Անցնող 9 օրերի ընթացքում այստեղ մի խումբ քաղաքացիներով հացադուլի ընթացքում մենք ականատես եղանք մեր հանրության անհավատալի արձագանքին։ Այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Այսօր առավոտյան անակնկալ Վեհափառն էր այստեղ՝ իր հորդորով, քարոզով, որ բազմաթիվ աշխատանքներ կան, որ կարող են շարունակել նաև առանց հացադուլի և պայքարը շարունակել։ Շատ դժվար էր Վեհափառ Հայրապետին մերժելը և ընդունեցինք նրա հորդորը։ Հիմա դադարեցնելով հացադուլը, մտածում ենք հաջորդ ժամը ինչ պետք է անենք, ինչպես պետք է անենք, ինչպես պետք է շարունակենք մասնակցել պայքարին»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
