Մենակ Քոչարյանը կարա ամեն մեկին զխտկի, ասի՝ նստեք տեղներդ. ում են ընտրելու Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ) Ով է նա. օ՜ֆ, ռադ արեք. Քաղաքացիները՝ «ՔՈ»-ի վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ) Քաղաքականությունը պարապ վախտի խաղալիք չէ. երբ կրթություն և աշխատանք չունեցողները, 0 դրամ ունեցողները և օլիգարխները իշխանություն են ուզում Ճանաչիր թեկնածուներին. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության առաջին եռյակը Ես պետական ապարատի աշխատող եմ՝ իրավունք չունեմ աշխատանքային ժամին գնամ քաղաքական գործերով զբաղվեմ. Տեղի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի այցի մասին Այսօր երեխաների մի մասը հնարավոր է դուրս գրվեն հիվանդանոցից. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» փոխտնօրեն Էրդողանի այցն իրենք ոչ թե Շուշի են ներկայացնում, այլ այց որպես Արցախ՝ այսինքն իրենք իրենցն են համարում ամբողջ Արցախը. Մետաքսյա Հակոբյան Այս անգամ որոշել ենք արհամարհել, բայց իր կողմնակիցները զորահավաք են սկսել՝ փաթաթվող, պաչող տատիներով, աղուհացով՝ իրենց ռեպերտուարի մեջ են. Մեղրիի քաղաքապետ Թուրքիայի նախագահի ավտոշարասյունն ուղևորվում է Արցախ. Mediaport Ճանաչիր թեկնածուներին. «Ազատական» կուսակցության առաջին եռյակը
Երևան, 16.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Սամվել Բաբայանը հրապարակել է 2018 թ․ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակը

Արցախյան 44-օրյա պատերազմը, ըստ էութայն, հետևանք էր հայկական երկու հանրապետությունների նախկին և ներկա իշխանությունների անգործության կամ էլ գուցե ճիշտ հակառակը՝ գործունեության: Դեռ երկար ժամանակ հայկական և միջազգային հանրությունը շարունակելու է դատողություններ անել այն մասին, թե ինչու և ինչպես եռակողմ համաձայնությամբ ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը: Այս մասին հայտարարություն է հրապարակել Սամվել Բաբայանը:

Հայկական միջավայրում ետպատերազմյան շրջանում ծավալված հասարակական-քաղաքական գործընթացներն ակամա անհրաժեշտություն առաջացրեցին հրապարակելու 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված Սամվել Բաբայանի նամակը:

Նամակի տեքստը ստորև.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի´ պարոն Փաշինյան,
Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները մեր երկրի համար զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել: Մեր ժողովրդից ու հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության գործունեությունից է կախված, թե ինչպես մենք կօգտագործենք ընձեռնված հնարավորությունները և թե ինչքանով կկարողանանք անշրջելի դարձնել դրական ձեռքբերումները:
Մեր երկրի առաջ ծառացած երկու հիմնական մարտահրավերները ներքին ու արտաքին բնույթի են: Դրանք շաղկապված են ու մեկն առանց մյուսի հնարավոր չէ լուծել: Սոցիալ-տնտեսական կյանքի արմատական փոփոխությունն ու պետության անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում են իրոք հեղափոխական քայլեր: Չպետք է մոռանալ, որ մենք քիչ ժամանակ ունենք ու չենք կարող մեզ թույլ տալ ուրիշ պետությունների շռայլությունը և աչքաթող անել կենաց-մահու խնդիրներին առնչվող հարցերի լուծումը: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները չեզոքացվեն կամ փոխեն իրենց բնույթը՝ դառնալով առավել նվազ սպառնալից:
Գնահատելով Հայաստանի և Արցախի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը՝ մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել բացառապես պետական շահով ու քայլեր ձեռնարկել մեր երկրի պաշտպանական ներուժն ավելացնելու ուղղությամբ:
Վերլուծելով և գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, անցկացվող զորավարժությունների որակը և ռազմական այլ պարամետրերը՝ գալիս եմ այն կարծիքին, որ մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը զգալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի մի քանի օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ Արցախի պաշտպանության բանակի: Այս մասին ես զգուշացրել եմ դեռևս 2013թ.-ին, սակայն ցավոք այն ժամանակ համապատասխան արձագանք չգտավ իմ ահազանգը: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի համար ակնառու դարձավ, թե ինչ էի նկատի ունեցել՝ առաջարկելով գնալ մեր պաշտպանական համակարգի արդիականացման: Հիմա էլ բան չի փոխվել, ավելի ճիշտ փոխվել է այն, որ եթե 2016-ին հակառակորդը դիվերսիոն գործողություն իրականացրեց ու ստացավ իր իսկ համար անակնկալ հաջողություն, ապա սպասվող ռազմական գործընթացները կարող են լայնամասշտաբ բնույթ կրել ու շատ ավելի լուրջ հարված հասցնել մեզ: Պայմանավորված մի շարք գործոններով՝ 2019-ից սկսած կարող է այդ ռազմական գործողությունների մեկնարկը տրվել: Մեր խնդիրը պետք է լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումը, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ ապա մարտը հակառակորդի տարածք տեղափոխելը և Ադրբեջանին համակարգային հարված հասցնելը, այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելը:
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ խախտվել է ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը մեր ու Ադրբեջանի միջև, ինչն էլ մեծացրել է նոր խոշոր պատերազմի հավանականությունը: Պատերազմ, որի ավերածությունների ծավալները, եթե նախապես քայլեր չձեռնարկվեն, կարող են զգալիորեն գերազանցել 90-ականներին արձանագրվածից թե՛ մարդկային կորուստների, թե՛ տնտեսական վնասի առումով: Մեր պետության ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ ու գիտակ մարդկանց խնդիրը, հետևաբար, պետք է լինի Ադրբեջանի հետ ի վնաս մեզ խախտված հաշվեկշիռը ռազմական ու քաղաքական առումով դրականորեն դեպի մեզ փոխելը:
Ինչ վերաբերում է մեր ու մեր հակառակորդների բանակների վիճակին վերաբերող իմ տեսակետին, ապա այն հիմնված է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ադրբեջանն արդեն ավարտել է մի շարք պետությունների հետ ռազմական պայմանագրերի կյանքի կոչումը՝ արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ է արձակել, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները: Ադրբեջանն արդեն իրագործել է ռազմաարդյունաբերական ոլորտում իր պլանավորած քայլերը (փամփուշտների, հրթիռների արտադրություն և այլն):
Հասկանալով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Իրադրությունը փոխելու համար մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ՝ առավելագույնը 1 տարի: Այդ մեկ տարում մենք պետք է օգտագործենք բանակցային գործընթացը՝ բանակն արդիականացնելու և հաշվեկշիռը փոխելու համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական զենքի և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (տե՛ս կից հավելվածը), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր զոհերի ու վիրավորների, ինչպես նաև մեր երկիրը կկանգնեցնի տնտեսական կռախի առաջ:
Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով և ի վիճակի չենք արդիանացանել մեր պաշտպանական համակարգը, ապա ստիպված ենք լինելու գնալ Ադրբեջանի ու միջնորդների կողմից առաջարկվող զիջումների՝ անիմաստ արյունահեղությունից, հսկայական կորուստներից, պետության ու տնտեսության քայքայումից և ամբողջական կապիտուլյացիայից խուսափելու համար: Ասելս այն է, որ եթե քայլ չենք անելու, ապա իմաստ չունի կռվելը, միևնույն է տարածքային առումով մեզ համար արդյունքը բացասական է լինելու՝ գումարած զոհերը: Տվյալ դեպքում քաղաքական զիջումները գոնե զոհերից հնարավորություն կտա խուսափել այդ պահին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ տվյալ կարծիքս պայմանավորված է ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի իրատեսական գնահատմամբ, այլ ոչ թե պարտվողական տրամադրությամբ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ անգամ քաղաքական զիջումների գնալու դեպքում մենք չենք կարողանալու խուսափել վերը նշածս հեռանկարից: Ադրբեջանը չի հագենալու ձեռքբերածով այնպես, ինչպես մենք չէինք հագենում ու բավարարվում առաջին պատերազմի ժամանակ, քանզի ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ հույս դնել, «խաղաղության պայմանագրերի» ու միջնորդների «ազնիվ խոսքի» վրա՝ առնվազն միամտություն է: Միամտություն է նաև խաղաղապահներին ապավինելը: Մեզ հետ ռուսներն ու պարսիկները հաշվի կնստեն ու կդաշնակցեն, եթե մենք մեզանից բան ներկայացնենք: Մնացած դեպքերում ՀԱՊԿ-ը կամ այլ կառույցները ոչ մի բան չեն անելու, առավելևս որ Արցախի տարածքում ՀԱՊԿ-ը նույնիսկ ֆորմալ պարտավորություն չունի:
Ինչ մնում է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք սուբյեկտայնությունը վերականգնելուն, ապա Ձեր հնչեցրած գաղափարը ճիշտ է, բայց որպեսզի այն կյանքի կոչվի՝ պետք է փոխել ռազմաքաղաքական հաշվեկշիռը, այլապես Ադրբեջանը հնարավորություն կստանա վիժեցնել բանակցային գործընթացը և Հայաստանի «ապակառուցողականությունը» պատճառ բերելով՝ անցնել հարձակման նախքան հաշվեկշռի փոփոխությունը:
Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ զսպել
հակառակորդի ախորժակն ու ստիպել նրան խուսափել նոր լայնամասշտաբ ռազմագործողությունից, իսկ եթե այդուհանդերձ հնարավոր չլինի խուսափել բախումից, ապա մենք կկարողանանք նվազագույն կորուստներով տանել 100-տակոսանոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռքբերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը:
Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային
զորահավաք:
Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել Արցախի Պաշտպանության բանակի հակահարձակմանը:
Ես պատրաստ եմ Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` Հայոց բանակի արդիականացման և արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100 տոկոսով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայության կարիքը կարող է չլինել:
Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն սեփական կարիերային խնդիրների հետ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատականով, անվտանգությանն առնչվող մտահոգությամբ ու պետական շահով:
Իրատեսորեն գնահատելով մեր երկրի ֆինանսատնտեսական ներկայիս վիճակը՝ կարծում եմ պետք է մեզ մոտ և Սփյուռքում օգտագործել երկրի ղեկավարի Ձեր բարձր հեղինակությունը, գերլեգիտիմությունը և օր առաջ միջոցներ գտնել՝ անվտանգությանը վերաբերող խնդիրները լուծելու համար: Ձգձգումն ու իրավիճակի ոչ սթափ գնահատումը կարող է հանգեցնել ազգային աղետի: Ըստ այդմ՝ հեղափոխական էյֆորիան ու արդյունքները պետք է կոնկրետ հետևանքների վերածել: Հակառակ դեպքում պարտվելու ենք բոլորս: Իսկ ես համոզված եմ, որ մենք դատապարտված ենք հաղթանակի և լավատես եմ:
Համոզված եմ, որ ամբողջությամբ ընկալում եք ստեղծված իրավիճակի լրջությունը և ապավինում եմ Ձեր քաղաքական ողջամտությանը:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ
Սամվել Բաբայան
20 հունիսի, 2018թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը․ ՄԻՊ գրասենյակում հյուրընկալել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությանը ԱԺ նիստը կրկին չկայացավ Փաշինյանը համառորեն երկիրը տանում է ներքին ու արտաքին բախումների. նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա՝ մեկուսացնել ցանկացած ճանապարհով. Սենոր Հասրաթյան Հրդեհ Արեգնադեմ գյուղում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ Հայտնի է, թե որ ժամին կմեկնարկի Բայդեն-Պուտին հանդիպումը Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել, իսկ հիմա սպառնում է իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով. Նաիրա Զոհրաբյան Իմ իմացածի մեծ մասը այնպիսի տեղեկություններ են, որ ուղղակի նորմալ մարդը դրա մասին չպետք է խոսի. Սերժ Սարգսյանը գաղտնիք է բացահայտել (տեսանյութ) «Իրավունք»․ Փաշինյանը մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Նոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը «Հրապարակ». Բոլորին միավորում է մի նպատակ «Ժողովուրդ». Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո «Հրապարակ». Նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում «Ժողովուրդ». Դոն Պիպոյի եղբոր սպանությունը բացահայտելու համար նոր որոշում է կայացվել «Հրապարակ». Հաշիվ փակող գործարարները. նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում «Ժողովուրդ». Հայաստանը դուրս է մնում աշխարհի կարևոր զարգացումներից. մուրճով քարոզարշավի հետևանքները «Հրապարակ». Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազը Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել «Ժողովուրդ». ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել Լույս չի լինի Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան «2,5 միլիոնից ավելի մարդ կա ընտրացուցակում, երբ որ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 միլիոնից պակաս ա». Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյանն իրեն ընդդիմադրի դերում չի տեսնում «Այսօր մենք Ալիևից վտանգ չունենք բացարձակապես». Լևոն Տեր-Պետրոսյան «Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»․ առաջին նախագահ Նիկոլի նախընտրական քարոզարշավում Սյունիքում մասնակցում են պետական գույք ներկայացնող մեքենաներ. Նարինե Կիրակոսյան Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լեւոն Տեր-Պետրոսյան Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու. Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին «Շտաբում». Լրատվադաշտի անտարբերությունը ճեղքելով. «Արդար Հայաստանին» 50-60 հազար քվե է հարկավոր Ավտովթար՝ Արտաշատում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր «5165» շարժումը նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Սյունիքում էր Հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու, չագուչով. Փաշինյանը սպառնաց Կապանում Ավազակային հարձակում Էջմիածնում. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. կասկածյալները ձերբակալվել են «Շտաբում». սահմանային հերթափոխից մինչև քարոզարշավ․ «Վերելք» Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ. Փաշինյան Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ Վարչական դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցը մերժել էր, իսկ Միհրան Պողոսյանինը՝ ոչ. Իոաննիսյան ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին Գլուխը պատին կտա իշխանությունը, եթե տանի քաղաքացիական պատերազմի. Մանուկ Սուքիասյան Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց Ոստիկանությունը կապահովի ընտրելու իրավունքի անխափան իրականացումը Նիկոլ Փաշինյանը մարզային այցն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն Կապանում. ուղիղ Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին․ Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Գարեգին Բ-ն ընդունել է Մերձավոր Արևելքի Կաթոլիկ Բարեկեցության Ընկերության ներկայացուցիչներին Մենակ Քոչարյանը կարա ամեն մեկին զխտկի, ասի՝ նստեք տեղներդ. ում են ընտրելու Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ) Էրդողանն իր Շուշի այցով ցույց է տալիս Ռուսաստանին ու աշխարհին, որ Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորն է. Արցախցի քաղաքագետ Փաշինյանի հետ Սյունիք մեկնելուց հրաժարված ոստիկանը հանեց համազգեստն ու միացավ «Հայաստան» դաշինքին (տեսանյութ)