ArmDaily.am-ը կառավարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե պատերազմից հետո որ նախարարություններում են պարգևավճար ստացել և կառավարությունն ինչքան գումար է փոխանցել համահայկական հիմնադրամին:
«Պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության հայտարարման սկիզբը: Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,-պատասխանել են կառավարությունից:

