Հանուն ինչի է քվեարկել Վլադիմիր Վարդանյանը (տեսանյութ) Ընտրական տագնապ, որին նախորդել է պրիմիտիվ քարոզչությունն ու հակաքարոզչությունը. երբ պայքարը եւ պարտությունը վեհություն է պահանջում Տարոն Մարգարյանը ընտանիքի հետ եկավ քվեարկության (լուսանկարներ, տեսանյութ) Պատահական չէ, որ ինձ արդեն հորդորում են գնալ ու հետ վերցնել բողոքս. Գայանե Պապոյան Լևոն Տեր-Պետրոսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, որովհետև «բերանը փակ» էր Ողջ իրավապահ համակարգը ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ ուժ կիրառելուն. Սերժ Սարսգսյան Դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից ԲԴԽ-ն որևէ ահազանգ չի ստացել. Գրիգոր Բեքմեզյան Չկա վիրավոր զինծառայող, որը տեղաշարժման հետ կապված խնդիրներ է ունեցել եւ ցանկություն է հայտնել իր քվեարկությունը իրականացնել բուժհաստատությունում. Դանիելյան Չի լինելու որևէ ուժ, որը ասելու է՝ ես հաղթել եմ միայնակ. Մարուքյան Այսօր ՀՀ-ում արտահերթ ընտրություններ են
Երևան, 20.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Թշնամին հերթական անգամ կոպտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

23:31- Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան

Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»,- գրել է նա:

23:02- Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական հարձակումների պատճառով. Արցախի ՄԻՊ

Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է նա:

22:46- Ես զանգեր եմ ստանում ճակատում կանգնած տղաներից, ասում են՝ երբեմն ծիծաղում են այստեղ ընթացող քննարկումների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմը սաստիկ է ու դաժան, արագ, դինամիկ մարտական գործողություններ են ընթանում։ Մեր մարտական գործողությունները մենք ներկայացնում ենք, դժվարությունները՝ նույնպես։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ հաջողություններից պետք չէ ոգևորվել, մտածել, թե ադրբեջանական ուժերը ջախջախված են ու հաղթանակը մոտ է, ոչ էլ անհաջողությունների ժամանակ պետք է մտածել, որ մեր վիճակը անհույս է։ «Խնդրում եմ ծայրահեղությունների մեջ չընկնել։ Մեր զորքը տիրապետում է իրավիճակին, մարտական ոգին բարձր է։ Ես զանգեր եմ ստանում ճակատում կանգնած տղաներից, որոնք, բարեբախտաբար, շատ ժամանակ չունեն մեզ հետևելու, բայց երբեմն ծիծաղում են, թե ինչ է կատարվում այստեղ, ասում են՝ մենք մեր մարտական առաջադրանքները կատարում ենք, բայց տեսնում ենք, թե ինչ ծայրահեղ քննարկումներ են այստեղ ընթանում»։

22:38- Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով ներկայացրել է այն հատվածները, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո

Այսօր առավոտից մինչև կեսօր արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտեր չեն եղել։ Կեսօրից հետո սկսվել է հուժկու հրետանային փոխհրետակոծություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց հարավ և հյուսիսային ուղղությունից անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս ոչնչացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ։ Այդ հարտվածի մարտերը դիվերսոն խմբերի դեմ շարունակվում են։

«Հարավում ևս թեժ մարտեն չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ հարձակողական գործողություններ է փորձել իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ, մի քանի անգամ կատարած փորձերը ձախողվել են, հետ են շպրտվել, որոշ տեղերում թշնամին նահանջել է՝ կորցնելով մի քանի տեսակի զրահամեքենա։ «Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդը 10-յակ տեսակի զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները և ձորերը, սակայն այսօր մեծ լարվածություն չի եղել»։

Հովհաննիսյանը նաև ներկայացրեց քարտեզ, որտեղ ներկայացված էին բնակավայրերը, որտեղ տեղի են ունենում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները, ուղղությունները, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են նաև այդ պահին, այն տարածքները, որտեղ տեղի են ունենում օջախային մարտերը։

Միաժամանակ, ներկայացրեց այն բնագծերը, որոնցով ադրբեջանական ուժերը փորձել էին դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահման։ Քարտեզում ներկայացված էին նաև հարավային և հյուսիսային հատվածներում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները։ «Քարտեզը փոփոխական է, որոշ տեղերում կարող են լինել նաև դիվերսիոն հետախուզական խումբ, կամ գրոհի առանձին հրոսակախումբ, որը կարող է առաջ գնալ, նկարվի ու հրապարակի այդ լուսանկարները, սակայն հաջորդ օրը հետ շպրտվի, միաժամանակ, հակառակը կարող է նահանջել, ապա նորից հարձակում գործել»։

22:27- Ապացույցներ, որ Ադրբեջանը ծանր հրթիռներով թիրախավորել էր Ստեփանակերտի բնակելի տարածքները․ ԱՀ ՄԻՊ-ը լուսանկարներ է ներկայացրել

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում տարածել է ԱՀ ՄԻՊ-ի հրապարակած լուսանկարները՝ նշելով, որ դրանք որոշ ապացույցներ են այն մասին, որ երեկ Ադրբեջանը ծանր հրթիռներով թիրախավորել էր Ստեփանակերտի բնակելի տարածքները՝ մասնավորապես կիրառելով նաև բելառուսական արտադրության «Պոլոնեզ»։

22:18- Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին`ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման առթիվ

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։

Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:

21:00- Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար:

Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

20:35- ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն: ՊԲ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է ներկայացրել:

20:25- Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, Թաղավարդ համայնքը, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

19:18- Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

18:40- Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների…

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել`ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է.

«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:

17:26- Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքել է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը:

«Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է»,- գրել է Ստեփանյանը Տելեգրամի իր էջում։

17:02- Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում...

• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:
• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»:

17:00- Հակառակորդի կորուստները. խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

16:51- Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:

16:13- Թշնամական տանկերը խոցելու համար մի քանի զինծառայողներ կպարգևատրվեն. հերոսական պատմություններ առաջնագծից

Հերոսական պատմությունները ռազմաճակատից անսպառ են: Հերթական հերոսական պատմությունները ներկայացրել է պաշտպանության բանակը:

Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Մարտական անչափ բարդ իրավիճակում թշնամական մեկական տանկ խոցելու համար «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը:

Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:

Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:

Փա՛ռք նորօրյա մեր հերոսներին:

15:49-Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ.
Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ.
Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ.
Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ.
Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Խաչատուր Սիմոնի, ծնվ. 1989թ.
Տռուզյան Հրաչ Ավետիսի, ծնվ. 1998թ.
Տիգրանյան Արսեն Լևիկի, ծնվ. 1993թ.
Արշակյան Հայկ Հարությունի, ծնվ. 1992թ.
Թովմասյան Նահապետ Ղարիբի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Հակոբջանյան Մարատ Մարտունիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Ազարյան Արեգ Բորիկի, ծնվ. 1988թ.
Հովակիմյան Սամսոն Միշայի, ծնվ. 1992թ.
Հակոբջանյան Տիգրան Դրաստամատի, ծնվ. 1978թ.
Գրիգորյան Վահագն Արտուշի, ծնվ. 1996թ.
Գրիգորյան Վլադ Ալբերտի, ծնվ. 1999թ.
Աղայան Ռուստամ Վլադիմիրի, ծնվ. 1978թ.
Բազունց Բաբկեն Արսենի, ծնվ. 1995թ.
Մանուկյան Անդրանիկ Արմենի, ծնվ. 1982թ.
Քոչինյան Դավիթ Մայիսի, ծնվ. 1990թ.
Հասրաթյան Ռոբերտ Գառնիկի, ծնվ. 1992թ.
Նիկողոսյան Կարեն Իշխանի, ծնվ. 1983թ.
Քարամյան Վահե Արսենի, ծնվ. 1988թ.
Խաչատրյան Արթուր Գագիկի, ծնվ. 1989թ.
Մարտիրոսյան Լևոն Սուրենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Բաբայան Կարեն Արայի, ծնվ. 1987թ.
Պողոսյան Դավիթ Արմենի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Անտոնյան Պերճ Գրիգորի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Բաղդասարյան Արկադի Մինասի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Կանդալյան Գևորգ Աշոտի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Ղազարյան Դավիթ Սմբատի, ծնվ. 1999թ.
Պահեստազորային Թորոսյան Վաչագան Վարուժանի, ծնվ. 1997թ.
Պահեստազորային Բադասյան Արման Միքայելի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Կիրակոսյան Գևորգ Մանվելի, ծնվ. 1989թ.

14:39-Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ խոսնակ

Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-հավելել է նա:

11:25- Անհայտ կորած քաղաքացիական անձինք կան.ռիսկը մեծ է, որ նրանք զոհվել կամ խոշտանգվել են. Արտակ Բեգլարյան

«Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր արձանագրել ենք քաղաքացիական 37 զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, վիրավորներից մեկը երեկ է եղել` ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց, որ իրենց նախնական վերլուծությամբ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ավերվել, 1500-ից ավելի ենթակառուցածք է վնասվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք` մեքենաներ են վնասվել կամ ավերվել. «Այս թվերը մոտավոր են, ավելի ճշգրտման կարիք ունեն: Կախված ռազմական գործողությունների շարունակությունից և ահռելի մեծ ծավալներից ավելի ճշգրիտ տվյալներ հնարավոր չէ ներկայացնել: Որոշակի տվյալներ ունենք այն զոհերի մասին, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն կրկին պայմանավորված ռազմական գործողությունների շարունակությունից անհնար է ճշգրիտ տեղեկություն ներկայացնել: Այնուամենայնիվ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից: Եվ հաշվի առնելով այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, կրկին վտանգը մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների: Նշեմ, որ Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբեր է գցել բազմաթիվ բնակավայրերի վրա, հիմնականում կանոնավոր կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ և նրանց հարակից բնակավայարերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր են ենթարկվել հրետակոծության, որոշակի պարբերականությամբ նաև Ստեփանակերտը: Տեղյակ եք գիշերվա դեպքերից , ըստ մեր տեղեկության, նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ և թիրախավորել են ակնհայտորեն, բացառապես քաղաքացիական օբյեկտներ»:

09:58- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

09:42- Շուշան Ստեփանյանը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հանրապետության որ մարզն ինչ ակտիվությամբ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին Առաջին արդյունքները փոքր համայնքներից (թարմացվող) Քվեաթերթիկներ լուսանկարելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությունը ենթարկվել է շահարկումների Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները 20:00-ի դրությամբ քվեարկել են քրեակատարողական հիմնարկներում հաշվառված 812 անձ 9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին․ Իոաննիսյան 20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները Ոստիկանները Դանիել Իոաննիսյանին դուրս հանեցին ընտրատարածքից (տեսանյութ) Սկանդալային տեսանյութ. Քաղաքացին տեսանկարահանել է Վարդենիսի քաղաքապետին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քվեաթերթիկը տալու դիմաց 30.000 դրամով ծրար ստանալու փաստը․ Մեդիապորտ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ մարզերի Եթե իշխանական շուխուռ-ղալմաղալների մասով դեռ պետք է գնահատենք՝ դա սպոնտան հիմարություն էր, թե կար միտում, ապա անվավեր քվեաթերթիկների քանակը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա. Սոս Հակոբյան Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի որդին. Մանրամասներ Ով քանի տոկոս ձայն կունենա. էքզիթ փոլի արդյունքները Սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը. ուղիղ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին «շիշ բռնողի» եղբոր անունով պետբյուջեից 5 միլիոն դոլար է կանխիկացրել. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. Mediaport Հարուցվել են քրեական գործեր քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հիմնավոր ու խնդրահարույց ահազանգեր դեռ չկան, այսինքն, դրանց հիմնավորվածությունը պետք է դեռ ապացուցվի. Դավիթ Խաժակյան ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը. Ղազինյան Էսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, բայց... Զոհված զինվորի մոր հուզիչ գրառումը Ամենաակտիվը քվեարկում են Սյունիքի մարզում, քանի որ վտանգն իրենց աչքով են տեսնում. Րաֆֆի Ասլանյան Թալինի ոստիկանները բացահայտել են ընտրակաշառք ստանալու դեպք ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը Սյունիքից «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին բերման են ենթարկում Երևան Հուսով եմ, որ իմ ուզած մարդը կընտրվի. հանուն ինչի են քվեարկել քաղաքացիները «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ արձակվեցին. փաստաբան 64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքի առթիվ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը ՀՀ ՄԻՊ-ն անօրինական բերման ենթարկելու դեպքերի առնչությամբ տվյալներ կուղարկի դատախազություն Ուղիղ. Ինչ խախտումներ են արձանագրվել, ինչպես են ընթանում ընտրությունները Դատավոր Մանվել Շահվերդյանի հաղորդումը Բարձրագույն դատական խորհրդին Հանուն ինչի է քվեարկել Վլադիմիր Վարդանյանը (տեսանյութ) Ինչպիսի ելք կունենան ընտրությունները Դաշինքներից մեկի օգտին փող բաժանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բերման է ենթարկվել 2 անձ ՀՀ ոստիկանությունը ժամը 16.00-ի դրությամբ ստացել է 57 հաղորդում Ուղիղ. Ընտրական քարոզչության եւ հակաքարոզչության մասին Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել 32, Փաշինյանի օգտին՝ 24 տոկոսը. ՌԻԱ Նովոստի-ի հարցման արդյունքները «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ Գրել-ջնջելը հարիր չէ որևէ անձի. Վարդեւանյանը՝ Փաշինյանի ստատուսի մասին «Ձեռներով մի խոսա», «քեզ հանգիստ պահի». Ավինյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել. Mediaport 10/25 ընտրատեղամասի մոտ Նիկոլ Փաշինյանին աջակցողները ոտքերով ու բռունցներով հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձ Մարիամ Այդինյանի վրա ՀՔԾ-ն անօրինական կերպով ձերբակալել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով․ դատարանը՝ ազատ է արձակել. պաշտպաններ Խորհուրդ կտայի հանգիստ լինել. Սամվել Բաբայանը քվեարկեց (տեսանյութ) Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան
Հանրապետության որ մարզն ինչ ակտիվությամբ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին Առաջին արդյունքները փոքր համայնքներից (թարմացվող) Քվեաթերթիկներ լուսանկարելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությունը ենթարկվել է շահարկումների Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները 20:00-ի դրությամբ քվեարկել են քրեակատարողական հիմնարկներում հաշվառված 812 անձ 9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին․ Իոաննիսյան 20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները Ոստիկանները Դանիել Իոաննիսյանին դուրս հանեցին ընտրատարածքից (տեսանյութ) Սկանդալային տեսանյութ. Քաղաքացին տեսանկարահանել է Վարդենիսի քաղաքապետին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քվեաթերթիկը տալու դիմաց 30.000 դրամով ծրար ստանալու փաստը․ Մեդիապորտ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ մարզերի Եթե իշխանական շուխուռ-ղալմաղալների մասով դեռ պետք է գնահատենք՝ դա սպոնտան հիմարություն էր, թե կար միտում, ապա անվավեր քվեաթերթիկների քանակը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա. Սոս Հակոբյան Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի որդին. Մանրամասներ Ով քանի տոկոս ձայն կունենա. էքզիթ փոլի արդյունքները Սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը. ուղիղ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին «շիշ բռնողի» եղբոր անունով պետբյուջեից 5 միլիոն դոլար է կանխիկացրել. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. Mediaport Հարուցվել են քրեական գործեր քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հիմնավոր ու խնդրահարույց ահազանգեր դեռ չկան, այսինքն, դրանց հիմնավորվածությունը պետք է դեռ ապացուցվի. Դավիթ Խաժակյան ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը. Ղազինյան Էսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, բայց... Զոհված զինվորի մոր հուզիչ գրառումը Ամենաակտիվը քվեարկում են Սյունիքի մարզում, քանի որ վտանգն իրենց աչքով են տեսնում. Րաֆֆի Ասլանյան Թալինի ոստիկանները բացահայտել են ընտրակաշառք ստանալու դեպք ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը Սյունիքից «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին բերման են ենթարկում Երևան Հուսով եմ, որ իմ ուզած մարդը կընտրվի. հանուն ինչի են քվեարկել քաղաքացիները «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ արձակվեցին. փաստաբան 64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքի առթիվ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը ՀՀ ՄԻՊ-ն անօրինական բերման ենթարկելու դեպքերի առնչությամբ տվյալներ կուղարկի դատախազություն Ուղիղ. Ինչ խախտումներ են արձանագրվել, ինչպես են ընթանում ընտրությունները Դատավոր Մանվել Շահվերդյանի հաղորդումը Բարձրագույն դատական խորհրդին Հանուն ինչի է քվեարկել Վլադիմիր Վարդանյանը (տեսանյութ) Ինչպիսի ելք կունենան ընտրությունները Դաշինքներից մեկի օգտին փող բաժանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բերման է ենթարկվել 2 անձ ՀՀ ոստիկանությունը ժամը 16.00-ի դրությամբ ստացել է 57 հաղորդում Ուղիղ. Ընտրական քարոզչության եւ հակաքարոզչության մասին Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել 32, Փաշինյանի օգտին՝ 24 տոկոսը. ՌԻԱ Նովոստի-ի հարցման արդյունքները «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ Գրել-ջնջելը հարիր չէ որևէ անձի. Վարդեւանյանը՝ Փաշինյանի ստատուսի մասին «Ձեռներով մի խոսա», «քեզ հանգիստ պահի». Ավինյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել. Mediaport 10/25 ընտրատեղամասի մոտ Նիկոլ Փաշինյանին աջակցողները ոտքերով ու բռունցներով հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձ Մարիամ Այդինյանի վրա ՀՔԾ-ն անօրինական կերպով ձերբակալել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով․ դատարանը՝ ազատ է արձակել. պաշտպաններ Խորհուրդ կտայի հանգիստ լինել. Սամվել Բաբայանը քվեարկեց (տեսանյութ) Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան