համար, որովհետև մենք դեռ լիահույս ենք ու մեր հույսը չենք կորցնում։ Պարոն Բալասանյանը և մենք ինչպես 1988-ի էինք պատրաստ պայքարել հայրենիքի համար՝ հիմա էլ նույն ոգով պատրաստ ենք պայքարելու։ Վստահ եմ, եթե պարտված ու դավաճանած մարդիկ հեռանան՝ մենք կկարողանանք փրկել հայրենքը։

-Տիկին Հակոբյան, ճի՞շտ եմ հասկանում, որ նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարական եք պահանջելու։

-Այս պահին, ես չեմ ցանկանա պատասխանել այդ հարցին, մոտ օրերս պարոն Բալասանյանը, մամլո ասուլիսով հանդես կգա, որից հետո մեր քաղաքական թիմը ևս հանդես կգա հայտարարությամբ և այնտեղ կետերով ամբողջական կներկայացնենք մեր ծրագիրը։ Ես հիմա կարող եմ խոսել այն մասին, ինչ ունենք, իսկ այս պահին մենք ունենք անկառավարելի, անիշխանության մատնված երկիր, որտեղ ուղղակի մարդիկ ինքնակազմակերպման արդյունքում կարողանում են ինչ-որ բան անել։ Բայց որ այստեղ քաոսային վիճակ է՝ շատերն են փաստում։ Ամեն դեպքում, եթե հիշեք թե 1990-ականներին Հայաստանում ինչ վիճակ էր, կպատկերացնեք, թե Արցախում այսօր ինչ վիճակ է։ Բոլոր կառույցները, իշխանական թևերը, ԱԺ-ն պարալիզացված են, որևէ մեկը որևէ բանով չի զբաղվում, բայց չգիտես ինչու՝ բոլորը կառչած են իրենց աթոռներից։ Այնպիսի տպավորություն է, որ իրենց կյանքում երբևէ պատերազմ չեն տեսել։ Որևէ մեկը չի զբաղվում քաղաքացիների սոցիալական խնդիրներով։ Հարց տվեք, երբ մարդը գալիս է Արցախ՝ կարողանալո՞ւ եք որևէ տեղ տեղավորել։ Ես երեկ տեղեկություն ունեին, որ մարդկանց անգամ մեկ անգամյա սնունդով չեն ապահովում։ Մարդկանց դրել են ինչ-որ սարսափելի պայմաններում և անգամ սնունդով չեն ապահովում։ Այսօր մի քանի մանկավարժների ինքնանվիրման շնորհիվ է, որ դպրոցներ են բացվում, ոչ թե նախարարության։ Բոլոր կառույցները ինքնահոսի են մատնված։

-Տիկին Հակոբյան, այդ դեպքում, գուցե Ձեզ ուղղենք այն հարցերի մասը, որ արդեն տևական ժամանակ է փորձում ենք ուղղել Արցախի նախագահի մամլո խոսնակին կամ գերատեսչություններին, սակայն մեր զանգերն ու հաղորդագրությունները անպատասխան են մնում։ Կա՞ վիճակագրություն, թե մինչ օրս քանի մարդ է տեղափոխվել Արցախ, նրանց բոլորի կացարանի հարցերը լուծվա՞ծ են։

-Պաշտոնական տվյալներով՝ դեռ 30 հազարի չի հասնում Արցախ տեղափոխվածների քանակը, սակայն վստահեցնում եմ, որ նրանք շատ ավելին են։ Որովհետև շատերը իրենց մեքենանորով դեռ մինչև Քարվաճառի հանձնումը վերադարձել են ու անգամ գրանցված էլ չեն եղել։ Ստեփանակերտում հիմա բավական խիստ շարժ կա։ Անասելի հերթեր են բոլոր տեղերում, 68 հազարի մեկանգամյա նպաստները, որ տրամադրվում են, պարզվում է, որ Արցախի բնակչության կեսը պետռեգիստրում գրանցված չի եղել, այսինքն, տարիներ շարունակ այդ կառույցները չեն էլ աշխատել։ Այս պահին մարդիկ պետք է գրանցվեն, որ կարողանան այդ օգնությունը ստանան, սակայն դա էլ չեն կարողանում անել, եթե այսօր ոստիկանության կողքով անցնեք՝ կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մարդիկ փորձում են գրանցվել պետռեգիստրում, որ այդ գումարի համար գրանցվեն ու ստանան։ Նույնպիսի հերթեր են քաղաքապետարանի մոտ։ Որպեսզի մարդիկ կարողանան ալյուր և շաքարավազ ստանալ, առավոտից երեկո հերթ են կանգնում։ Որքան էլ քաղաքապետը փորձի կազմակերպել՝ միևնույն է իրավիճակն անկառավարելի է։ Ասեմ, որ հիմնականում վերադարձել են այն մարդիկ, ովքեր ճար ու հույս չեն ունեցել։ Շատ են կոտրված, շատերն են վախեցած։ Մարդկանց ասում են՝ ձեզ համար տներ ճարեք, մենք պատրաստ ենք վարձի մի մասը փոխհատուցել։ Որքան գիտեմ, այդ մի մասը 50 հազար դրամն է, այն դեպքում, երբ Ստեփանակերտում 150 հազարով բնակարան գտնելն արդեն դժվար է։ Ես տեղեկություն ունեմ, որ կան մարդիկ, ովքեր մի քանի գիշեր մեքենայի մեջ են անցկացրել, քանի որ կացարան չեն կարողացել գտնել։ Մարդիկ դիմումներ են գրում, բոլորին ասում են՝ սպասեք, ներքին կարգով անգամ ասում են՝ մի եկեք, որովհետև հնարավորություն չկա տեղավորելու մարդկանց։ Բնական է, որ չէր լինի մինչև պատերազմը Արցախն ուներ 150 հազար բնակիչ, հիմա եթե բոլորը գան՝ ինչպես են այստեղ բոլորին տեղավորելու։

-Սահմանազատման աշխատանքներն Արցախում ինչպե՞ս են կազմակերպվում, Արցախից ներկայացուցիչներ կա՞ն։ Հայաստանում տևական ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ի վերջո ումն է Բերձորը։ Ի՞նչ է իրականում կատարվում այնտեղ։

-Եթե անգամ այդ հարցը տաք Արայիկ Հարությունյանին՝ նա էլ այդ հարցի պատասխանը չունի։ Մեր խմբակցության մի պատգամավորը Բերձորի բնակիչ էր, ով մինչև վերջին պահը տունը չէր լքում, նա ստիպված է եղել 2 օր առաջ գնալու, քանի որ ասել են՝ դուրս եկեք։ Պաշտոնական որևէ տվյալ չկա, ես հիմա ասելու եմ այն ինչ կա այս պահին։ Բերձորում մարդ չի ապրելու՝ ոչ ադրբեջանական կողմից, ոչ հայկական, միգուցե խաղաղապահներ կլինեն, այս պահին հստակ որևէ պատասխան հայկական կողմից չկա։ Այդտեղով անցնող ճանապարհով այս պահին մենք դեռ գնում գալիս են, ու քանի որ շարժը շատ է, մենք հույս ունենք, որ սադրանքներ չեն լինի ադրբեջանական կողմից, սակայն դրանով նաև ադրբեջանական մեքենաներ են անցնում։ Թեև խաղաղապահների հսկողության տակ է, մի անցակետից մյուսը, ենթադրենք, 20 րոպե ժամանակ է պետք, եթե մի անցակետում գրանցվում ես ու 20 րոպեից մյուս անցակետում չես լինում՝ խաղաղապահները գալիս՝ նայում են, բայց հիմա, ենթադրենք, ադրբեջանական մեքենայի կողքով ես անցնում ու նա այնպես արեց, որ դու հայտնվեցիր ձորում, որևէ մեկը կկարողանա՞ ապացուցել, որ ադրբեջանական կողմը դա արեց։ Վերջերս մի լրագրողի վերլուծությունն էին կարդում, որտեղ համեմատութուն էր տարվում Փաշինյանի և Ալիևի միջև։ Նա արձանագրում էր, որ Ալիևն արդեն սկսել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցումը, իսկ Փաշինյանը դեռևս ֆեյսբուքում ֆեյքային գրոհներով է զբաղված ու իրականություն չի վերադառնում։ Ես չգիտեմ, որևէ մեկը մտածում է անվտանգ ճանապարհի կառուցման մասին։ Տպավորություն է, որ Հայաստանում էլ այսօր նույն կազմալուծված վիճակն է, ինչ Արցախում։

-Գերիների փոխանակման վերաբերյալ «բոլորը՝ բոլորի» դիմաց ադրբեջանական բանաձևը ընդունելի՞ է Արցախում, հարցը քննարկվե՞լ է առհասարակ։

-Անկեղծ ասած՝ այս թեմայով քննարկում չի եղել, ես չեմ կարող ոչ իշխանության, ոչ մեր քաղաքական թիմի անունից խոսել։ Կարող եմ իմ կարծիքն ասել, որպես կին, մայր, քաղաքական գործիչ։ Մեր ցանկացած գերու կյանքը մեզ համար անգին է։ Ես ինքս շատ հարազատ մարդ եմ կորցրել, ես չեմ կարող ներել Փաշինյանին, ով ասում էր, որ չի կարող տեսնում բովանդակային տարբերություն, թե պատերազմը, երբ կկանգներ։ Ամսի 8-ին, երբ Շուշին արդեն բարեհաջող հանձնել էին դեռ 18 տարեկան տղաներին բերել էին Շուշի՝ հենց այդտեղ ես կորցրել եմ ինձ համար շատ թանկ մեկին, ով արվեստագետ էր , ով դեռ շատ անելիքներ ուներ։ Անկեղծ, դեռ այդ ժամանակ ես հույս ունեի, որ նա գերի ընկած կլինի, որպեսզի հնարավոր լիներ ինչ- որ կերպ վերադարձնել նրան։ Միանշանակ, ամեն-ինչ պետք է անել մեր երեխաներին հետ բերելու համար, օր առաջ հետ բերելու համար։

-Տիկին Հակոբյան, անհայտ կորածների թիվ հայկական կողմը չի հնչեցնում, նման տվյալներ Արցախում կա՞ն։

-Իհարկե՝ ոչ։ Դեռ Հադրութում անտառների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են, այնտեղից մենք դեռ դիակներ ենք դուրս բերում։ Հիշո՞ւմ եք՝ պատերազմի ավարտից հետո պաշտոնյաներից մեկն ասում էր, որ օրական 150 զոհ ենք ունեցել, նա նաև անհետ կորածներին նկատի ուներ։ Այսինքն, եթե իրենց արած հաշվարկով նայենք՝ մենք 9000 զոհերի մասին ենք խոսում։ Մենք այսօր խոսում ենք շատ զինվորիների հետ, ովքեր պատմում են, որ երբ ընկերը զոհվել է, իրենք հուղարկավորել են ընկերոջը, սակայն հիմա նրա տեղն անգամ չեն հիշում, պետք է հաշվի առնենք գիշատիչների առկայությունը անտառներում, ի վերջո՝ 40 օրից ավելի դաշտում մնացած դիակների մասին ենք խոսում, որոնք այլևս անճանաչելի են։ Նրանք էլ, թերևս, անհայտ կորածներ են համարվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում՝ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է. Դավիթ Անանյանը՝ Սերգեյ Բագրատյանի մասին Պալատ՝ Պուտինի համար. Նավալնին առաջին լիամետրաժ ֆիլմն է ներկայացրել Պուտինի մասին ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում կուտակվել է 730 բեռնատար «Եկեք փաստենք, որ տենց մի առմագեդոն ձյուն չի եկել, բայց փողոցների վիճակը մեղմ ասած լավ չէ». քաղաքացիները Երևանում տեղացող ձյան մասին Չգիտեմ՝ Դավիթ Գալստյանը որ գործով է որպես մեղադրյալ, բայց քննությունը պետք է պարզի, թե ինչու են 250 դոլարանոց բրոնոժիլետները 1300 դոլարով գնել․ Սիրունյան Կառավարման համակարգի ռեսթարթը՝ ըստ Փաշինյանի. ինչ կարեւոր է՝ ԱՆ-ն իրավաբան կղեկավարի, թե էլեկտրիկ Նիկոլ Փաշինյանը եւ Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը Բացահայտվել են Կոտայքի մարզում բնակարանային գողությունների դեպքերը. հանցագործություն կատարծ անձը կալանավորվել է Կշարունակենք պայքարել՝ երազանքներդ իրականացնելու համար. Գարո Փայլանը` Հրանտ Դինքի մասին Ի դեպ. Զենքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանին (պատրոն Դավիթ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին Կապան-Երևան տաքսու գները բարձրացել են Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ ՊՆ տեղակալներ են բերել ոչ ռազմական մենեջերի, ոչ էլ մարդկանց, որ կապեր ունեն աշխարհում, կգնան՝ զենք կբերեն, ոչ էլ պրոֆեսիոնալ զինվորականների, սրա լոգիկան, որ հասկանամ, կարող է հանգիստ շնչեմ. Ալեքսանդր Սիրունյան Ինչ վիճակ է Երևանի փողոցներում (տեսանյութ) Պատրոն Դավիթը ներգրավվել է որպես մեղադրյալ. Սեյրան Օհանյանը՝ Շուշիի անկման մասին. հունվարի 19-ն՝ ամփոփ Կտրուկ ավելացել են ՊՆ-ին վերաբերող ապատեղեկատվությունները. ՊՆ հայտարարությունը Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Ինչու ԱՄՆ-ի հետ չունենք եկամուտների ու գույքի կրկնակի հարկում բացառող համաձայնագիր (տեսանյութ) Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը (տեսանյութ) Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր Առաջարկվում է Ղազախստանի հետ նոր համաձայնագիր վավերացնել (տեսանյութ) Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր Ազգային փոքրամասնությունները որտեղ որ ապրում են, այդ ժողովրդին տալիս են համ ու հոտ․ Կնյազ Հասանով (տեսանյութ) Ես տեսել եմ հայ գերիների մոտ 150 հոգանոց ցուցակ, որը չէր կարող ներկայացված չլիներ ադրբեջանական կողմին, իսկ սպառիչ ցուցակ հայկական կողմը օբյեկտիվորեն չի կարող կազմել. Սիրանուշ Սահակյան Պետական կառավարման համակարգին ռեսթարթը չի փրկի, «բլոկը» խփել է. Մարինա Պողոսյան Նոր լուսանկարներ՝ դերասան Բեն Ավետիսյանի հարսանիքից Статус Нагорного Карабаха: главные бои еще впереди (WP) Տոնական օրացույցում ևս մեկ տոն կավելանա (տեսանյութ) Օրինակ «Արցախ» ապրանքանիշը կարող են ԵԱՏՄ-ում գրանցել․ պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիր Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործության դեպք, որից 5-ը նախկինում կատարած Միքայել Մինասյանի ցույց տված փաստաթուղն ինձ համար բավական համոզիչ էր. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր Երևանի գրեթե բոլոր փողոցներում վթարներ են տեղի ունեցել, փողոցները պատշաճ չեն մաքրվում. քաղաքացիները ահազանգում են (տեսանյութեր) Ժառանգության պահպանություն. ստեղծվել են հայկական ավանդական խաղերի եւ ուտելի բույսերի շտեմարաններ. ԿԳՄՍՆ Երեխայի պես նեղանում էր, երբ անպարտաճանաչություն էր տեսնում. Տաթև Ղազարյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Հայտնի են «օրենքով գող» Յապոնչիկի սպանությունը կատարողների անունները Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Civilnet Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Իրենց շարքերում նկատվում էին անձինք, ովքեր հստակ փորձում էին սադրանքներ հրահրել. Շաքե Իսայանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան եւ ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ (տեսանյութ) Հունվարի 28-ից էկրաններ բարձրացող «Հարսանիք թիկունքում» ֆիլմի հիմքում համանուն և սիրված ներկայացումն է. ռեժիսորը մանրամասներ է ներկայացնում «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ. ուղեղային նոր կենտրոն