ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը կարծում է, որ մյուս տարի հնարավոր է երկնիշ տնտեսական աճ արձանագրել։ «Ես կարծում եմ, այո, հնարավոր է, քննարկումների արդյունքում և եթե ուրիշ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ինչպիսին կորոնավիրուսն է»։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ։
Լրագրողները Համբարձումյանից հետաքրքրվեցին, թե արդյոք հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է թուրքական ու ադրբեջանական շուկաներ մտնելու նախարարի հայտարարություններին. «Ոչ նման հարց չի քննարկվել։ Իմ կարծիքը նախարարի տեսլականի հետ կապված նորմալ, դրական է։ Հիմա թողենք, թող աշխատի, ապագայում կտեսնենք»։
Հարցին, թե նորմալ է համարում, որ ադրբեջանական ապրանքը վաճառվի մեր երկրում, պատգամավորը նշեց. «Ճիշտ կլինի, որ այդ հարցի պատասխանն ինքը տա։ Բայց այս պահին ես այդ պատկերացումը չունեմ»։

