Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը Եթե բանակցություններից առաջ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելուն, ուրեմն Բաքվի համար այդքան էլ հարմար չէր լինելու բանակցության տրամաբանությունը. Հակոբ Բադալյան Pfizer պատվաստանյութը պահպանման հատուկ պայմաններ է պահանջում. արդյոք Հայաստանը կարող է այն ապահովել «Դա անողը պատասխան է տալու». ո՞վ է «White Shorja» հանգստյան գոտու էջի աղմկահարույց գրառման ու նամակագրության հեղինակը 21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին կտեսնե՞նք Արարատ Միրզոյանի նոր աշխատակազմում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք. ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք Հակառակորդը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ Որքան գումար է ԿԳՄՍՆ-ն վերջին 5 տարիների ընթացքում հատկացրել գովասանագրեր տպելու համար Ով է նա. շատ ճոռո-ճոռո ա խոսում. քաղաքացիները՝ Ալեն Սիմոնյանի մասին (տեսանյութ) Էրեխա կա ռագատկա բռնած չկա, տարել են սահմանի բերան. քաղաքացիները՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ադրբեջանի սանձազերծած պատերազմը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA - Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

IRNA - Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը
Ապարանում նախատեսվում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր
Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը
Եթե բանակցություններից առաջ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելուն, ուրեմն Բաքվի համար այդքան էլ հարմար չէր լինելու բանակցության տրամաբանությունը. Հակոբ Բադալյան
Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ազատվեց հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից
Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը
Pfizer պատվաստանյութը պահպանման հատուկ պայմաններ է պահանջում. արդյոք Հայաստանը կարող է այն ապահովել
Փաստահավաք աշխատանքների համար Գեղարքունիքի մարզում ենք. ՄԻՊ
Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է սահմանափակումների նոր փաթեթ. Ավանեսյան
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել hակառակորդի կրակոցից. հարուցվել է քրգործ
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր
Սա ոչ միայն ինքնիշխանության որևէ վերջին ծվենի ծրագրված վերացում է, այլև` երկրի ոչնչացման հստակ ծրագիր. քաղաքագետ
Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծին ստեղծված իրավիճակին
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2796 նոր դեպք
Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից
Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ-ի շրջանակում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Ադրբեջանը զինվեց լավագույն զենքով, Թուրքիայի գլխավոր շտաբը մշակեց նոր պատերազմի սցենարը և ռուսական քարոզչամեքենայի հնարած հեքիաթի ծխածածկույթի ներքո սկսվեց նոր ագրեսիան. Խզմալյան
«Դա անողը պատասխան է տալու». ո՞վ է «White Shorja» հանգստյան գոտու էջի աղմկահարույց գրառման ու նամակագրության հեղինակը
Ոսկու գինը բարձրանում է
21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութեր գնելու համար
ՃՇՀԱՀ-ում ձեռնամուխ են եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 58 դեպք
Կասեցվել է Խնձորեսկում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՊԾ
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի. Վարդան Հարությունյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին կտեսնե՞նք Արարատ Միրզոյանի նոր աշխատակազմում
Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք. ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք
Ռուսաստանի համար հատուկ հուշում-հիշեցում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարան ներկայացրած պաշտպանի բողոքը կքննի դատավոր Մնացական Հարությունյանը
Այցելել եմ Երևանի վերականգնվող այգիներից երեքը. Հայկ Մարության (տեսանյութ)
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները
Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում. Աբրահամյան
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը ՕԽ-ի քառորդ եզրափակիչում է
Երեկվա քամին վնասներ է հասցրել
Հակառակորդը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Վահան Քերոբյանը բացահայտել է, թե ինչու են մեր թշնամիները հարձակվում Հայաստանի վրա
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու
«Հրապարակ». Մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են. Նորաբակում անհանգիստ են
«Փաստ». «Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել»
«Ժողովուրդ». Իշխանությունը շարունակում է ամեն կերպ վնասել և խոչընդոտել ԶԼՄ-ների գործունեությանը. Հիմա ինչ են մտածել
«Հրապարակ». «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել»
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան. ՊՆ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™