Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Պաշտպանության նախարարության մոտ։
ArmDaily.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ ցանկանում են Պաշտպանության նախարարությունից հստակ պատասխան ստանալ, թե երբ և ինչ կարգով ժամկետային զինծառայողները պիտի դուրս բերվեն Արցախից. «Հիանալի գիտենք, որ մենք ունենք դրա իրավական հիմքը, քանի որ ըստ համաձայնագրի 4-րդ կետի հայկական զորքը պիտի դուրս բերվի այնտեղից, իսկ 18-20 տարեկան երեխաները, ովքեր իրենց ուսերին են կրել պատերազմի ամենածանր օրերը և ամենածանր հետևանքները կրում են հիմա, այդ երեխաներին անգամ ոչ արձակուրդ է տրվել, ոչ պայմաններն է բարելավվել և բացի դրանից չգիտենք, թե երբ են դուրս բերվելու Արցախից։ Եւ հիմա մեր անհանգստությունն այն է, որ երեկ ստացանք ինֆորմացիա, որ հրահանգվել է Բերձորի բնակիչներին դուրս գալ Բերձորից, որովհետև քաղաքը հանձնվելու է ադրբեջանցիներին, այսինքն Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, որ անցնում էր Բերձորով, որոշակի հատվածում մնալու է ադրբեջանցիների վերահսկողության տակ»։
Մանրամասները՝ տեսանյութում.

