Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի մասին, մասնավորապես Սյունիքի մասին և ասում են հաջորդը դա է, եթե փող չտաք, մենք կհարձակվենք Սյունիքի վրա: Այս մասին AD TV «Հարցազրույց»-ում ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Անդրադառնալով Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշմանը՝ Պապյանը նշեց. «Կոնստանտին Զատուլինը արդեն արահայտվել է որոշակի շրջանակների անունից, որ այս ճանաչումը ոչ մի բան չի փոխի: Ռուսաստանի համար շահի տեսանկյունից հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի հետ, այնպես որ հույս չունենանք, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի: Միամտություն է կարծել, որ Ռուսաստանը մեզ ավելի կկարևորի և կփորձի փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում.

