Արայիկ Հարությունյանի հետ ԿԳՄՍՆ-ից հեռացողներ կլինե՞ն Ոչ մեկ չի բորբոքվում, էս մարդն էսօր իր անելիքը անելու ա՝ զեկուցելու ա. վիճաբանություն՝ ավագանու անդամների միջև (տեսանյութ) ԲՀԿ-ն հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի իր հաստիքից Լավ եղի Արայիկ ջան հորս արև, բայց նավսյակի զգուշ եղի. ֆեյսբուքում քննարկում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, Իզաբելլա Աբգարյանը դուրս է եկել խմբակցությունից Ամսվա վերջ եզրակացությունը կլինի. Հարությունյանը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք. ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք Քաղաքական իրավիճակը Հայաստանում.ի՞նչ է այսօր սպասվում Արայիկ Հարությունյանը նոր պաշտո՞ն կստանա Երկրում իշխանություն կա՞․ Պուտինի՞ց պետք է իմանանք զոհերի, գերիների տվյալներ, ճշգրտված քարտեզ
Երևան, 24.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 27-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Թշնամին հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

23:45 - Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։

Կան նաև նյութական մեծ վնասներ»,-նշվում է հայտարարության մեջ։

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ թշնամական ուժերը ավելի վաղ կրկին նշանառության տակ էին առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել էր ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Քիչ առաջ հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին։

23:35 - ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Բայրամովի հետ հանդիպումներից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Այսօր Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունների դադարեցման և քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Նաև կարևոր համարեց, որ կողմերը սկսեն առարկայական բանակցություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բանակությունները, ըստ Պոմպեոյի, պետք է հիմնված լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքերի վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշումը»:

Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

23:15 - Ադրբեջանի ԶՈՒ հարվածների հետևանքով Ստեփանակերտում շինություններ են ավերվել. վնասվել է թաղամասը սնուցող գազատարը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին Ադրբեջանի զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով քաղաքում այրվել է ավտոմեքենա, ավերվել են տնտեսական նշանակության շինություններ, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ՝ չկան»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

22:20 - Կան հստակ հաջողություններ, մասնավորապես գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բացի ռազմաճակատում տիրող իրավիճակից, օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: 3 արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում:

Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող, ինչպես երեկ արդեն հայտնել էինք՝ Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ, մասնավորապես գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով, որոշ տեղերում՝ բնակավայրերի հարակից անտառներում դեռ այդ չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Նույն ժամանակ, այսօր՝ հարավային ուղղությամբ, գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր տապալվել է, որից հետո զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս հետ է մղվել էլ ավելի դեպի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ: Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է, հիմնականում մարտերը ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից»,- ասաց Հովհաննիսյանը:

21:43 - Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու:

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան 

21:10 - Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են:

20:58 - Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ

20:45 - Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:
Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»:

20:15 - Ավարտվեց Մայք Պոմպեոյի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին:

Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:

Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

17:24- Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանը. ԱՀ ԱԻՊԾ

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա:

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

16:33- Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը. Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ
պարոն Վլադիմիր Պուտինին
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:
Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:
Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:
Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:
ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։
Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:
Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:
Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:
Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Խորին հարգանքով՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։

15:00- Խոցվել է հակառակորդի ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ

Վերջին տվյալներով՝ խոցվել է հակառակորդի ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ՝ տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

14:50- Մի խումբ զինծառայողներ ներկայացվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի

Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար՝ տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

14:13- Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

13:13-ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 27 զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:

Մարանջյան Էդվարդ Արտուշի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Գևորգ Զոհրաբի, ծնվ. 1984թ.

Հովհաննիսյան Գոռ Զոհրաբի, ծնվ. 1986թ.

Ավագյան Արա Սենիկի, ծնվ. 1981թ.

Հարությունյան Նարեկ Սենիկի, ծնվ. 1988թ.

Գաբրիելյան Իգոր Գրիգորի, ծնվ. 1977թ.

Համբարձումյան Համբարձում Ալբերտի, ծնվ. 1989թ.

Ավետյան Գեղամ Ժորայի, ծնվ. 1971թ.

Դանիելյան Գարիկ Ազատի, ծնվ. 1990թ.

Մեսրոպյան Հովսեփ Մհերի, ծնվ. 1991թ.

Հայրապետյան Արշակ Վանուշի, ծնվ. 1977թ.

Այվազյան Վլադիմիր Կարապետի, ծնվ. 1982թ.

Նիկալյան Արմեն Սամվելի, ծնվ. 1981թ.

Գրիգորյան Հայկ Դավիթի, ծնվ. 1985թ.

Ավետիսյան Հրաչյա Սահակի, ծնվ. 1993թ.

Պահեստազորային Մարտիրոսյան Արայիկ Գաչայի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Բաղդասարյան Արամ Գուրգենի, ծնվ. 1969թ.

Պահեստազորային Գրիգորյան Կարեն Գուրգենի, ծնվ. 1976թ.

Պահեստազորային Միրզոյան Սաշիկ Աշոտի, ծնվ. 1962թ.

Պահեստազորային Սահինյան Սարգիս Ռաֆայելի, ծնվ. 1984թ.

Ահեստազորային Ապերյան Յուրիկ Լևոնի, ծնվ. 1961թ.

Նեչաև Ալեքսանդր Վասիլևիչ, ծնվ. 2001թ.

Մխիթարյան Նիկողոս Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բաբաջանյան Դավիթ Գառնիկի, ծնվ. 2001թ.

Հակոբյան Նվեր Ազատի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Հարություն Արթուրի, ծնվ. 2001թ.

Եղիազարյան Գոռ Գարեգինի, ծնվ. 2000թ.

12:15- ԱՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի պատճառած նյութական վնասների մասին

Վերջին օրերին Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Մեր նախնական գնահատման հիման վրա ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 10 000 տուն, բնակարան և 1500 ենթակառուցվածք, հասարակական հաստատություն, վնասվել է 1100 մեքենա՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

10:44- Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչով»

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարովի 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են «Սմերչ» տեսակի հրթիռներ։

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչով»»,- գրված է հայտարարությունում։

09:30 - Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հերոսական դրվագներ. շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Երեւանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնման համար Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արայիկ Հարությունյանի հետ ԿԳՄՍՆ-ից հեռացողներ կլինե՞ն Հացադուլին միացել է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը Ոչ մեկ չի բորբոքվում, էս մարդն էսօր իր անելիքը անելու ա՝ զեկուցելու ա. վիճաբանություն՝ ավագանու անդամների միջև (տեսանյութ) Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել են «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված ռումբեր. ԱԻՊԾ Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ Ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ ԲՀԿ-ն հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի իր հաստիքից Լավ եղի Արայիկ ջան հորս արև, բայց նավսյակի զգուշ եղի. ֆեյսբուքում քննարկում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, Իզաբելլա Աբգարյանը դուրս է եկել խմբակցությունից Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ տեղումների պատճառով Շուշիի վրա տվյալ զինատեսակի կիրառման ժամանակ եղե՞լ են արդյոք բավարար տվյալներ, որ այդ տեղանքում հայկական զինուժի ստորաբաժանումներ չեն գտնվել. Հովհաննես Մանուկյան (տեսանյութ) Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր Ալիևին. Արտակ Զաքարյան Ամսվա վերջ եզրակացությունը կլինի. Հարությունյանը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին Երևանի ավագանու նիստ. ՈՒՂԻՂ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք. ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք Ինչու կրթության ոլորտում ռեֆորմներ չեն եղել և ինչ պետք է անել Օրվա աստղագուշակ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան և Սամվել Բաբայան երեք գլխանի հրեշը կործանեց Արցախը և կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը. Անի Կաղինյան Ինչու՞ է Ալիևն այդքան տագնապած Փաշինյանի իշխանության կորստի անխուսափելի հեռանկարից. Ղազինյան Զոհվածների մարմինների եւ գերիների վերադարձի համար հույսներս Ռուսաստանն է ու միջազգային կառույցները. Աբրահամյան ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութերի տարածումից Ջորջ Սորոսը ձերբակալվել Է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. կանադական ԶԼՄ Դու մեր պատմության միակ ղեկավարն ես ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեչերին» և «Դժվար ապրուստին». Մհեր Մկրտչյանը՝ Փաշինյանին Մահացել է Զավեն Սարգսյանը Քաղաքական իրավիճակը Հայաստանում.ի՞նչ է այսօր սպասվում Հեյդար Ալիևը լցնում էր ավտոբուսները, ու անպատրաստի ուղարկում էին ռազմաճակատ, որ թափվեր այնքան արյուն, որ պատերազմի կանգնեցումը հարց չառաջացնի. հանուն ինչի էր Նիկոլը կիրառում նույն մոդելը. Կիվիրյան Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ «Ժողովուրդ». «2021-ի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պահպանողական» «Փաստ». Որոշվել է «աջուձախ» հայտարարել նկատողություն, որ զրկեն պարգեւավճարից «Հրապարակ». ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց գործում է նրա հետ համաձայնեցվա՞ծ «Ժամանակ». Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի Նախորդները կոռուպցիան ու փորձառությունը միախառնելով՝ մասնակիորեն աշխատացնում էին իշխանական համակարգը, առաջընթաց չէին բերում, ճահիճ էր, բայց քաոս չէր. Արծրուն Պեպանյան «Ժողովուրդ». Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. դատախազության շուրջ խռովություններ են առաջացել «Փաստ». Նախարարությունների աշխատակիցները տուգանվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու համար Նիկոլի արժեքները շատ պարզ են․ իր խանձած խոզը, որ առաջ Ղարաբաղից էին բերում, հիմա Իջեւանից կբերեն. Աղասի Ենոքյան «Հրապարակ». Լեւոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն Ապրիլյան պատերազմի մասին, երբ նա դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր Եթե ծախված էր պատերազմը, ապա ինչո՞ւ կռվեց բանակը. որպեսզի ապուշներն այդ հարցը տան և կարծեն թե ծախված չէր. Հայկ Մարտիրոսյան «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. մանրամասներ «Հրապարակ». Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են. վստահ են, որ հաշվեհարդար է լինելու Գիտե՞ք, թե ինչ էր ակնարկում Ալիևը, երբ ասում էր, թե Փաշինյան, էդքան դուխ ունես ճանաչիր Արցախի անկախությունը. Հայկ Մանասյան «Փաստ». Պատերազմի օրերին «իմքայլական» մի շարք պատգամավորներ դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են Փաշինյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո գիտեր դեռ հունիսին, որ հաղթել չենք կարող. Հայկ Բալանյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ