Տոնոյանի՝ տոտալ բլոկադայի մասին հայտարարությունը հակասում է հարցազրույցի ժամանակ արված վերջին հայտարարությանը. Կարեն Վրթանեսյան Շիրակցի 62 գերիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱԺ–ն կգնա՞ ինքնալուծարման. հունվարի 26-ն՝ ամփոփ (տեսանյութ) Ռեպրեսիաներ՝ 3-րդ եւ 4-րդ իշխանության դեմ. Ձգել ամրագոտիները մինչեւ ընտրություններ ԿԿՀ-ն ձախողեց վեթինգը դեռ չսկսած. արժեր մեկ հոգու համար կասկածի տակ դնել կառույցի հեղինակությունը «Իմ քայլը» 70 տոկոսից ավելի մանդատ ունի, թող բոլորը հրաժարվեն մանդատից, էլ ինչի են Սահմանադրություն փոխում. Վարդան Այվազյան Իրանի հայտարարությունները արտացոլում են պատերազմից հետո Արցախյան հիմնախնդրի նկատմամբ փոփոխությունը. իրանագետ Արսեն Թորոսյանի ընկերներին փոխարինում են Անահիտ Ավանեսյանի ընկերուհիները Հանրաքվեի կարիք չկա, Սահմանադրության մեջ ինքնալուծարման մասին փոփոխությունը կարող է իրականացնել ԱԺ-ն․ Դանիել Իոաննիսյան Ռիսկերի սխալ գնահատումը արդարացում չունի. Կարեն Վրթանեսյանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին Ես չունեմ տեղեկություն՝ հունվարի 28-ին Բանակի օրվա հետ կապված պետական մակարդակով որևէ միջոցառում նախատեսված է, թե՝ ոչ. Մանե Գևորգյան
Երևան, 27.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ

Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ; Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Նոր տոնական օր՝ ապրիլին․ կառավարությունը հունվարի 27-ին որոշում կընդունի Վարդուհի Վարդանյանի որդու անակնկալ նվերը հարսնացուին (տեսանյութ) ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Covid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է Ինչպես է Սիրուշոն պտտեցնում հարսի քողը. նոր կադրեր Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքից Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ 3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի Եղեգնաձորի ոստիկանները հետապնդելով բռնել են Եղեգնաձորում գողություն կատարած սպիտակցի 2 տղամարդու Վտանգված են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ. Թաթոյան Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման տարբերակը. Համազասպ Դանիելյան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել ԱԻ նախարարը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Վահան Պապիկյանը կազատվի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ինչ են քննարկել «Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են». Վ. Դումանյան Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին «Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ. շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու». Արթուր Դանիելյան Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ «Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Ամերիկացի իրավապահներն այցելել են ՀՀ ոստիկանություն «Իմ քայլում» 2019-ին «ֆավորիտ կադրերի» էջը փակված էր, մինչդեռ 2021-ին՝ Մակունցին գործուղում են ԱՄՆ դեսպան Տոնոյանի՝ տոտալ բլոկադայի մասին հայտարարությունը հակասում է հարցազրույցի ժամանակ արված վերջին հայտարարությանը. Կարեն Վրթանեսյան Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել Ի դեպ. « Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվող նախագծի եւ ընտրությունների մասին (տեսանյութ) Շիրակցի 62 գերիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱԺ–ն կգնա՞ ինքնալուծարման. հունվարի 26-ն՝ ամփոփ (տեսանյութ) Փոխնախարար Գրիգորյանն ընդունել է ԵԽ գործընկերոջը. Քննարկել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու հարցը Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը Ռեպրեսիաներ՝ 3-րդ եւ 4-րդ իշխանության դեմ. Ձգել ամրագոտիները մինչեւ ընտրություններ Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ ԿԿՀ-ն ձախողեց վեթինգը դեռ չսկսած. արժեր մեկ հոգու համար կասկածի տակ դնել կառույցի հեղինակությունը «Իմ քայլը» 70 տոկոսից ավելի մանդատ ունի, թող բոլորը հրաժարվեն մանդատից, էլ ինչի են Սահմանադրություն փոխում. Վարդան Այվազյան Բժշկական համալսարանում առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսի փետրվարի 8-ից Իրանի հայտարարությունները արտացոլում են պատերազմից հետո Արցախյան հիմնախնդրի նկատմամբ փոփոխությունը. իրանագետ Опальный мессенджер: в США требуют изъять Telegram из Google Play (WP) «Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը... իսկ հիմա...». Կարին Տոնոյան Արցախում ռուսաստանցի բոլոր խաղաղապահները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ Դատարանը Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից