Դեկտեմբեր ամսին կլինի 22 աշխատանքային, 9 ոչ աշխատանքային և 1 նախատոնական օր:
Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, իսկ Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր` նշվում է դեկտեմբերի 9-ին: Այս օրերը աշխատանքային են:
Ոչ աշխատանքային է դեկտեմբերի 31-ը, կապված Ամանորի և Ծննդյան տոների հետ: Տոնը նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Ոչ աշխատանքային է նաև Հարության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը՝ մեռելոցը:
Դեկտեմբերի 31-ին նախորդող օրը՝ դեկտեմբերի 30-ը, համարվում է նախատոնական օր, իսկ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

