Համաձայն չեմ, որ Հայաստանում կա մարդ, ով հավատում է, թե վարչապետը դավաճան է. Ղալումյան (տեսանյութ) Դասավորիր շաբաթվա օրերը և անցիր աշխատանքի վարչապետի աշխատակազմում (լուսանկարներ) Ստեփանակերտում և մյուս քաղաքներում բնակչությունը բավականին լավ պատրաստված էր քաղպաշտպանությանը. Փոխնախարար Առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել. Ժիրայր Սեֆիլյան Այս տարիների ընթացքում մեր բանակը ձևականորեն պահպանվեց և ոչ մի լուրջ աշխատանք չտարվեց պատերազմին մասնակցելու իմաստով. Սեֆիլյան Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում և ոչ ոք չի ասում՝ ինչպես. Աշոտ Երկաթ Հիվանդանոցում մահացել է պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Ճամբարակի ՌՈ բաժանմունքի պետի տեղակալը Սեդրակ Առուստամյանին ազատ արձակման համար գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը. փաստաբան Փոխմարզպետը՝ պատգամավոր, պատգամավորը՝ փոխմարզպետ. Ով կփոխարինի Արգիշտի Մեխակյանին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք. ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք
Երևան, 04.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 31-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում:

22:20 - Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ շարունակվել են նաև քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է, ինչպես տեսնում եք մի քանի գյուղերի ուղղությամբ հիմնականում բնակավայրերին մոտիկ, անտառներում և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ունեցած առաջխաղացմանը՝ նա նշեց. «Ըստ էության Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, հաջողության չեն հասել: Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի պայքարը շարունակվում է, որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազենք սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել և այս ուղղությամբ կարծես 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»:

Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես երևում է քարտեզում, հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություններ ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական խմբերի հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում լեռնային բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ այնքան էլ հեշտ չի հաջողվում դա և մարտավարական առումով ընթանում է ավելի դժվար և բարդ պայքար:

22:10 - ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանն այլընտրանքի բացակայությունը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:

Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:

Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

21:30 - Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում հակառակորդին. Նիկոլ Փաշինյան

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանաահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ: Այս մասին այսօր իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի բանակի և բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով: Մեկ ամիս առաջ նրանք Արցախը նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց ամեն դեպքում կանգուն է, և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ: Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս: Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին, փլուզելով նրա ունեցած իլուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանց արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման իրենց, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին: Ադրբեջանի հանրությունը սակայն այդ լուրը չի ստանալու և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի պաշտպանության բանակի խնդիրը և մենք պետք է ամեն ինչով աջակցենք՝ թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:

Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: Ռազմական դրության, առավել ևս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և որ կարևոր է նաև հանրային արգահատանքի: Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»,- ասաց Փաշինյանը:

19:40 - Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:

Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը և այլն: Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հավելեց, որ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է: Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

«Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Գաբրիել Բալայանը:

19:30 - Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:

Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ:

18:55 - Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բադրայի ուղղությամբ. դա կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Այսմ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,-հավելել է նա:

17:08- Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ:

Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

16:33- ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն կոչ են անում քաղաքական շրջանակներին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

15:49- Ինչ է պատմում ռազմագերի Էմին Բախշալիևը

Հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի զինվոր Էմին Բախշալիևը հարցաքննվել է Հայաստանում և պատմել, թե ինչպես են իրեն այստեղ պահում և ինչ պլաններ է ունեցել ադրբեջանական ԶՈՒ-ն:

Տեսանյութում ռազմագերին պատմում է, որ իրեն օրը 3 անգամ կերակուր ու ջուր են տալիս, առողջական վիճակը լավ է. «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան, ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում»:

Ռազմագերին հարցաքննվելիս պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք. «2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Արդբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: Սույն թվականի ամռանն անցկացվել է համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում, նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստակամության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը»:

Հարցաքննության ընթացքում նա հաստատել է, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռայի համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. «ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, թե կոնկրետ ով է կառավարել չենք տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել: Քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղակայավել են հրթիռահերատանային միջոցներ, որոնք կիրառել են ռազմական գործողությունների ընթացքում»:

15:25- Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
« Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

14:17- Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը

«Ֆիրքաթ ալ Համզա» թրքամետ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր հրամանատարներից մեկի՝ Ադել ալ Շահիրի մահվան մասին՝ տեղեկացնում է Infoteka24-ը՝ հղում կատարելով notwoofers-ի Թվիթերի միկրոբլոգի գրառմանը:

Կայքը գրում է, որ Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում: Հաղորդվում էր, որ վերջերս նա տեղափոխվել էր Ադրբեջան, որտեղ էլ ոչնչացվել է հայկական հրետանու կրակից:

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտնչում են «Ֆիրքաթ ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների վարձկանները:

13:57- Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo

Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Wargonzo-ի Telegram-ալիքի Ստամբուլի աղբյուրները ։ (Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալներին Բաքու տեղափոխելու մասին դեռ պատերազմից առաջ և իրավացի էին)։

«Տեղեկություններ կան, որ Սիրիայում Էրդողանի խմբավորումներին ռուսական օդատիեզերական ուժերի զանգվածային հարվածներից հետո (հարվածները եղել են նախօրեին) թուրքական «Սուլթանը» անմիջապես որոշել է ռեւանշ վերցնել եւ երկրի հարավում հարձակվել Հայաստանի առանձին շրջանների վրա:

Այսպիսով, պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մասշտաբային փուլի»,- գրում է ալիքը։

13:49- Ունենք 17 հայ զինծառայող, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և 2-ի մասով տվյալները ճշտվում են. ՔԿ ներկայացուցիչ

ArmDaily.am-ն ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանից հետաքրքրվեց, թե վերջին տարիներին պետական դավաճանության քանի դեպք է հայտնաբերվել։ Եվ այս վերջին բացահայտումը արդյոք պայմանավորված էր պատերազմական իրավիճակով, թե այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, պարզապես հանրությանը չի ներկայացվում։

«ԱԱԾ-ն մշտապես իր գործառույթների շրջանակներում իրականացնում է տվյալ աշխատանքը։ Վիճակագրություն կա, բայց այս պահին չեմ կարող ասել՝ ելնելով պատերազմական իրավիճակից»։

Անդրադառնալով ռազմագերիներին՝ ՔԿ ներկայուցոցիչն ասաց, որ ասյ պահին ունենք 2 ադրբեջանական ռազմագերի, որոնք պահվում են շատ լավ պայմաններում.«Նույնիսկ նրանք են ասում, որ դժվար թե Ադրբեջանում նման լավ վերաբերմունքի արժանանան։ Այս պահի դրությամբ ունենք 17 հայ զինծառայող, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և 2-ի մասով տվյալները ճշտվում են։ Քննարկվում է տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու հարցը, որը վերաբերում է բժշկական միջոցների կիրառմանը, չխոշտանգմանը»։

13:19- Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված ևս 35 զինծառայողների անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները

Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ.

Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ.

Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ.

Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1996թ.

Հովհանիսյան Հովիկ Կարապետի, ծնվ. 1984թ.

Ավետիսյան Շալիկո Սեդրակի, ծնվ. 1980թ.

Պահեստազորային Ղազարյան Հայկ Էդվարդի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Քարտաշյան Գևորգ Նշանի, ծնվ. 1984թ.

Պահեստազորային Սարգսյան Գեղամ Աշոտի, ծնվ. 1992թ.

Պահեստազորային Սարգսյան Վահագն Անդրանիկի, ծնվ. 1986թ.

Գրիգորյան Գրիգոր Հայկի, ծնվ. 2002թ.

Վարդանյան Մուշեղ Մհերի, ծնվ. 2001թ.

Կամավորական Խաչատրյան Արման Արսենի, ծնվ. 1993թ.

Կամավորական Պետրոսյան Հովհաննես Անդրանիկի, ծնվ. 1996թ.

Մանյան Արարատ Արմենի, ծնվ. 2002թ.

Ավետյան Կարեն Գագիկի, ծնվ. 2000թ.

Մանասյան Անդրանիկ Կամոյի, ծնվ. 2002թ.

Մնացականյան Դավիթ Արմենի, ծնվ. 2001թ.

Ասատրյան Մարսել Խաչիկի, ծնվ. 2000թ.

Գալստյան Էրիկ Էմիլի, ծնվ. 2001թ.

Սինանյան Սասուն Գեղամի, ծնվ. 2002թ.

Մակարյան Արարատ Ասատուրի, ծնվ. 2002թ.

Մանոյան Լևոն Անդրանիկի, ծնվ. 2001թ.

Եսայան Կարեն Պետրոսի, ծնվ. 2000թ.

Վարդանյան Արտյոմ Վարդանի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Վալերի Դավթի, ծնվ. 2001թ.

Պետրոսյան Հակոբ Սուրենի, ծնվ. 2000թ.

Առաքելյան Արման Հովիկի, ծնվ. 2002թ.

Գյուլամիրյան Արամ Արմանի, ծնվ. 2001թ.

Սարգսյան Լևոն Արամի, ծնվ. 2001թ.

Վլասյան Ալբերտ Արտուրի, ծնվ. 2001թ.

Մուսինյան Բորիկ Սուրենի, ծնվ. 2001թ.

Չաքրյան Դավիթ Արտյոմի, ծնվ. 2001թ.

Արչունց Արման Արտուշի, ծնվ. 2001թ.

Ավագյան Կարեն Նորիկի, ծնվ. 2001թ.

13:08- Հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների. ՊՆ խոսնակ

ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

12:49- Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ խոսնակ

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Կան վիրավորներ»,-հավելել է նա:

11:35 - Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ դիրքերը

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, գրում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

9:10-Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. իրավիճակը սահմանին

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

9:00- Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Ասկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը». ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձեւի մասին Արդեն հնարավոր է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնել. Հակոբ Կարապետյան Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան. Սիմոն Բաբայան Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնում են հայերին Հանրահավաքից 30 րոպե առաջ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ Պարտվողական եւ ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի. ՀՀ դիվանագետների հայտարարությունը Հետպատերազմյան շրջանում նկատվում է ապրանքների, ծառայությունների փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն «Ազգային օրակարգի» խորհրդի անդամը Փաստաբանների պալատին առաջարկել է հայտարարություն ընդունել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Համաձայն չեմ, որ Հայաստանում կա մարդ, ով հավատում է, թե վարչապետը դավաճան է. Ղալումյան (տեսանյութ) Լոռու մարզում «Opel Zafira»-ն զառիթափից ընկել է երկաթուղային գծերի վրա. այս տարի սա 5-րդ նման դեպքն է Դասավորիր շաբաթվա օրերը և անցիր աշխատանքի վարչապետի աշխատակազմում (լուսանկարներ) Ստեփանակերտում և մյուս քաղաքներում բնակչությունը բավականին լավ պատրաստված էր քաղպաշտպանությանը. Փոխնախարար Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա ունի կուռ թիմ և ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը.Խաժակյան Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է. հայտարարություն (տեսանյութ) Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում կարևորել է ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է. Աշոտ Մինասյան Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել. Ժիրայր Սեֆիլյան Որոշակիորեն հստակեցվեց ՀՀ կառավարության ապագայի հետ կապված իրավիճակը. մնացին չորս առավել հավանական տարբերակներ. Բորիս Նավասարդյան Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակայում Բերձորը. Բերձորցիների բաց նամակը՝ կառավարությանը Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը Այս տարիների ընթացքում մեր բանակը ձևականորեն պահպանվեց և ոչ մի լուրջ աշխատանք չտարվեց պատերազմին մասնակցելու իմաստով. Սեֆիլյան Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան. news.am Լոռու բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու համար Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բնակելի տուն․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի եւ Արցախի պարենային անվտանգության համար. Գյուղատնտեսական դաշինք Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում և ոչ ոք չի ասում՝ ինչպես. Աշոտ Երկաթ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում. Միքայել Մինասյան Հիվանդանոցում մահացել է պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Ճամբարակի ՌՈ բաժանմունքի պետի տեղակալը Այս անասելի բարդ շրջանում իրենց վրա պատասխանատվություն ստանձնող և հիրավի կարող անձանց բավ է թիրախավորեք, զուսպ լինելը չէր խանգարի. Գևորգ Դանիելյան Սեդրակ Առուստամյանին ազատ արձակման համար գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը. փաստաբան Երևանում նախատեսվում է 24-ժամյա պլանային ջրանջատում Փոխմարզպետը՝ պատգամավոր, պատգամավորը՝ փոխմարզպետ. Ով կփոխարինի Արգիշտի Մեխակյանին Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք. ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր. Սուրեն Սարգսյան Ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում. Տիգրան Աբրահամյան Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի է ունենալու չպայթած զինամթերքների վնասազերծում Ոսկու, արծաթի և պլատինի գներն աճել են Նավթի գներն աճել են Արագածի, Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում մառախուղ է Օրվա աստղագուշակ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ