Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իբրև թե ազգային հերոս, իբրև թե զինվորականը ՀՀ-ի և թշնամու երկրի միջև նոր առաջացող սահմանը փաստորեն որոշում է Google Maps-ով:
Եվ ստացվում է, որ Հայաստանի հողերի հարցը` բացի Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին եռադաշինքից` նաև ամենաիրական ձևով Սերգեյ Բրինի և Լարրի Փեյջի ընկերությունն է որոշում` հեռավոր Սան Ֆրանցիսկոյի արվարձանից:
Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, երբ մի երկրի նոր` խայտառակ սահմանները հաստտվում են ըստ Google մասնավոր ընկերության կամքի:
Եվ մենք այն առաջին ժողովուրդն ենք, որ հանդուրժում ենք սա ու մեր պայքարը շարունակում մեկ այլ տեխնոլոգիական հսկայի` Ֆեյսբուքի հարթակում»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
