ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի:
Ի պատասխան հարցին՝ հակառակորդն այսօր մտե՞լ է Սոթքի հանքավայրի տարածք, նա ասաց. «Այո, երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում, մեկն անմիջապես հանքի եզրագծով»: Խաչատրյանը նաև հստակեցրեց. «Այն, ինչ վերաբերում է հայկական սահմանին և հայկական տարածքից արևմուտք գտնվող տեղամասին՝ չեն մտել»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
