Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք. ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Ընդդիմության սկզբունքային փախուստը եւ տունը գոմի հետ համեմատող, թրով ԲԴԽ գնացող թեկնածուն Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի «դղյակ-գոմը» և որքանով է այն վարձակալությամբ հանձնվել (լուսանկարներ) Իմ՝ էդ ձեր ասած դղյակի հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի ա նման. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) Ես ունեմ հիմնավոր կասկած, որ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ ոչ մի մեղադրանք էլ չկա. Ալեքսանդր Սիրունյան Թուխիկյանի հեռանալու պատճառը հայտնի միջադեպն էր, թե պետական համակարգի ռեսթարթում եւս մեկ քայլ Ինչ է «Ռեմա» կրոնական կազմակերպությունը և ովքեր են հարում Վերջին շանսը. ընդդիմությունը ոչ ասելու համարձակություն կունենա, թե հերթական անգամ կընտրի 3-րդ ճանապարհը
Երևան, 23.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Արցախյան պատերազմ, օր 39-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում

22:34 - Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

22:27 - Հիմա մեր վիճակը էլ ավելի լավ է, քան 15 օր առաջ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսային, անտառոտ՝ հյուսիսարևելյան հատվածում փորձել են հարձակման փորձ իրականացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով որպես կանոն նման հարձակողական փորձերը իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբեր, առանձին դիվերսիոն խմբեր:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանը նշեց. «Այսօր Գեղարքունիքի հատվածում առնվազն 3 անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից ու շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում»:

Անդրադառնալով ռազմաճակատում տիրող վիճակին, Հովհաննիսյանը նշեց. «Հիմա մեր վիճակը էլ ավելի լավ է, քան 15 օր առաջ: Ես չեմ ասում, որ ամենածանր օրերը անցել են, միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ մեր վիճակն ավելի ծանր է եղել: Հիմա, փառք աստծո, մեր թե' ներուժը, թե' ինքնակազմակերպվածությունը, թե' կառավարումը, թե' շատ ու շատ գործոնները շատ ավելի լավ վիճակում են ադրբեջանական փսևդոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք այստեղ՝ Արցախում, չենք տեսնում դա, իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը: Մենք չենք տեսնում որևէ խուճապ, որևէ անկազմակերպվածություն, որևէ այստեղ զոռով պահել»:

20:55 - Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

20:47 - Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

18:43- Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը. Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

[ԱՀ ԱԻՊԾ]

18:29- Ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյորբագյոր2020. Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյորբագյոր2020 Ընկերներ սա օգտագործեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

17:07- Արցախի քաղաքացիների տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:
Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:
Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:
Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»:

16:24- Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են. ընթանում են թշնամու դիվերսիոն խմբերի որոնումներ. ՊԲ

Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: Այս մասին հաղորդում է ՊԲ-ն:

16:02- ՀՔԾ պետի գլխավորած ջոկատը մեկնել է մարտական գործողությունների վայրերից մեկը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ ՀՔԾ-ում ձևավորված ջոկատը մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը. Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ինքը ներկայացնում 2021 թ. պետական բյուջեի նախագիծը:

15:04- ՔԿ նախագահը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Մոտ 180 քննիչ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- տեղեկացրել է Մելիքյանը՝ հավելելով, որ քննիչների մեկ կամավորական վաշտ էլ առաջնագիծ կմեկնի այս շաբաթ:

14:31- Տող գյուղի մի բնակիչ միջազգային լրագրողին պատմել է, որ ադրբեջանցիներն իր հարևանին և Մայոր անունով հայի են գլխատել. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ միջազգային մի լրագրողի Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որը մազապուրծ փախել է Տող գյուղից, վկայել է, որ ինքը վկա է, որ իր հարևաններից մեկին գլխատել են, գլխատել են նաև Մայոր անունով քաղաքացիական անձին, ազգանունը պարզվում է, ինչպես նաև սպանել են մեկ այլ 82 տարեկան տարեց անձի»: Բեգլարյանը նշեց, որ այս դեպքերը ներառված չեն վիճակագրության մեջ.«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ադրբեջանական ուժերը բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և հայտնաբերել են որևէ քաղաքացիական անձ, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ: Միջազգային հանրության պատասխանատվության շրջանակում է՝ առավելագույնը կատարել, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ անձինք՝ քաղաքացիական, թե զինծառայող, լինեն պաշտպանված, քանի որ գերությունից փրկված անձինք պատմում են, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել, ու ինչպես են խոշտանգվում մյուս գերիները»:

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև վարձկանների գերեվարման դեպքերին, որոնք խոստովանել են, որ մեծ թվով վարձկան ահաբեկիչներ են խմբերով տեղափոխվել Ադրբեջան և պատերազմում են հայերի դեմ.«Բայց ամենակարևոր խոստովանություններից մեկն այն էր, որ իրենց խոստացվել էր յուրաքանչյուր հայի գլխի համար 100 դոլար պարգևավճար: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի կերպով խրախուսում են պատերազմական հանցագործությունները և հայասպանությունը, և միջազգային հանրությունը պետք է հետևություններ անի և համապատասխան պատժիչ գործողություններ ձեռնարկի»:

14:20- Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում. Արման Թաթոյան

Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:

Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ խարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրարելու կոչեր անելու համար։

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։
Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»,- գրել է նա:

14:07- Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամին երկու անգամ հարձակում է նախաձեռնել, բայց հետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Այս մասին հաղորդում է ՊԲ-ն:

ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

14:03- Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կին. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։

Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։

Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ»կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։

13:57- Արցախում արձանագրվել է 46 քաղաքացիական զոհ և 144 վիրավոր. Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Արցախում արձանագրվել է 46 քաղաքացիական զոհ և 144 վիրավոր.«Որոշ դեպքերի մասին տեղեկություններ ունենք հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն մուտք է գործել,բայց քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված չեն նշված վիճակագրության մեջ: Մի քանի դեպքով ավելի մանրամասն կանդրադառնամ»:

Քաղաքացիական օբյեկտների շրջանակներում նախնական 13,500 անշարժ մասնավոր գույք է վնասվել.«Ավելին քան 3100 ենթակառուցվածքներ, հանրային նշանակության օբյեկներ և արտադրական նշանակության օբյեկտներ, որի շրջանում են էլեկտրամատակարարման կայաններ, նույնը կապի և հաղորդակցության համակարգում, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ, կամուրջներ և այլն: Հանրային նշանակության օբյեկտների մեջ մենք դիտարկում ենք մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, մշակութային կենտրոնները, եկեղեցին: Նոյեմբերի 2-ի տվյալներով 61 դպրոց է վնասվել և 10 մանկապարտեզ: Օրինակ 61 դպրոցը դպրոցների 27-28 տոկոսն է կազմում: 2100 մեքենա է վնասվել, որը չի բացառվում, որ քիչ ենք մենք ներկայացնում»,-նշեց Բեգլարյանը:

13:28- Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, երկու վիրավորված անձ ունենք Ստեփանակերտում. Արցախի ՄԻՊ

«Արդեն տեղյակ եք, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում․ Շուշիի քաղաքացիական օբյեկտները բավականին ինտեսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական ԶՈւ-երի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և բավականին մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում: Այս պահին մանրամասները ճշտվում են, դեռևս չենք կարողանում վերջնական թվեր, ծավալներ հստակեցնել: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորվել է, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց բարեբախտաբար մարդկային կորուստ, վիրավոր այնտեղ չկա»,- այս մասին այսօր ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի ընթացքում:

Բեգլարյանը նշեց, որ երեկ մայրաքաղաք Ստեփանակերտն է թիրախավորվել.«Ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել․ մեկը արձանագրվել է ծննդատան հարակից հատվածում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից հատվածում: Սա նշանակում է, որ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները և Ադրբեջանը ի հեճուկս չի պահում միջազգային պայմանավորվածությունները: Երեկ թիրախավորվել է նաև Շուշին, Մարտունին,և մի շարք այլ բնակավայրեր, հարձակումների մասը արձանագրվել է կասետային զինատեսակներով, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում: Մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակներով է արձանագրվել»:

12:53- Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ. ՊՆ խոսնակ

12:35- Ադրբեջանական շիա գեներալները խռովություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ. Wargonzo

Ստամբուլում Wargonzo Telegram-ալիքի աղբյուրները տեղեկացրել են, որ Բաքվի գեներալիտետը՝ թուրքերի կողմից բանակի կառավարումից փաստացի հեռացումից հետո, պատրաստվում է գերատեսչության ներսում խռովություն հրահրել։ Ադրբեջանցի սպաները, որոնք շիա են, վրդովված են այն բանից, որ ճակատում իրենց մարդկանց փաստացի ղեկավարում են թուրք հատուկ ծառայությունները եւ թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները՝ արմատական սուննիական ուղղվածությամբ:

«Ալիևը նույնպես կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այժմ նրա շրջապատում բորբոքվել է ներկլանային հակամարտություն։ Փաշաևների կլանը՝ Ալիևի կինը, նրանից պահանջում է լիակատար անցում Անկարայի արտաքին կառավարման։ Ընդ որում, պահանջում է դա անել հենց հիմա։ Իսկ ինքը ՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ Մոսկվայի հետ երկխոսության իմիտացիա անելով, որպեսզի խուսափի ՌԴ-ի հետ կապերի արմատական-սկանդալային խզումից։ Ընդ որում, շատ լավ հասկանում է, որ պետք է պառկել Էրդողանի տակ ամեն դեպքում։

Մի խոսքով, բազմավեկտոր իրավիճակում հայտնվեց Ադրբեջանի ղեկավարը»,- գրում է ալիքը:

10:10- Բժշկական հաստատությունների թիրախավորումը Բաքվի պետական ահաբեկչության դրսևորումն է. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծմանը։

«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:

Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:

Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»,- նշել է Աննա Նաղդալյանը:

9:55- Կեսգիշերից հետո թշնամական կողմը վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը. ԱՀ ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։

Արցախի ԱԻՊԾ

09:25 - Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել. ՊԲ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։

Արցախի ԱԻՊԾ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (տեսանյութ) Բախվել են «KIA Forte»-ն և «Toyota Camry»-ն, այնուհետև հարվածել ճամփեզրին կայանած «BMW 750LA» ավտոմեքենային Ողբերագական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք. ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Սուրենյան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Ժողովուրդ». Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն «Փաստ». Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Հրապարակ». Կունենանք եւ ՆԳ նախարար, եւ ոստիկանապետ. Ինչ է ուզում Փաշինյանը «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Հրապարակ». Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում «Փաստ». Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա «Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է Ինչ են հուշում աստղերը հունվարի 23-ի համար Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում․ ԿԳՄՍ նախկին նախարար Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները Հին, բայց շատ բարի նկար. Անդո Հարությունյան Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար Հիշեք՝ դուք անկախ եք նաեւ նախկին գործընկերներից․Թագուհի Թովմասյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տվեցին ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին «Թող ձեր տարածած ուրախությունն ու ժպիտը վերադառնան ձեզ»․ Զարուհի Բաբայանի ձմեռային կերպարը Зачем глава МИД Ирана летит в Баку и в Ереван (WP) Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի հարցադրումներին «Արարատ-Արմենիային» է միացել Շվեդիայի չեմպիոն ֆուտբոլիստ (լուսանկար) Մահացել է Հակոբ Հարությունյանը Որ գույքի վրա ԴԱՀԿ-ն չի կարող բռնագանձում տարածել. «Քո իրավունքը» Աթենա Մանուկյանը ներկայացրել է «You Should Know» երգի տեսահոլովակը Չամուսնացած դատավորները լուծում են ամուսնալուծության հարցեր․ ոչ գիտեն՝ սկեսուրն ով է, ոչ սկեսրայրը. Ջհանգիրյան (տեսանյութ) ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը. ԿԳՄՍՆ