Կառավարության շենքի առջև այսօր ժամը 15։00-ից բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին քիչ առաջ ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո նրանցից մեկը տեղեկացրեց, որ վարչապետն իրենցից 2 օր ժամանակ է խնդրել՝ խոստանալով երկու օրից հստակ պատասխան տալ իրենց հարցերին։
Ծնողներից մեկի կարծիքով էլ պատասխանը լինելու է բացասական. «Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են։ Կարծում ենք ՝ պատասխանը բացասական կլինի»։
Նշենք, որ ծնողները պահանջում են Հայաստան վերադարձնել իրենց զավակներին, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, իսկ նրանք այնտեղ պահվում են անմխիթար պայմաններում։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
