Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին՝ ռազմական դրությամբ պայմանավորված կառավարության նիստեր տեղի չեն ունեցել։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ի հայտնել էին, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։
Կառավարության վաղվա օրակարգը դեռ տեղադրված չէ կայքում։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
