Հետպատերազմյան Հայաստանում կրքերը շարունակում են լարված մնալ, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտի ձևավորումը իշխանությունների վարած քաղաքականության շուրջ։
Որոշ շրջանակներ իրենց դժգոհությունն արտահայտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումից հրաժարվելով, այսպիսով նրանք ի ցույց են դնում իրենց կասկածները կապված երկրի ղեկավարի կողմից տրամադրված ինֆորմացիայի հետ։ Այս քայլը վերածվել է ֆլեշմոբի և միայն այսօր ավելի քան ֆեյսբուքյան 3000 օգտատեր հրաժարվել է Փաշինյանի էջին հետևելուց։
Հետաքրքրական է, որ իշխանափոխության ճանապարհին ֆեյսբուքը որպես հզոր մեդիագործիք վարպետորեն օգտագործած վարչապետի դեմ ունեցած դժգոհությունը օգտատերերը արտահայտում են այս եղանակով։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
