Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է անվճար զենք ստանալու հնարավորությունից. Ալեքսանդր Սիրունյան Թշնամին դարպասներից անցել է ու մոտ 2 կմ եկել, այս պահին տեղում ՊՆ ներկայացուցիչները բանակցում են թշնամու հետ. համայնքի ղեկավար Որ քաղաքական ուժին արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները կտան իրենց քվեն (տեսանյութ) Արցախում հիմա կատարյալ քաոս է, բազմաթիվ հարցեր կան, մինչդեռ պատասխանող չկա Ադրբեջանցիները կոտրել են դարպասը ու շարժվում են առաջ. դեռևս հանք մտնելու ինֆորմացիան չի հաստատվել. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Հիմնադրամին գումարների փոխանցման ակտիվությունը նվազել էր արդեն մոտ 2 շաբաթ առաջ, բայց վերջին օրերին դրամահավաքներ են անցկացվում. Աշոտ Բարսեղյան Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է (տեսանյութ) Միանշանակ անվտանգ չէ. եթե ադրբեջանցիները ուզեն, կես ժամում կարող են ոտքով հասնել մեր գյուղ. Գեղամասար համայնքի ղեկավար Եթե այս բնագիծը դիտարկեն որպես Արցախի սահման՝ միջազգային հարաբերություններում խայտառակ աննախադեպ ենք ունենալու, երբ սահմանների հաստատագրմանը մասնակցել են ահաբեկչական ուժեր. Հայկ Դեմոյան
Երևան, 27.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 34-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ամբողջ գիշեր շարունակվել են հակառակորդի խմբավորումների լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

23:05 - Արցախում ոչնչացվել են թուրքամետ խմբավորման հրամանատարները

Արցախում ոչնչացվել են թուրքամետ խմբավորման հրամանատարները: Այս մասին հայտնում են wargonzo թելեգրամ-ալիքի Դամասկոսի աղբյուրները:

Սիրիական հատուկ ծառայությունները իմացել են ահաբեկիչների առնվազն երեք դաշտային հրամանատարների անուններ ՝ Հուսեյն Ալ-Թավի, Ֆիրաս Ուվեդ, Աբդուլ Լաթիֆ Հասան:

Դրանք ոչնչացվել են բեռնատար մեքենային հարվածից: Երեք դաշտային հրամանատարներն էլ Սիրիայում գործող «Սուլթան Մուրադ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամներ էին:

22:40 - Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակ են արձակել, կան հետևանքներ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրուցում անդրադառնալով այն լուրերին, որ Դավիթ Բեկ գյուղում տներ են այրվել, կա մեկ զոհ և երկու վիրավոր, նշեց, որ Դավիթ Բեկում կոնկրետ վիրավորների և զոհերի մասին բան չի կարող ասել.«Եթե կան նման տվյալներ, հստակեցնելուց հետո մենք կհայտարարենք: Բայց այս ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ-ի հրենատանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ և կան կոնկրետ հետևանքներ»:

Հարցին՝ ինչու Հայաստանը չի օգտագործում ԱԹՍ-ներ կամ ՍՈՒ-եր Հովհաննիսյանն ասաց, թե ով է ասել թե չի օգտագործում, ուղղակի նպատահարմար չեն գտնում այդ մասին խոսել:

Անդրադառնալով այն լուրերին, որ հակառակորդը օգտագործում է ֆոսֆորային ռումբեր, Հովհաննիսյանը նշեց, որ դեռ ուսումնասիրում են.«Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ՝ Շուշիում, Ստեփնակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունն եմ ուզում հրավիրել, Արցախի հայությունը առաջին հերթին ենթարկվել է ագրեսիայի, և, եթե որևէ մեկն այսքանից հետո կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք Ադրբեջանի տարածքում հավաստանշելու և ոչնչացնելու այն թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի բնակչության հետ, ապա այս ամեն ինչի մասին պետք է ուղղակի մտածել: Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական տարբեր օբյեկտներ, և Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել այդ նշանակետերը: Ստեփանակերտի ծննդատանը հաստատ պատահական չէին կպել:Եվ այսքանից հետո խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրեջանի ժողովրդի հետ, ուղղակի ծիծաղելի է: Թող մտածեն՝ ինչպես հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հեետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որը ուզում են գրավել»:

22:20 - Ահաբեկչական խմբավորումները Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ մարտական գործողությունները հիմնականում ընթացել են երկու ուղղությամբ. «Հյուսիսային ուղղությամբ մարտական ոչ երկար պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են , կրել են լուրջ կորուստներ հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ: Ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: Արաքս գետից հյուսիս մի քանի բարձրունքների ուղղությամբ մեր ԶՈՒ-ն ունի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, հստակ բան այս պահի դրությամբ չեմ կարող ասել: Կենտորանական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ: Առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ՝ գրոհիչ խմբեր, հրետանու խիտ կրակի ներքո: Այս ուղղությամբ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են:Բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերում, Կարմիր շուկայից դեպի արևմուտք դիվերսիոն, ահաբեկչական խառը հրոսակախմբերի դեմ պայքարը ինչ արդյունքներ է տվել, այս ուղղությամբ զգալի ուժեր են չեզոքացվել,բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են,որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ այն անտառում հայտնվում են ու կորում են, նահանջում են, նորից են փորձում և այլն: Այսօր գերեվարվել էր նաև ահաբեկիչ, որը խոստովանեց, թե ովքեր են պատրաստում, միջնորդում, տեղ հասցնում և այլն: Եվ մեր հավաստի տվյալների համաձայն այս խմբավորումները Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են, որպես թնդանոթի միս, ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին գծի մեր պատնեշները հաղթահարելու միջոց, և ոչ մի բան»:

Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է.«Բայց, եթե առանձին տեղերում բախումներ լինում են, դրանք լինում են նույն հրետանու, նույն օդուժի միջոցների կիրառությամբ: Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրենտանային և հակատանկային միջոցները շարժվող ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»:

21:35 - Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։

Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորում

20:58 - Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Բեգլարյան

Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է 6 քաղաքացիական անձ, թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և բնակչությունը», - գրել Բեգլարյանը:

17:52- Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. վարչապետի խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը

ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից:

17:10- Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ. խոսնակ

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

16:06- Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը. ԱԳՆ խոսնակ

Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սանձազերծման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք, ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության, առավել քան խոսուն են:

Այդպիսով, ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները, և այս հրետակոծման ընթացքում անգամ այս համավարակի պայմաններում, նաև թիրախավորվել են կարևոր կենսական բժշկական հաստատություններ, բուժհիմնարկներ: Հրետակոծումը հիմնականում իրականացվել է միջազգայնորեն արգելված՝ առաջին հերթին կասետային զինատեսակներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, և հատկապես՝ առաջնագծից հեռու գտնվող երեխաներին և կանանց։

Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաև Հադրութի շրջանում, երբ որ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը։ Ի դեպ, նրանցից մեկը Արցախի տարեց քաղաքացի էր։ Եվ պատերազմական այս հանցագործությունները, որքան էլ որ զավեշտալի է, տեսագրվել և սոցիալական հարթակում տարածվել են հենց հանցագործների կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հասարակության լայն գովասանքին, և կարելի է ասել, հպարտության առարկա են դարձել։

Հավելեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը, ինչի հիմնական նպատակն է կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը իրենց բնակության վայր:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

15:09- Օրվա ընթացքում Արցախի խախաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է. ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի խախաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

15:07- Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտանաբերվել է երկփողանի որսորդական հրացան:
Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես:

Փաստական հանգամանքները ճշտվում են, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

15:01- Մեզ առաջ են մղում, իրենք մնում են ետևում. գերեվարված իսլամիստ ահաբեկչի հարցաքննությունը (տեսանյութ)

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

14:53- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ:

14:17- Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

14:04- Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,-ասել է Մաասը՝ հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարը շեշտել է, որ պայմանավորված եղանակային հանգամանքներով, առկա է նաև Լեռնային Ղարաբաղի՝ սննդամթերքի մատակարարման ռիսկի խնդիր:
Մաասը նաև կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում կգործադրի՝ հրադադար ապահովելու համար: «Կողմերը պետք է վերջապես հասկանան, որ կոնֆլիկտի ռազմական լուծումն անընդունելի է միջազգային հանրության կողմից»,-ավելացրել է նախարարը:

14:02- Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան

Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում».- ասել է Հովհաննիսյանը։

12:32- Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են․

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում»:

12:18- Հայկական զորքը արևածաղկի նման չրթում է թուրքա-իսրայելական ԱԹՍ-ները. Կոռնիձորի Արոյի հաղորդագրությունը Արցախից

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ԵԿՄ առաջին նախագահ Արա Խուդավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. « Հաղորդագրություն Արցախից
Թուրքական ԱԹՍ֊ները բալալայկա են երգում հայ զինվորների համար։ Հայկական զորքը արևածաղկի նման չրթում է թուրքա իսրայելական ԱԹՍ֊ները։
Արցախի հարավ արևելյան շրջանում Կարաբուլախի գյուղի վերևում երեկ Կոռնիձորի արծիվները խփեցին թուրքական Հերմես տեսակի ԱԹՍ֊ը։ Մարտերն անհավասար են, բայց հայի ոգուն ոչինչ չի ընկճում։
Կոռնիձորի Արո»:

11:41- Պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունների փոխանցումն անթույլատրելի է. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:

Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:

Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց:

11:10- Պաշտպանության բանակի հետ փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Պողոսյան

Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել: Իսկ ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ:

Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունն, այնուամենայնիվ, կհաղթեն»,-գրել է նա:

11:00- Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

10:11- Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՄԻՊ

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», — նշել է Թաթոյանը՝ ցավակցելով Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

9:39- Ամբողջ գիշեր շարունակվել են հակառակորդի խմբավորումների լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները. ՊԲ

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ադրբեջանը մանրակրկիտ GPS-ով սահմանա գծում.ի սկ գիտե՞ք ինչու. Կարեն Հովհաննիսյան «Իրատես». Արմեն Սարգսյանը սեփական խաղն է սկսել. Նա թիմ է հավաքում «Ժողովուրդ». ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ». «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին Սոթքի հանքավայրի հանձնմանը կհաջորդի Էյվազլուն, ու կսկսվի Սյունիքի կորստյան հետհաշվարկը. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Մոտ 150 ռազմագերու մասին է խոսքը Պատերազմը սկսվեց վերելակի հայտնի հանդիպումից ուղիղ 2 տարի անց․ այն երկու տարին, որ Նիկոլը խնդրել էր ներսում հարցեր լուծելու համար. Արա Վարդանյան «Հրապարակ». Ակտիվիստները «Դավաճան» գրությամբ պիտակներ են փակցրել իմքայլականների մեքենաներին Լույս չի լինի Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան «Թուրքը եկել, ասում ա Փաշինյանին բարևի, դու կա՞ս վաբշե». Սոթքի հանքի աշխատակիցներ (տեսանյութ) Մեր շատ խնդիրներ գալիս են նաև այդպիսի ինստիտուցիոնալ կարողությունների ու մեխանիզմների թուլությունից. Արտակ Բեգլարյան Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների անդամների հետ. ձեռք է բերվել պայմանավորվածություն Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ Թովմաս Ամստրոնգին պետական դավաճանության համար կախեցին, քառատեցին և մարմնի մասերը ցուցադրեցին Անգլիայի տարբեր քաղաքներում. Սուքիաս Թորոսյան Այլևս անկարելի է դիմանալ պարտված Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ներկայությանը. Արա Զոհրաբյան Հայաստանի՝ որպես պետության, դարպասները գրեթե ազատորեն, ըստ սեփական հայեցողության կարող է բացել և փակել թշնամին. Վարդան Ոսկանյան ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին Մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ. ԶՈւ ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանում հաջողությամբ իրականացվել է Циркон գերձայնային հրթիռի փորձարկումը ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում Է ժամանել Ստեփանակերտ Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ «Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը». Վահե Դավթյան Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին. Մանե Գևորգյան Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հրատապ ասուլիսը Մեզանում դեռ կան «Ղարաբաղը տվեցինք, պրծանք», «թուրքի հետ սահմանը բացենք, առևտուր անենք» երազողները. Էդգար Էլբակյան Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը. Կարեն Ճշմարիտյան «Խոսել եմ գնդապետ Ջալավյանի (Քյոխի) հետ». Դավիթ Թորոսյան Մեծ թվով ոստիկաններ՝ կառավարական ամառանոցի դիմաց Զինծառայողների հարազատները փորձեցին փակել վարչապետի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութ) «Պատրաստ եղեք, շուտով սկսելու են «ճշգրտումներ» անել նաև Սյունիքում». Արամ Աբրահամյան Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել Իշխանության հեռանալն ունի կենսական նշանակություն ամբողջ երկրի անվտանգության համար. Արման Աբովյան Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում, բայց կա լուծում, կա ելք, և ես այդ ելքը գիտեմ. Միքայել Մինասյան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահին Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո շատ հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից. Րաֆֆի Ասլանյան Նիկոլ Փաշինյան, մենք պայմանավորվելու որևէ բան չունենք, հեռացի՛ր. Հովհաննես Մանուկյան Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ. ՊՆ Ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ կապ չունի՝ առիթ կա՞, թե՞ չէ. Տիգրան Աբրահամյան Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են. Վրթանեսյան Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է անվճար զենք ստանալու հնարավորությունից. Ալեքսանդր Սիրունյան Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում. Արմեն Գրիգորյանը, Մհեր Մկրտչյանն ու Հրանտ Թոխատյանը դիմելու են միջազգային կառույցներին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ