Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է միջանցք ստեղծել, որը Նախիջևանը միացնում է երկրի արևմտյան հատվածին։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից առանձնացված է Հայաստանի տարածքով ։
«Մենք Նախիջևանը դուրս ենք բերում շրջապատումից, միեւնույն ժամանակ, բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ բոլոր երկրները դրանից միայն օգուտ կքաղեն»,- հայտարարել Է Ալիեւը ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նա հավելել է, որ նոր միջանցքին կարող են միանալ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Հայաստանը։
«Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել համագործակցության նոր հնգակողմ հարթակ։ Ես արդեն իմ այդ միտքը հասցրել եմ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին։ Եվ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և Վլադիմիր Պուտինը դրականորեն են վերաբերվել դրան։ Ահա մեր առաջարկը։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»,— ընդգծել Է Ալիևը։
Ալիեւը նաեւ ցանկանում է Լաչինի նոր միջանցք ստեղծել։ Ներկայում այն միացնում է Երեւանն ու Ստեփանակերտը եւ անցնում է ի թիվս այլ քաղաքների Լաչինի միջով։ Ադրբեջանի առաջնորդն առաջարկում է Լաչինին փոխանցել Բաքվին, իսկ ճանապարհ հարթել այլ վայրերում։

