Այսօր հայկական զորքը դուրս է բերվել Քարվաճառից: Այս շրջանի հանձնումը Ադրբեջանին հետաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը: Քարվաճառից Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվել է։
Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատման դիմում է ներկայացրել, շրջանառվող լուրերի համաձայն Խաչատրյանին փոխարինելու է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին: նա պնդում է, որ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել։
Հայաստան համահայկական Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,7մլրդ դրամն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին։ Գումարն օգտագործվել է բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն հայտնել է, որ արդեն հատուցում եմ տրամադրել արդեն Արցախյան պատերազմում 104 զոհված զօնծառայողների ընտանիքներին։
Վերջին օրերին դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մեծ աճ են գրանցել: մասնավորապես բանկերը դոլարը դնում են առավելագույնը 510 դրանով, վաճառում ՝518 դոլորով, իսկ Եվրոյի գնման առավելագույն գինն հասել է 604-ի, վաճառքինը՝ 615-ի։ կենտրոնական բանկը հայտնել է, որ շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
Այսօր Երևանի ավագանին հերթական նիստն է գումարել։ Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել՝ «Իմ քայլը» խմբակցության կազմից դուրս գալու մասին։

