Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Ընդդիմության սկզբունքային փախուստը եւ տունը գոմի հետ համեմատող, թրով ԲԴԽ գնացող թեկնածուն Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի «դղյակ-գոմը» և որքանով է այն վարձակալությամբ հանձնվել (լուսանկարներ) Իմ՝ էդ ձեր ասած դղյակի հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի ա նման. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) Ես ունեմ հիմնավոր կասկած, որ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ ոչ մի մեղադրանք էլ չկա. Ալեքսանդր Սիրունյան Թուխիկյանի հեռանալու պատճառը հայտնի միջադեպն էր, թե պետական համակարգի ռեսթարթում եւս մեկ քայլ Ինչ է «Ռեմա» կրոնական կազմակերպությունը և ովքեր են հարում Վերջին շանսը. ընդդիմությունը ոչ ասելու համարձակություն կունենա, թե հերթական անգամ կընտրի 3-րդ ճանապարհը Ալիեւից ավելի ադրբեջանամետ. երբ վարչապետի համար հակահայկական փաստարկները արդարացումներ են ԱՍԱԼԱ-ն հիմա ամենևին էլ այն չէ, ինչ պատկերացնում են մարդիկ, այսօր ժամանակները, պայմանները, մեթոդները փոխված են, ուրիշ ձևեր կան պայքարի. Վազգեն Սիսլյան
Երևան, 23.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում, բայց կա լուծում, կա ելք, և ես այդ ելքը գիտեմ. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։
2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։ Շարունակում եմ մնալ իմ նույն համոզմանը՝ մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես։ Իսկ այս պահին իշխանության համար պայքարը առավել քան ուշացած է ու անիմաստ. այն ինչի համար պետք էր վռնդել Նիկոլին, գալ իշխանության ու փրկել՝ այլևս չկա։
Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը, որոնք մեր երկրի ապագան ու ապավենն էին:
2,5 տարի Նիկոլը հետևողականորեն երկիրը տանում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու առողջապահական մեծ աղետի։ Դա անում էր ծափողջույնների կամ լավագույն դեպքում լռության ներքո։ Դրա դեմ պայքարում էին քչերը, որոնց պիտակավորում էին, անվանում դավաճաններ ու տականքներ։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք կամ ավելի շուտ չունենք այն, ինչ ունեինք։ Եթե օր առաջ չհեռացվի տգիտության առաջնորդը, շուտով արդեն կունենանք նոր արհավիրքների շղթա, հայրենակործան նոր իրականություն։

Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա։ Ասեմ ինչու. արդեն վերջացավ հնարավորությունների այն 21 օրը, երբ Նիկոլը եթե գնար, կարող էր բան փոխվել։
Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում։ Երկիրը դառնալու է ավելի մեծ աղետի գոտի։ Ու դրա պատասխանատուն Նիկոլն է և արդեն նաև ժողովուրդը, որը չօգտվեց այդ 21 օրվա հնարավորությունից։
Հնարավո՞ր էր սրա դեմն առնել՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։
Հնարավո՞ր էր 21 օրում Քարվաճառի և Քաշաթաղի ամբողջական հանձնումը դարձնել մասնակի՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։
Չուզեցիք, որովհետև ընկաք Նիկոլի թակարդը և դառնալով մանիպուլյացիաների զոհ՝ սկսեցիք ընտրել՝ լինել սև կամ սպիտակ, աջակցել նրան կամ նախկիններին, գնալ 17-ի հանրահավաքին կամ հանդուրժել դավաճաններին։ Եվ այդ պարզ դուալիզմի արդյունքում բոլոր նրանք, ովքեր հարցնում էին՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ», մոռացան գլխավորը. Նիկոլը ազգի դավաճան է, ոճրագործ ու անաշխատունակ և նրան պետք է ժամ առաջ վռնդել։
Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Բայց ո՛չ հիմա։ Եվ ո՛չ ես:
Ահա այդ ցավոտ, չֆիլտրված, դառը ճշմարտություններից մի քանիսը.
Զոհված և անհետ կորած զինվորների ծնողները Նիկոլի հետ հանդիպումից դուրս գալուց առաջինը հայտարարում են՝ մեր պահանջը քաղաքական պայքար չէ։ Ամբողջ խնդիրն այն է, հարգելի’ ծնողներ, որ ձեր երեխաները անհետ կորել են կամ զոհվել քաղաքականապես տհաս Նիկոլի պատճառով։ Դուք նրանց մասին լուր չունեք, որովհետև Նիկոլն ու Աննան մինչև հիմա գաղտնի են պահում ցուցակները։ Ձեր երեխաները դեռ անհետ կորած են, որովհետև գերագույն գլխավոր անկարողը ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Ազատության հրապարակի կուսակցությունների արածը քաղաքական պայքար չէր։ Դա հանուն ձեր երեխաների էր։ Ու դուք որոշեցիք այդ պայքարին չմիանալ։ Խնդրում եմ՝ հիշեք սա։

Այն ժամանակ, երբ արցախցին իր տան համար մերկ ձեռքերով կռվում է ադրբեջանցի զինվորների դեմ, երբ հայ զինվորները չեն իջնում դիրքերից ու պահում են եզակի բարձունքներ, Արցախի նախագահն օնլայն քծնում է Նիկոլին, անտերության մատնում երկիրը, իսկ հետո մասնավոր օդանավով հասնում Մոսկվա և թանկարժեք ռեստորաններում փորձում լուծել իր կարիերայի ապագան։
Այն ժամանակ, երբ Արցախի եկեղեցիները հանձնվում են թշնամուն, երբ մարդիկ արտաշիրիմում են հարազատների գերեզմանները, երբ փորձում են փրկել Արցախի հոգևոր ժառանգության մասունքները, Արցախի թեմի առաջնորդը, իր արնահոսող հոտը թողած, Լոս Անջելեսում ամերիկահայերի հետ ճաշում է, իսկ ֆոտոները հայտնվում են սոցցանցում։

Այն ժամանակ, երբ երկիրը տնտեսական կոլապսի և փախստականների չդադարող հոսքերի մեջ է, երկրի նախագահ ներկայացող Արմեն Սարգսյանը պետական միջոցներով այցելում է Հորդանան, մի երկիր, որը ոչնչով այս օրերին չի կարող օգնել Արցախին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ է նա գնացել։ Ինչո՞ւ ոչինչ չի արել ամբողջ պատերազմի ընթացքում:
Ու եթե այսքանից հետո, դուք, այս անտանելի վշտի, մարդկային ու տարածքային կորուստներից հետո դեռ քաղաքականություն եք խաղում, դեռ քաղաքական կոռեկտություն եք պահում, ուրեմն Նիկոլը հանգիստ կարող է մնալ՝ մինչև դա իսկապես չսկսի շնչախեղդ անել յուրաքանչյուրին։
Նիկոլը, որպես երկրի ղեկավար և քաղաքական գործիչ, այլևս գոյություն չունի։ Մի քիչ խելք ունեցողը դա արդեն հասկացել է։ Բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը։ Այն նիկոլիզմը, որն ըստ էության կործանեց Արցախը, ծնկի բերեց Հայաստանը, խլեց հազարավոր կյանքեր, թողեց տասնյակ հազարավոր վիրավորներ, զրկեց հաղթանակից ու արժանապատվոթյունից։ Քանդեց պետության հիմքերը, իսկ Հայաստանի ժողովրդից ստացավ ծիծաղի առարկա։

Արդեն փաստ է, որ գլխավոր փնթին միայն պայքարել է, պայքարում է և պայքարելու է աթոռի համար։ Եվ արդեն փաստ է, որ Նիկոլն ու իր միջակների խմբակը միշտ դա են արել։ Եվ միակը, որ կհաղթի նիկոլիզմին իրականությունն է։ Վստահ պնդում եմ՝ եթե չլիներ այս աղետը ու ավելի մեծ աղետի հեռանկարը, պիտի թողնեինք Նիկոլին, իր զանգվածին ու լուռ պայքարողներին այդ իրականության մեջ։ Թողնեինք իրար հետ։
Թողնեինք, որ ժողովուրդը սեփական կենսափորձով, պատմության մեջ առաջին անգամ դառը ճշմարտությունը հասկացած, խորտակի իր իսկ ընտրությունը։
Թողնեինք, որ ժողովուրդը ինքը սկսի պատժել նիկոլիզմ քարոզողներին։
Թողնեինք, որ Նիկոլին ու Աննային ժողովուրդը, բառի բուն իմաստով, բզկտի։
Թողնեինք, որ փողոցում հարձակվեն Աշոտիկի ու Մարիամիկի վրա։
Թողնեինք,, որ նիկոլական պատգամավորները վախից փախնեն մարդկանցից։
Թողնեինք, որ Ստեփանակերտի փողոցներում թքեն Արայիկ Հարությունյանի դեմքին։
Սա է լինելու։ Ժողովուրդը հասկանալու է, որ այլևս ելք չունի։ Որդեկորույս ծնողները հրաժարվելու են քաղաքական կոռեկտությունից ու խնդրելու են, որ ինչ-որ մեկը հանրահավաք անի ու չեն հանդուրժելու հանրահավաք անողներին պիտակավորողներին։
Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք։ Ես ուզո՞ւմ եմ սա, իհարկե՝ ո՛չ։ Ես կշարունակեմ պայքարել, որ նաև սա չլինի։

Ես հավատում եմ ու գիտեմ՝ ցանկացած, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, կա՛ լուծում։ Կա՛ ելք։ Եվ ես այդ ելքը գիտեմ։ Եվ ամեն ինչ կանեմ մեր հայրենիքի համար։ Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին և նիկոլիզմի կրողներին։
Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա։ Պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը։ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա։ Դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է։ Ժողովուրդը բերեց Նիկոլին ու վարակվեց նիկոլիզմով։ Հիմա պետք է հեռացնի Նիկոլին ու ինքնաբուժվի։ Գալիք արհավիրքները միևնույն է կստիպեն անել դա անկառավարելի ու տարերայնորեն, եթե հիմա չանենք խելքով ու գիտակցված»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում․ ԿԳՄՍ նախկին նախարար Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները Հին, բայց շատ բարի նկար. Անդո Հարությունյան Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար Հիշեք՝ դուք անկախ եք նաեւ նախկին գործընկերներից․Թագուհի Թովմասյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տվեցին ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին «Թող ձեր տարածած ուրախությունն ու ժպիտը վերադառնան ձեզ»․ Զարուհի Բաբայանի ձմեռային կերպարը Зачем глава МИД Ирана летит в Баку и в Ереван (WP) Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի հարցադրումներին «Արարատ-Արմենիային» է միացել Շվեդիայի չեմպիոն ֆուտբոլիստ (լուսանկար) Մահացել է Հակոբ Հարությունյանը Որ գույքի վրա ԴԱՀԿ-ն չի կարող բռնագանձում տարածել. «Քո իրավունքը» Աթենա Մանուկյանը ներկայացրել է «You Should Know» երգի տեսահոլովակը Չամուսնացած դատավորները լուծում են ամուսնալուծության հարցեր․ ոչ գիտեն՝ սկեսուրն ով է, ոչ սկեսրայրը. Ջհանգիրյան (տեսանյութ) ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը. ԿԳՄՍՆ «Այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր». ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանն այցելել է «Խելացի լուծումների կենտրոն» Քննիչին ազատել են աշխատանքից՝ ֆեյսբուքում հրապարակած համարձակ լուսանկարի համա՞ր (լուսանկարներ) 10 մլն-ի ոչխարները պարտքով էինք առել, տունս վարկի տակ ա. Երևանում շները ոչխարների են հոշոտել (տեսանյութ) Արարատ Միրզոյանն՝ իր գործակալ լինելու հարցի մասին (տեսանյութ) 2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա. սա 2019-ի համեմատ 115-ով ավելի է ԱԺ-ն ԲԴԽ անդամներ է ընտրել. Լին Թրեյսին՝ հակամարտության վայրագությունների մասին. հունվարի 22-ն՝ ամփոփ (տեսանյութ) Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թ.-ին կհատկացվի 120 մլն դրամ. ԿԳՄՍՆ Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն կվերադարձնի գումարները 2021 թվականի ընթացքում. ԿԲ-ն իրազեկում է Ընդդիմության սկզբունքային փախուստը եւ տունը գոմի հետ համեմատող, թրով ԲԴԽ գնացող թեկնածուն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. փաստաբաններ Ի դեպ. ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացվող ազդակների մասին Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը. ԿԳՄՍՆ ԱԻ նախարարը հանդիպել է Բելառուսի դեսպանի հետ. սերտ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան «Մարդ գիտեմ՝ 400 հազար գումար է ստացել, բայց 3 օր չի եղել մեր հետ». պատերազմի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց Ռուսաստանը Կովկասում կմնա միայն Արեւմուտքի աջակցության շնորհիվ. Հակոբ Բադալյան «Այդպես էլ չազատվեց առաքիչի մտածելաոճից». Վահե Դավթյան Ապարան-Արագած, Սարավան-«Զանգեր» հատվածներում, դեպի Ջերմուկ տանող և Կոտայքի ճանապարհներին մերկասառույց է Մարդիկ մտածում են՝ աշխատում ենք, մի քիչ էլ հանգստանանք, բայց հանգստի համար տարեկան արձակուրդային օրեր կան. Արտակ Մարկոսյան «2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի». աշխատանքը կդադարեցվի 141 օրով Շուշիի մասին հայտարարությունը իմաստափոխել են. Ռուբինյան (տեսանյութ) Սյունիքի բնակչությունը եւ բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած. Վահան Քերոբյանը՝ Սյունիքի մարզում