Առաքիչից՝ նախարար. Ամենամեծ թեյավճարը տվել է Արթուր Աբրահամը (տեսանյութ) Գեներալները լիովին բավարարված են ցուցաբերված աննախադեպ բարոյական աջակցությունից. ֆեյսբուքում քննարկում են Աննա Հակոբյանի մասին վարչապետի պարզաբանումը Չի կարող դիվանագիտական դաշտում ամեն ինչ շատ լավ լինել, իսկ ռազմի դաշտում պարտվեն. Հրանտ Թոխատյան Սոթքը եւ թմբիրից արթնացող մարդիկ. թշնամին հաջորդը կարող է թակել քո դուռը Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ-ից պահանջում են հստակ պատասխան ստանալ, թե երբ և ինչ կարգով զինծառայողները դուրս կբերվեն Արցախից (տեսանյութ) Թշնամուն իրավական հիմքեր ենք տվել պահանջելու մոտ 30 տարվա Սոթքի կողմից պետական բյուջե վճարված գումարների չափով փոխհատուցում. Րաֆֆի Ասլանյան Սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահելուն, բայց մենք սա թույլ չենք տալու. վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարության որ կետերը դեռևս չեն կատարվել և երբ է նախատեսվում դրանք կատարել Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը լիարժեք չի իրականացնում այն միակ առաքելությունն, ինչի համար հայտնվել է Արցախում, չի ապահովում տեղի բնակչության անվտանգությունը. Հովսեփ Խուրշուդյան
Երևան, 28.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 30-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը:

23:40 - Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար

Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր: Աշխատել ու մտածել բացառապես հաղթանակի մասին, և արդյունքը կլինի: Բոլորս՝ մեր դիրքում, բոլորս՝ դիրքերում»,- գրել է նախարարը:

23:15 - Թշնամական 2 անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ. Վահրամ Պողոսյան

Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ:

Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրել է Պողոսյանը։

22:40 - Որոշ տեղերում ծանր մարտեր են, այդ տեղերում հերթափոխ չի կարող կատարվել. Հովհաննիսյան 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ալիևի այն հերքմանը, թե իրենք օգտագործում են թուրքական F-16-եր, ասաց.«Ամերիկյան բլոգերներից մեկը երեկ արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին Ադրբեջանի օդանավակայանում կայանած թուրքական F-16-եր։ Սա լիովին բավարար է։ Բայց մենք ունենք ապացույցներ ու ունենք տեղեկություններ, թե ինչպես են դրանք կիրառվել, ապացույցների կարիք չկա»։

Խոսելով հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին, Հովհաննիսյանը նշեց, որ քանակապես դրանք շատ չեն.«Բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը և հայկական միտքը այդ ուղղությամբ շարունակում է աշխատել»։
Հովհաննիսյանը ընգծեց, որ մեր հետախուզական ուժերը փայլուն տիրապետում են թշնամու շարժերին.«Մեր զորավարական, հրամանատարական ուժերը փայլուն տիրապետում են իրավիճակին։ Բայց շատ հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ մինչեւ վերջին մարդը պայքարելու իմաստ չենք տեսնում։ Դրա համար որոշ տեղերում վորախմբավորումներ են տեղի ունենում։ Սա է հիմնական խնդիրը։ Բազում անգամներ մեր հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են եղել մինչև վերջին գրոհը։ Նման դեպքերը հարյուրավոր են»։

Հարցին՝ արդյոք Արցախ մեկնած զինվորների հերթափոխ տեղի ունենում է, Արծրուն Հովհաննիսյանը նշեց.«Դա ռազմական գաղտնիք է։ Հերթափոխերը իրականացվում են ըստ ժամանակացույցի, ըստ փուլերի, կարեւորության։ Նոր ստեղծվող ստորաբաժանումները անցնում են համապատասխան մարտական պատրաստություն, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն։ Եվ քանի
Որ որոշ տեղերում լինում է դժվար,ծանր, ինչ-որ տեղերում այդ հերթափոխերը չի կարող կատարվել։ Հանգիստ տեղերում հերթափոխները տեղի են ունենում բնականոն հունով»։

22:20 - Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն ՀովհաննիսյանԹշնամին հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ թշնամուն հաջողվել է երեկ գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Հովհաննիսյանը նշեց, որ վաղը ինտերակտիվ քարտեզով ցույց կտան այդ տարածքները։

Նրա խոսքով հակառակորդը հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է այսօր իրականացրել. «Միաժամանակ հրետանակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել առաջնագիծը,չնայած որոշ հատվածներում թվացյալ հաջողություններ են ունեցել։ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում, շարունակվել են դիվերսիոն խմբերի ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր թողնելով մեքենաներ փախել են, մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեյխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»։
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություններ.«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին։ Բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին։ Հայ զինվորը եթե նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել։ Հաճախ մենք նահանջում ենք, քանի որ մարդկանց կյանքը ավելի թանկ է»։

21:48 - Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։

21:38 - Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ

«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի մասին հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածության պահպանմանը: Լրագրողների հետ նրա զրույցի տեքստը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

20:05 - Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», - հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

20:00 - Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:

Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից», - գրել է Արայիկ Հարությունյանը:

19:40 - Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր. ՊՆ խոսնակ

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հայտնում են ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա տեղեկացնում է՝ հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր:

19:25 - Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան

Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ընդ որում այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի կողմից, որովհետև նրանք միշտ ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղյան հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա: Ես ուզում եմ հիմա հստակ պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ՝ պաշտպանելու մեր շահերը: Մենք պետք է իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը: Բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման, դրա համար էլ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները», - մանրամասն ասաց ՀՀ վարչապետը:

16:41- Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

16:13- Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:

«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

15:49-Շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվածների մարզումները

Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել:

14:18- Հակառակորդը «Սմերչ»-ից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

12:43- Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

12:14- Սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում. պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ

Հարգելի հայրենակիցներ. այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։

«Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

11:33- Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասինմ հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

11:30- Մեզ այլընտրանք չեն թողել, քան պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից. ԱՀ նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»,- գրել է Պողոսյանը:

11:07- ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

10:20-Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան

Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Համայնքի հարգելի բնակիչներ, դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր (ցանկալի է՝ ԿԱՄԱԶ բեռնատարի)։ Հավաքատեղին՝ Մեղրի քաղաքում՝ Էլեկտրոցանցի հարակից տարածք, Ագարակ քաղաքում՝ մաքսակետին կից նախկին փուռի տարածք։

Խնդրում ենք տարածել և աջակցել»։

10:14- Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ:

10:06- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

09:25 - Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան տեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:

09:17 - Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:

08:50 - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ. ՊԲ

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

08:45 - Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը

Նիկոլ Փաշինյան

08:25 - Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը Արտավազդ Սահակյանի թիմը վիրահատել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. Կարին Տոնոյան «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Լեռնային Ղարաբաղում մեկ օրում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա Զինծառայողներից մեկը, ով հոկտեմբերի 1-ից կապի դուրս չէր եկել, ողջ ու առողջ է, այսօր երեկոյան գտնվել է մեկ այլ զինծառայողի մարմին. Արեն Մկրտչյան Նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր պնդումը. Վարդան Ոսկանյան Արա Այվազյանը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch»-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ գերիների իրավունքների հարցը Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին Ովքեր կարող են զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանալ. Քո իրավունքը Առաքիչից՝ նախարար. Ամենամեծ թեյավճարը տվել է Արթուր Աբրահամը (տեսանյութ) Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ Վաղարշակ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ քննարկել է գերիների վերադարձի եւ այլ հարցեր Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ ՀՖՖ հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Գեներալները լիովին բավարարված են ցուցաբերված աննախադեպ բարոյական աջակցությունից. ֆեյսբուքում քննարկում են Աննա Հակոբյանի մասին վարչապետի պարզաբանումը Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. Արցախում գտնվող զինծառայողների ծնողները՝ վարչապետի հետ հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր և բացարձակապես բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում. Հայկ Մարտիրոսյան Ինչի մասին խոսում են Մովսես Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ քրեական գործեր են ենթադրում. Տիգրան Աբրահամյան Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ-ն որոշում կկայացնի 30-օրյա ժամկետում Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ կա 30 հայ ռազմագերի. զոհերի հրապարակված թիվը 1712 է. նոյեմբերի 27-ն՝ ամփոփ Չեմ բացառում, որ թշնամին քայլեր անի 3 ուղղություններով հայկական բնակավայրերի նկատմամբ. Հայկ Նահապետյան Ամեն մի իշխանություն պատմության մեջ է մնալու ըստ իր գուրծունեության արդյունքների. Արամ Աբրահամյան Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը Չի կարող դիվանագիտական դաշտում ամեն ինչ շատ լավ լինել, իսկ ռազմի դաշտում պարտվեն. Հրանտ Թոխատյան Ի դեպ. Սոթքի շուրջ զարգացումների մասին Երևանի որոշ փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Իվա Մարությանն է. Արդեն 55օր է Զինվորի տանը արդուկում է մեր տղաների հագուստն ու օգնում ինչով կարող է. Հայկուհի Մինասյան Ահա թե ինչ եղավ, երբ մեր կաթին ջուր խառնեցին. Պավել Մանուկյան Խնդիրը Փաշինյանի հեռանալը չէ, խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու. Դանիելյան Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքը եւ թմբիրից արթնացող մարդիկ. թշնամին հաջորդը կարող է թակել քո դուռը Դիմել եմ ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ. Մարուքյան ՌԴ-ն Արցախի հարցով քննարկումների մեջ է Թուրքիայի հետ Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի Ո՞նց հասանք այս օրվան, երբ մի հայկական պետություն փաստացի կորցրեցինք, իսկ մյուսը՝ չեղածի հաշիվ է. Արմեն Աշոտյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ