Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է:
Այն գտնվում է Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։ 2010թ-ի տվյալներով քաղաքն ունի 2200 բնակիչ։
Լաչինի շրջանը 2 օրից պետք է հանձնվի թշնամուն, սակայն ըստ ստորագրված հայտարարության, Ադրբեջանը Լաչինի հատվածով Արցախը Հայաստանին կապող միջանցք է թողնում՝ 5կմ լայնությամբ: Դեկտեմբերի 1-ը մոտենում է, սակայն դեռ չկա որևէ պարզաբանում, թե որ բնակավայրերը պիտի դատարկվեն: 3 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ հատվածի մասին, որ մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց չունենք համապատասխան մանրամասներ՝ եթե Լաչինը հանձնվում է, ինչ է սպասվում Բերձոր քաղաքին: Բնակավայրերը մտնում ե՞ն այդ 5 կմ լայնությամբ հատվածում, թե՞ ոչ, տեղի բնակիչները մնալու՞ են այնտեղ, թե ոչ:

