Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատուցման իրավունք ունեցող անձանց տրամադրվող գումարների չափին։
Պայմանագրային կամ պարտադիր կամ պահեստազորային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցումը կկազմի 82 մլն. դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Պայմանագրային կամ պահեստազորային ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցումը կկազմի 70 մլն. դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Տարածքային պաշտպանությանը ներգրաված անձանց կամ կամավորների զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցումը կկազմի 70 մլն. դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Հատուցում ստացող անձինք կարող են ստանալ լրացուցիչ վճար՝ ամսական 100,000 դրամի չափով, եթե զինծառայողը հատուցման դեպքի պահին ունի երեք զավակ։
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։
Հետևեք մեզ և եղեք իրազեկված։

