Ինչ սահմանափակումներ են գործելու եւ որոնք են հանվել կարանտինի ժամկետը երկարաձգելիս Վարչապետը հասկանում է, որ եթե հրաժարական տվեց, ապա գնալու է բանտ. Արմեն Բադալյան Իմ հետևում ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ. Արտակ Թովմասյան Սահմանադրությունը իշխանության թիրախում կամ «չիրավաբանները» ընդդեմ երկրի իրավական անվտանգության Փետրվարին Երևան-Մոսկվա ինչ չվերթներ են նախատեսվում և որքան արժե ավիատոմսը Փաշինյանը վախենում է, որ պահին աթոռին չեղավ՝ իր հետևից գալու են. Գևորգ Պետրոսյան Պուտինյան ռեժիմի օրերը հաշված են, մենք պետք է պատրաստենք մեր հասարակությանը դրան. Արկադի Վարդանյան Դատավորը երբեւիցե վճիռ չի կայացնում որեւէ մեկի դեմ կամ որեւէ մեկի կողմից. Փաշինյանի գործով դատավոր Ու՞ր է գնում մեր փոխվարչապետը, նա ի՞նչ փոխվարչապետ. մեզ 31 զոհերի մարմիններ վերադարձրին, բայց հայտնի չէ, թե այդ 31-ը ե՞րբ են զոհվել. Արկադի Վարդանյան Խորհրդարանական ընդդիմությունը՝ Ազգային ժողովը լուծարելու «Իմ քայլի» նախագծի մասին
Երևան, 28.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Արցախյան պատերազմ, օր 43-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում

22:39 - Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերը ընթացքի մեջ են. «Գիշերային ժամերին արդեն երրրոդ-չորրորդ օրն է Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է»:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ալիևի այն հայտարարությանը և նշեց, որ մարտերը դեռ շարունակվում են.«Մեր զինվորները կռվում են անձնուրաց,հրամանատարներից շատերը նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը , զենքը ձեռքերին բարձրաստիճան հրամանատարությունը իջնում է, գնում կանգնում զորքի կողքին, խփում հակառակորդի տանկը, զրահամեքենան: Մինչև վերջին փամփուշտը ու բնագիծն իր զինվորների հետ կռվում է: Հետևաբար չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը ես վստահ եմ, որ մեր զորքը փառքով է ավարտելու և մենք հաղթելու ենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է Շուշիի մարտերի ավարտը կարող է բերել ռազմական գործողությունների ավարտին, Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե մի ճակատամարտից հետո պատերազմն արագ կավարտվի:

Խոսելով Շուշիի մարտերում նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի գործոնի մասին, Հովհաննիսյանն ասաց, որ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. «Ու ես հավատում եմ և վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ գործը կհասցնենք ավարտին փառքով: Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»:

22:18 - Շուշիի մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված.«Երեկ գիշեր և այսօր ողջ օրվա ընթացքում մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Հյուսիսում թշնամու զորքերը փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերից, և նրանք կրել են զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են»:

Հովհաննիսյանը նշեց, որ սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ.«Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր: Հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, դիմել են փախուստի»:

20:48 - ՊԲ ՀՕՊ-ը ևս 2 ԱԹՍ է խոցել, ոչնչացվել է հակառակորդի շարասյուն

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։
ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»:

20:46 - Եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել. Արծրուն Հովհաննիսյան

Հենց այսօր մարտեր են գնացել Մարտունիի, Բերձորի, Մատաղիսի հատվածում։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սկսենք հյուսիսից, Մատաղիսի ուղղությամբ որոշակի հարձակումներ եղել են՝ ոչ մեծ ներուժով։ Կիրառվել են սարքավորումներ, բայց հաջողության չեն հասել։ Մարտունիում առավոտ իրենք մի դիրք էին վերցրել մեզանից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով՝ կորուստներ ունեցան և հետ շպրտվեցին։ Ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց կարծեդ չեղավ:
Նույն ընթացքում Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ, որտեղ մենք ոչ միագիծ դիրքեր ունենք, այնտեղ էլ ծանր մարտեր ընթացան, միգուցե գիշերն ու վաղն էլ ծանր մարտեր ընթանան։ Բայ էլի չի հաջողվել իրենց որևէ դիրք վերցնել: Երևում էր, որ այսօր ավելի համառ էին գրոհում և Մարտունիի ուղղությամբ և Ճարտարի ուղղությամբ: Ինչու եմ ասում մինչև վաղը սպասենք, որովհետև եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել»:

20:09 - Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում: Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին՝ ով է վերահսկող կողմը հիմա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա բարդ է ասելը։ Վաղ առավոտից համառ մարտեր են, և հստակ նշել՝ ումն է նախաձեռնությունը, դժվար է: Իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք։ Չկա կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն քաղաքի նկատմամբ։ Բայց իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք Շուշիի համար։ Վաղաժամ գնահատականներ պետք չէ տալ ոչ լավատեսական, ոչ վատատեսական, ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին։ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը չորս օր շարունակ ընթանում է տարբեր փուլերով, բայց վաղը վերջնական պարզ կլինի»,- նշեց նա և հավելեց, որ իր ենթադրությամբ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։

19:52 - Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով մեկ տուժած կա

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

ԱՀ ԱԻՊԾ

19:00 - Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում. սպասեք պաշտոնական տեղեկությունների. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»:

15:20 - Ադրեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ նահանջում է

Ադրեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ նահանջում է։ Ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածից նախագծի աղբյուրները հայտնում են, որ Մարտունիից ոչ հեռու Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է խոցել հակառակորդի ինքնաթիռ:

Այս մասին տեղեկանում ենք ռուսական WarGonzo նախագծի տելեգրամի ալիքից:

15:13 - Մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

13:32 - Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. Արծրուն Հովհաննիսյան

13:20 - Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով. ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով:
Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

11:45 - ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան 

11:35 - Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին. Արծրուն Հովհաննիսյան

10:30 - Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանն այսօր հրթիռային ուժեղ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան», - գրել է Արցախի ՄԻՊ-ը Թվիթերում՝ վերջում ավելացնելով՝ «#DontBeBlind»։
Նա ևս մեկ գրառում է արել՝ կրկին նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին։

10:20 - Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

«Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»:

10:05 - Թեպետ Շուշիում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին. ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։

Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»։

09:41 - Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մնացել են Արցախի պետականության բեկորները, դեռ ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում. Քոչարյանը խոսեց ամենացավոտ հարցի մասին Արցախի նորանշանակ ոստիկանապետը Ջալալ Հարությունյանի եղբայրն է Մեր վարչապետի նկարը դնեին գուցե ավելի լավ արդյունք լիներ. Ռոբերտ Քոչարյանը՝ եռակողմ հանդիպման մասին Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան, պտտվել և հետ գնալ. Քոչարյան Պատերազմի ժամանակ ամենից անվտանգ տեղը նախագահական շենքի շուրջն էր. ինչո՞ւ չէր ռմբակոծվել այն, սա հարց է, որի պատասխանը չկա․ Քոչարյան Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ) Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում. Քոչարյան Արցախ է վերադարձել 51408 մարդ Մասնակցելու ենք ընտրություններին և կրելու. Ռոբերտ Քոչարյան Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, քննարկել երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներ Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները Ուղիղ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ օրակարգային խնդիրների մասին Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով հետաքննություն է ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ազատամարտիկ երկրապահը այսօր երեք անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել. ArmVoice Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ. ՊՆ Արցախում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ վերաբերյալ հայտարարությունների իրագործումը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելեց Երեւանում կառուցվող Անատոլ Ֆրանսի անվան ճեմարան Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից Ինչ սահմանափակումներ են գործելու եւ որոնք են հանվել կարանտինի ժամկետը երկարաձգելիս Նախարար Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին Մետրոյի «Բարեկամություն» կայարանում կինը երկաթե ձողով հարվածել է տղամարդու գլխին, սպանել նրան Սերժանտ Էդգար Մարկոսյանին Արցախի հերոսի կոչում շնորհվեց Մերօրյա հայտնի քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը, քան հենց իրենք. Գևորգ Դանիելյան Դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ով է Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը Վարչապետը հասկանում է, որ եթե հրաժարական տվեց, ապա գնալու է բանտ. Արմեն Բադալյան Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ թուրքական շուկայի ճնշումներին դիմակայելուն. Արտակ Թովմասյան Արդար չէ, երբ անձը 100 հազար դրամ վարկ է վերցնում, բայց փակում է 300 հազար դրամ. ԿԲ-ն պետք է վերանայի դրամավարկային քաղաքականությունն ամբողջությամբ. Սուրեն Պարսյան Արցախում Հաշվեքննիչ պալատի նախագահ է ընտրվել իշխող դաշինքի թեկնածուն Զինծառայողներն արյուն են հանձնել. ՊՆ Իմ հետևում ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ. Արտակ Թովմասյան Սահմանադրությունը իշխանության թիրախում կամ «չիրավաբանները» ընդդեմ երկրի իրավական անվտանգության Տղամարդն իր որդուն պատանդ է վերցրել, ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ. հունվարի 27-ն՝ ամփոփ Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը Назван фактор высокого риска смерти от коронавируса Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները ՊՆ-ն շփման գծում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել Ի դեպ. Վազգեն Մանուկյանի աղմկահարույց հայտարարության մասին (տեսանյութ) Մահացել է Մանյա Գրիգորյանը Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ եւ ԱԻՊԾ տնօրեն է նշանակել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը Վարչապետի եւ Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ