Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Առաքիչից՝ նախարար. Ամենամեծ թեյավճարը տվել է Արթուր Աբրահամը (տեսանյութ) Գեներալները լիովին բավարարված են ցուցաբերված աննախադեպ բարոյական աջակցությունից. ֆեյսբուքում քննարկում են Աննա Հակոբյանի մասին վարչապետի պարզաբանումը Չի կարող դիվանագիտական դաշտում ամեն ինչ շատ լավ լինել, իսկ ռազմի դաշտում պարտվեն. Հրանտ Թոխատյան Սոթքը եւ թմբիրից արթնացող մարդիկ. թշնամին հաջորդը կարող է թակել քո դուռը Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ-ից պահանջում են հստակ պատասխան ստանալ, թե երբ և ինչ կարգով զինծառայողները դուրս կբերվեն Արցախից (տեսանյութ) Թշնամուն իրավական հիմքեր ենք տվել պահանջելու մոտ 30 տարվա Սոթքի կողմից պետական բյուջե վճարված գումարների չափով փոխհատուցում. Րաֆֆի Ասլանյան Սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահելուն, բայց մենք սա թույլ չենք տալու. վարչապետ
Երևան, 28.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 33-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

23:35 - Առաջնագծում հայ զինվորը ոչ մի բանի խնդիր չունի, ոչ սննդի , ոչ համազգեստի, ոչ զենքի, մենք ջախջախելու ենք թշնամուն․ կամավորական

1915 թ-ին մենք ցեղասպանվեցինք, որովհետև մենք չունեինք պետություն, չունեինք բանակ և մարտական ոգի։ Թուրքերը՝ Թալիաթի գլխավորությամբ իրականացրեցին Հայոց Ցեղասպանությունը։ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյանն, ով զինվորագրվել է սեպտեմբերի 29-ին, մեկնել առաջնագիծ՝ մասնակցել հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։

Նա ընդգծեց, որ մենք այսօր ունենք, բանակ , պետություն, հզոր սփյուռք և կարող ենք դիմակայել թշնամուն։ «Մենք թույլ չենք տա, որ Թալիաթ փաշայի երազանքը իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում»։

Միքայելյանը կոչ արեց զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ «Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կամ մենք, կամ նրանք։ Վստահ եմ երկրորդ տարբերակ չկա, հաղթանակը մերը պետք է լինի։ Վստահեցնում եմ, որ առաջնագծում հայ զինվորը ոչ մի բանի խնդիր չունի, ոչ սննդի , ոչ համազգեստի, ոչ զենքի ու մենք ջախջախելու ենք թշնամուն»։

23:30 - Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, որ թշվառության մեջ է, հետո մտածի մնացածի մասին, որն իր համար երազանք է․ Արծրուն Հովհաննիսյան

Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, որ թշվառության մեջ է, բացառությամբ Բաքվի կենտրական շրջաններից, հետո մտածի մնացածի մասին, որն իր համար երազանք է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Արցախը շենացնելու և երկրագնդի ամենածաղկուն բնակավայրը դարձնելու մասին Ալիևի հայտարաությանը։

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ իր քաղաքացիների համար տարածած կոչին՝ խուսափել Հայաստանի մի շարք տարածքներ այցելելուց՝ նա նշեց, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված այս հայտարաությունը։ «Ենթադրում եմ իր քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ինչպես նախկինում էր հայտարարվում ահաբեկչական վտանգի մասին մի շարք երկրներում։ Ինչ վերաբերում է շարժերին և կուտակումներին՝ սահմանի ողջ երկայնքով էլ դա կա, բայց իրավիճակը այդ ուղղություններով հանգիստ է»։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հայտարաությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է՝ Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել։ «Դա նորմալ է, նման իրավիճակում երկրի քաղաքական իշխանությունները, ԶՈՒ հրամանատարները նման ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, քանի որ պատերազմական գործողությունները շարունակվում են, ինտենսիվությունն այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական հարձակողական խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը փորձելու են նման գործողություններ իրականացնել։ Նման գործողություններ ամեն օր կան, եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններով դիվորսիոն խմբերի ներթափանցման մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում։ Պարզապես այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է դեպի Շուշի գնացող գիծն է, ու դրանով է ինքը շատ կարևոր, բայց մարտերը շարունակվում են ամենուր և ամեն տեղ։ Պայքարը ծանր է երկար է, բայց հաղթելու ենք»։

22:40 - Ժնևում միակ ձևաչափով հանդիպումը, որի մասին այս պահին կարելի է խոսել՝ դա եռանախագահների հետ հանդիպումն է․ Աննա Նաղդալյան

Օրեր առաջ, երբ ԱԳ նախարարը իրականացնում էր իր այցը ԱՄՆ ձեռք էր բերվել համաձայնություն կրակի դադարեցման վերաբերյալ։ Սա կրակի դադարեցման վերաբերյալ արդեն 3-րդ պայմանավորվածությունն էր։ Առաջին երկուսը հրադադարի ռեժիմի մասին ձեռք էր բերվել հոկտեմբերի 10-ին, երկրորդը՝ 17-ին։ Սակայն բոլոր 3 դեպքերում Ադրբեջանը ի զորու չգտնվեց պահպանել հրադադարի ռեժիմի ստանձնած պարտավրությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան։ Նրա դիտարկմամբ՝ արդեն մեկ ամիս շարունակվող ագրեսիայի ընթացքում առանձնահատուկ թիրախավորվում է Արցախի բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները։ «Այսօր այդ առնչությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ-ն՝ առանձնահատուկ դատապարտելով համավարակի պայմաններում հիվանդանոցների թիրախավորումը»։

Նա նաև տեղեկացրեց, որ Արցախի ՄԻՊ-ի կողմից հրապարակվել ավելի քան 40 բնակիչների զոհվելու մասին և ավելի քան 120 խաղաղ բանկչի վիրավորվելու, ինչպես նաև 10 000-ից ավելի քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվելու մասին։
Անդրադառնալով Ժնևում կայանալիք հանդիպմանը՝ նա ասաց, որ հոկտեմբերի 30-ին ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպմանը, որը տեղի չունեցավ, Նաղդալյանը նշեց, որ Ժնևում միակ ձևաչափով հանդիպումը, որի մասին այս պահին կարելի է խոսել՝ դա եռանախագահների հետ հանդիպումն է։ «Փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։ Հայաստանի համար գլխավորը կրակի դադարեցումն է՝ համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հնարավորությունը և հենց այդ հարցերի օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»։
Նա նաև տեղեկացրեց, որ քանի դեռ տեղի է ունենում ճեպազրույցը՝ ընթանում է նախարարի տեղակալի հանդիպումը՝ Իրանի ԱԳՆ տեղակալի հետ։

22:15 - Մեր զորքերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ճակատային բնագծի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այսօր շարունակվել են, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ, հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զորքերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բացի դրանից՝ ինչպես նախորդիվ նշել էինք, Մարտունու և Ասկերանի գյուղերում, հիմնականում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի մոտ շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները, որոնք այսօր ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղերի տարածքում՝ բլուրների և անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների մարտավարություն, ինքը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»։

Նա նաև տեղեկացրեց, որ օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի բնակավայրերի հրետակոծությունները։ Կիրառվում են հիմնականում հրթիռային հրետանային միջոցներ։

 

18:31- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. (47 զինծառայողներ)

Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Պապյան Գարիկ Արմենի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Հակոբյան Հարություն Հակոբի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Յազիչյան Ժուդեքս Երվանդի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Սարգիս Րաֆֆիի, ծնվ. 1987թ.
Պետրոսյան Վարդան Համլետի, ծնվ. 1980թ.
Բաբաջանյան Արա Հովհաննեսի, ծնվ. 1988թ.
Մարտիկյան Գարիկ Վարդանիկի, ծնվ. 1993թ.
Ավանեսյան Ալեքս Սամսոնի, ծնվ. 2001թ.
Մկրտչյան Արամ Մհերի, ծնվ. 2002թ.
Մուրադյան Միքայել Դավթի, ծնվ. 2001թ.
Առուստամյան Միքայել Մանվելի, ծնվ. 2001թ.
Մակարյան Կարեն Սպարտակի, ծնվ. 1986թ.
Սահակյան Գարիկ Լևիկի, ծնվ. 1983թ.
Ստեփանյան Հայկ Լերմոնտի, ծնվ. 1979թ.
Բեկնազարյան Արման Սերգեյի, ծնվ. 1982թ.
Դավթյան Վարդան Վահանի, ծնվ. 1985թ.
Ավագյան Անդրեյ Յուրիկի, ծնվ. 1990թ.
Հակոբյան Սեյրան Մարտիկի, ծնվ. 1987թ.
Խոսրովյան էմիլ Գագիկի, ծնվ. 1989թ.
Փաթյան Կարեն Էդուարդի, ծնվ. 1989թ.
Լալայան Էրիկ Էդվարդի, ծնվ. 1982թ.
Ամիրջանյան Հայկ Վլադիմիրի, ծնվ. 1990թ.
Ավագյան Սասուն Բորիսի, ծնվ. 1990թ.
Մարտիրոսյան Արմեն Բորիսի, ծնվ. 1977թ.
Դալլաքյան Կարեն Յուրիկի, ծնվ. 1984թ.
Կոստանյան Դավիթ Արմենի, ծնվ. 1998թ.
Սահակյան Սամվել Ռուբենի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Մխիթար Շահենի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Արման Յուրիկի, ծնվ. 2001թ.
Կնյազյան Յուրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ.
Մամիկոնյան Էդգար Արտեմի, ծնվ. 2001թ.
Սայադյան Հրանտ Կարենի, ծնվ. 2000թ.
Գալստյան Հովհաննես Միքայելի, ծնվ. 2000թ.
Բուռնազյան Կարապետ Մկրտչի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Սերգեյ Յուրիի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Սասուն Թաթուլի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Ջիվան Անուշավանի, ծնվ. 2002թ.
Տեր-Պողոսյան Արսեն Արմենակի, ծնվ. 2000թ.
Ուզունյան Գեղամ Նշանի, ծնվ. 1994թ.
Փոթոյան Մհեր Վաչագանի, ծնվ. 1998թ.
Բեգլարյան Կարեն Մհերի, ծնվ. 1997թ.
Ղրիմյան Հայկ Մանվելի, ծնվ. 1992թ.
Մկրտչյան Նորիկ Ալեքսանդրի, ծնվ. 1987թ.
Թավադյան Հարություն Սերգեյի, ծնվ. 1992թ.
Մնացականյան Գարիկ Արտաշի, ծնվ. 1968թ.
Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2002թ.

Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է:

18:13- Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես պարզվել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ: 2020 թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի ԱՀ տանող ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից:

Նշվածի կապակցությամբ նույն օրը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը, ինչից հետո՝ 2020 թ. հոկտեմբերի 29-ին նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը նշված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության համապատասխան դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի լիարժեք հանգամանքները բացահայտելու համար:

ՀՀ դատախազությունը խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ նման հանցավոր գործողություններից, որոնք հղի են ՀՀ-ի և ԱՀ-ի բնակչության, հասարակական անվտանգության, հանցածին իրավիճակի վատթարացման սպառնալիքներով: Ինչպես նշած, այնպես էլ նմանատիպ հնարավոր այլ դրսևորումների դեպքում ՀՀ դատախազությունը հետամուտ է լինելու նման գործողություններին ամենակոշտ իրավական գնահատականներ տալուն և հանցագործությունը կատարող անձանց քրեական խիստ պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է հաղորդագրությունում:

18:09- Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ

Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

«Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերածությունները շատ են։

Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

17:14- Բելգիայի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում հրթիռակոծման տակ է հայտնվել

Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներից մեկը հրթիռակոծման տակ է հայտնվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից, նա չի տուժել: Այս մասին ТАСС-ին հայտնել է աղբյուրը։

«Պատգամավորն իսկապես գտնվում է Արցախում։ Նա չի տուժել», - ասել է գործակալության զրուցակիցը ՝ ընդգծելով, որ օրենսդիրի անունը չի նշվում անվտանգության նկատառումներով։

16:04- Ադրբեջանի զինուժը գնդակոծել է իրանական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալը. Wargonzo

Ադրբեջանի զինուժը գնդակոծել է իրանական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալը

Ինչպես հայտնի է դարձել Wargonzo նախագծին, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ուղեկալի տարածքում չորս ական է պայթել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

14:51- ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

14:35-ՀՀ վարչապետը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։ Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- «Թվիթերի» իր էջում գրել է վարչապետը:

14:26- Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողների մարմինները

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները:

Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

​Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը:

13:48- Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ:

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:

Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ:

13:39- Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին. կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ. Արցախի ԱԻՊԾ

Չգրված օրենքներով պատերազմը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։

Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։

Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ։

12:58- Հակառակորդը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքների. ԱԳՆ հայտարարությունը

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։

Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի հետևանքով խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքների։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

Մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։

12:55- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Բաքվի դիվանագիտական աղբյուրները:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է եւ կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

12:50- Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր էջում գրել է, որ այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման։

Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի ժամ անընդմեջ հարվածում են մայրաքաղաք Ստեփանակերտին։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, կան նաև ավերածություններ։ Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է», - գրել է նա:

12:26- Ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա. Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․
· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը 

· 1-ին ԲԿ շտաբ

· Վերանորոգման գումարտակ

· Կապի առանձին գումարտակ

· Զենիթահրթիռային դիվիզիոն

· Տանկային բրիգադ

· Հակատանկային դիվիզիոն

Պաշտպանության բանակ

12:19- Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։
Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

12:12- Հակառակորդի կորուստները. խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ

11:55- Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում. ԱՀ ԱԻՊԾ

Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։
Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։
Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

11:26- Հակառակորդը «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը. ՊԲ

Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները` տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից:

«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- տեղեկացրել է ՊԲ-ն:

10:27- Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողների անունները

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 51 զինծառայողների անունները:

Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ.

Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ.

Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ.

Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ.

Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ.

Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ.

Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ.

Խաչատրյան Ջիվան Ռոբերտի, ծնվ. 1994թ.

Ծատրյան Անդրանիկ Սերժիկի, ծնվ. 1987թ.

Հովհաննիսյան Արսեն Եղիշեի, ծնվ. 1983թ.

Սերոբյան Զաքար Սուրենի, ծնվ. 1997թ.

Գրիգորյան Անդրանիկ Սերոբի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Ռաֆայելյան Հարություն Վրեժի, ծնվ. 1992թ.

Զաքարյան Էդգար Սևակի, ծնվ. 2002թ.

Սարգսյան Ռուբիկ Արամայիսի, ծնվ. 2000թ.

Ղարիբյան Իսահակ Արթուրի, ծնվ. 2001թ.

Պահեստազորային Դանիելյան Արայիկ Սարուխանի, ծնվ. 1979թ.

Պահեստազորային Մելքոնյան Գարիկ Սուրենի, ծնվ. 1991թ.

Մովսիսյան Ահարոն Անդրանիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Չոբանյան Արշալույս Ալեքսանի, ծնվ. 1978թ.

Տիտիզյան Հովհաննես Լյովայի, ծնվ. 1999թ.

Մելքոնյան Հարություն Մկրտիչի, ծնվ. 2001թ.

Թովմասյան Արման Սամվելի, ծնվ. 1999թ.

Ջանոյան Աղաջան Արշալույսի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Կարեն Արայիկի, ծնվ. 2001թ.

Խաչատրյան Նարեկ Ռաֆիկի, ծնվ. 2000թ.

Ֆիդանյան Գառնիկ Լենդրուշի, ծնվ. 2001թ.

Սահակյան Փայլակ Սերժիկի, ծնվ. 2000թ.

Ավետիսյան Հարություն Աշոտի, ծնվ. 2000թ.

Մարտիրոսյան Արմեն Էդգարի, ծնվ. 2001թ.

Թևոնյան Նոյ Լյովայի, ծնվ. 2001թ.

Առաքելյան Կարեն Միսակի, ծնվ. 2000թ.

Սահակյան Աղասի Տիգրանի, ծնվ. 2000թ.

Հայրապետյան Սամվել Սեդրակի, ծնվ. 2001թ.

Ասոյան Լևոն Խաչիկի, ծնվ. 2000թ.

Խաչատրյան Արման Արամի, ծնվ. 2000թ.

Աղաբաբյան Արծրուն Վասիլի, ծնվ. 1999թ.

Հարությունյան Միքայել Կորյունի, ծնվ. 2001թ.

Ալավերդյան Սամվել Վարդանի, ծնվ. 2002թ.

Հովհաննիսյան Արտյոմ Մեսրոպի, ծնվ. 2000թ.

Հարությունյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2000թ.

Խաչատրյան Մհեր Մնացականի, ծնվ. 2001թ.

Պողոսյան Գրիգոր Արթուրի, ծնվ. 2001թ.

Վարագյան Գորիս Մխիթարի, ծնվ. 2001թ.

Բաթմանյան Կարեն Կարապետի, ծնվ. 2001թ.

Սիմոնյան Արման Գևորգի, ծնվ. 2002թ.

Բեյբության Հովհաննես Սպարտակի, ծնվ. 1997թ.

Դանիելյան Մուշեղ Վարդանի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ.

Նահապետյան Էրիկ Դավիթի, ծնվ. 2000թ.

Սարգսյան Սերգեյ Ժորայի, ծնվ. 2001թ.

09:30 - Ադրբեջանը «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգից հարված է հասցրել Ստեփանակերտին, կան վիրավորներ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

09:00 - Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար»-ը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը. Վարդան Պետրոսյան (տեսանյութ) Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. Դավիթ Հակոբյան (տեսանյութ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո, կարճ ժամանակ հետո այսպես վարվել. Էմմա Պետրոսյան (տեսանյութ) Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է.մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Հրանտ Թոխատյան 10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի. Փոստանջյան Մենք որպես պետություն ենք պարտվել, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև ժամանակին և դրա զարգացման տրամաբանությանը․ Հակոբ Բադալյան Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին. Հասրաթյան Եթե հստակ պատասխան չտվեցին, բոլորը զեկուցագիր կգրեն ու դուրս կգան էնտեղից. Սպաների կանայք ևս միանում են զինծառայողների ծնողների պահանջին Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ասուլիսը՝ Երեւանում. ՈՒՂԻՂ Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ. զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց Դոլարի փոխարժեքի աճով պայմանավորված կթանկանան ալյուրը, ձեթը, կարագը, հավի միսը.Սուրեն Պարսյան Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց. Խառատյան Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը Մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ ԶԼՄ-ները հայտնել են իրանցի ֆիզիկոս-միջուկագետի սպանության հնարավոր նպատակը Վերականգնվող Ստեփանակերտը. ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները վերականգնման փուլում են․ Արցախի ԱԻՊԾ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Արմեն Սարգսյանը մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Оставили в опасности? СМИ назвали причину смерти Диего Марадоны (WP) Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա մի քանի անգամ վիրահատվել է. Ժողովուրդ Պաշտպանության նախարարը շատ է լուռ. Տիգրան Աբրահամյան Երկար տարիներ իշխանության ղեկին նստած էին Հայաստանը, հայրենիքը ատող մարդիկ, դրա համար էլ այդպես եղավ.Շիրխանյան Գալիս եմ պաչեմ քեզ. ինչպես են վիրավոր զինվորները դիմավորում միմյանց (տեսանյութ) Պոմպեոն բացատրել է ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների սահմանումը Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք, ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք Bloomberg: Турция хочет сблизиться с США из-за разногласий с Россией (WP) Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է Օրվա աստղագուշակ Արխիվային լուսանկարներ Փաշինյանի և Սուքիասյանի մասնակցությամբ Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ Սիրելի Կապանցիներ, Քաջարանցիներ, Մեղրեցիներ, դուք տեղյա՞կ եք, որ 3 օրից կարող է կտրված լինեք Հայաստանի մնացած տարածքից. Արեն Ապիկյան «Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու «Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով»․ ոմանք փորձում են ուղիներ փնտրել դեպի լուրջ դերակատարում ունեցող ուժեր և անձինք «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն Քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը
Հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը. Վարդան Պետրոսյան (տեսանյութ) Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. Դավիթ Հակոբյան (տեսանյութ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո, կարճ ժամանակ հետո այսպես վարվել. Էմմա Պետրոսյան (տեսանյութ) Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է.մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Հրանտ Թոխատյան 10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի. Փոստանջյան Մենք որպես պետություն ենք պարտվել, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև ժամանակին և դրա զարգացման տրամաբանությանը․ Հակոբ Բադալյան Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին. Հասրաթյան Եթե հստակ պատասխան չտվեցին, բոլորը զեկուցագիր կգրեն ու դուրս կգան էնտեղից. Սպաների կանայք ևս միանում են զինծառայողների ծնողների պահանջին Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ասուլիսը՝ Երեւանում. ՈՒՂԻՂ Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ. զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց Դոլարի փոխարժեքի աճով պայմանավորված կթանկանան ալյուրը, ձեթը, կարագը, հավի միսը.Սուրեն Պարսյան Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց. Խառատյան Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը Մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ ԶԼՄ-ները հայտնել են իրանցի ֆիզիկոս-միջուկագետի սպանության հնարավոր նպատակը Վերականգնվող Ստեփանակերտը. ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները վերականգնման փուլում են․ Արցախի ԱԻՊԾ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Արմեն Սարգսյանը մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Оставили в опасности? СМИ назвали причину смерти Диего Марадоны (WP) Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա մի քանի անգամ վիրահատվել է. Ժողովուրդ Պաշտպանության նախարարը շատ է լուռ. Տիգրան Աբրահամյան Երկար տարիներ իշխանության ղեկին նստած էին Հայաստանը, հայրենիքը ատող մարդիկ, դրա համար էլ այդպես եղավ.Շիրխանյան Գալիս եմ պաչեմ քեզ. ինչպես են վիրավոր զինվորները դիմավորում միմյանց (տեսանյութ) Պոմպեոն բացատրել է ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների սահմանումը Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք, ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք Bloomberg: Турция хочет сблизиться с США из-за разногласий с Россией (WP) Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է Օրվա աստղագուշակ Արխիվային լուսանկարներ Փաշինյանի և Սուքիասյանի մասնակցությամբ Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ Սիրելի Կապանցիներ, Քաջարանցիներ, Մեղրեցիներ, դուք տեղյա՞կ եք, որ 3 օրից կարող է կտրված լինեք Հայաստանի մնացած տարածքից. Արեն Ապիկյան «Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու «Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով»․ ոմանք փորձում են ուղիներ փնտրել դեպի լուրջ դերակատարում ունեցող ուժեր և անձինք «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն Քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը
Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ