Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է անվճար զենք ստանալու հնարավորությունից. Ալեքսանդր Սիրունյան Թշնամին դարպասներից անցել է ու մոտ 2 կմ եկել, այս պահին տեղում ՊՆ ներկայացուցիչները բանակցում են թշնամու հետ. համայնքի ղեկավար Որ քաղաքական ուժին արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները կտան իրենց քվեն (տեսանյութ) Արցախում հիմա կատարյալ քաոս է, բազմաթիվ հարցեր կան, մինչդեռ պատասխանող չկա Ադրբեջանցիները կոտրել են դարպասը ու շարժվում են առաջ. դեռևս հանք մտնելու ինֆորմացիան չի հաստատվել. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Հիմնադրամին գումարների փոխանցման ակտիվությունը նվազել էր արդեն մոտ 2 շաբաթ առաջ, բայց վերջին օրերին դրամահավաքներ են անցկացվում. Աշոտ Բարսեղյան Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է (տեսանյութ) Միանշանակ անվտանգ չէ. եթե ադրբեջանցիները ուզեն, կես ժամում կարող են ոտքով հասնել մեր գյուղ. Գեղամասար համայնքի ղեկավար Եթե այս բնագիծը դիտարկեն որպես Արցախի սահման՝ միջազգային հարաբերություններում խայտառակ աննախադեպ ենք ունենալու, երբ սահմանների հաստատագրմանը մասնակցել են ահաբեկչական ուժեր. Հայկ Դեմոյան
Երևան, 27.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը

Նոյեմբերի 9. 10:18

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:

Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք:

Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Նոյեմբերի 8. 10:20

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

«Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»:

Նոյեմբերի 7. 9:59

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ:

Նոյեմբերի 6. 10.50

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Նոյեմբերի 5. 10.04

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:

Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Նոյեմբերի 4. 09.25 

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

Նոյեմբերի 3. 9:29

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: 

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Նոյեմբերի 2. 10:40

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: 

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

Նոյեմբերի 1. 09:35

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

Հոկտեմբերի 31. 09:36

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: 

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հոկտեմբերի 30. 09:39

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Հոկտեմբերի 29. 09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

Հոկտեմբերի 28. 09:55

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:

Հոկտեմբերի 27. 09:10

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

Հոկտեմբերի 26. 09:30

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

Իսկ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:

Հոկտեմբերի 25. 10:50

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

Հոկտեմբերի 23. 09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Հոկտեմբերի 22. 09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հոկտեմբերի 21.10:08

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

Հոկտեմբերի 20. 09:35

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Հոկտեմբերի 19. 09:00

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

Հոկտեմբերի 18. 10:00 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:
Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Հոկտեմբերի 17. 08:45

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: ։

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հոկտեմբերի 16. 09:20

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:
Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հոկտեմբերի 15. 09:00

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 14. 09:35

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:

Հոկտեմբերի 13. 09:10

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:
Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Հոկտեմբերի 12. 09:10 

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում

Հոկտեմբերի 11. 14:30

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ՝ հայտնում է ԱՀ ՊԲ-ն:

Հոկտեմբերի 10. 10:00

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները

Հոկտեմբերի 9. 09:40

#ՊԲ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:

Հոկտեմբերի 8. 09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:

Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Հոկտեմբերի 7. 8։48

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը

Հոկտեմբերի 6. 9:26

ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հոկտեմբերի 5. 08։21

Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հոկտեմբերի 4. 08։04

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Ժամանակ». Ի նպաստ տեղական արտադրության. Իրանական ցեմենտը կթանկանա ՀՀ-ի և թշնամու երկրի միջև նոր առաջացող սահմանը փաստորեն որոշում է Google Maps-ով. Հայկ Մարտիրոսյան Քո ստորագրած թղթով աշխարհի ամենաուժեղ ու զարգացած շտաբն էլ չի կարող 10-15 օրում մոտ 500կմ տեղանք ուսումնասիրի, բնագիծ որոշի, խրամատ փորի. Արտյոմ Ծառուկյան «Ժողովուրդ». Ի՞նչ առաքելությամբ են եկել ռուս խաղաղապահները «Հրապարակ». Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից Ադրբեջանը մանրակրկիտ GPS-ով սահմանա գծում. իսկ գիտե՞ք ինչու. Կարեն Հովհաննիսյան «Իրատես». Արմեն Սարգսյանը սեփական խաղն է սկսել. Նա թիմ է հավաքում «Ժողովուրդ». ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ». «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին Սոթքի հանքավայրի հանձնմանը կհաջորդի Էյվազլուն, ու կսկսվի Սյունիքի կորստյան հետհաշվարկը. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Մոտ 150 ռազմագերու մասին է խոսքը Պատերազմը սկսվեց վերելակի հայտնի հանդիպումից ուղիղ 2 տարի անց․ այն երկու տարին, որ Նիկոլը խնդրել էր ներսում հարցեր լուծելու համար. Արա Վարդանյան «Հրապարակ». Ակտիվիստները «Դավաճան» գրությամբ պիտակներ են փակցրել իմքայլականների մեքենաներին Լույս չի լինի Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան «Թուրքը եկել, ասում ա Փաշինյանին բարևի, դու կա՞ս վաբշե». Սոթքի հանքի աշխատակիցներ (տեսանյութ) Մեր շատ խնդիրներ գալիս են նաև այդպիսի ինստիտուցիոնալ կարողությունների ու մեխանիզմների թուլությունից. Արտակ Բեգլարյան Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների անդամների հետ. ձեռք է բերվել պայմանավորվածություն Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ Թովմաս Ամստրոնգին պետական դավաճանության համար կախեցին, քառատեցին և մարմնի մասերը ցուցադրեցին Անգլիայի տարբեր քաղաքներում. Սուքիաս Թորոսյան Այլևս անկարելի է դիմանալ պարտված Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ներկայությանը. Արա Զոհրաբյան Հայաստանի՝ որպես պետության, դարպասները գրեթե ազատորեն, ըստ սեփական հայեցողության կարող է բացել և փակել թշնամին. Վարդան Ոսկանյան ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին Մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ. ԶՈւ ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանում հաջողությամբ իրականացվել է Циркон գերձայնային հրթիռի փորձարկումը ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում Է ժամանել Ստեփանակերտ Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ «Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը». Վահե Դավթյան Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին. Մանե Գևորգյան Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հրատապ ասուլիսը Մեզանում դեռ կան «Ղարաբաղը տվեցինք, պրծանք», «թուրքի հետ սահմանը բացենք, առևտուր անենք» երազողները. Էդգար Էլբակյան Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը. Կարեն Ճշմարիտյան «Խոսել եմ գնդապետ Ջալավյանի (Քյոխի) հետ». Դավիթ Թորոսյան Մեծ թվով ոստիկաններ՝ կառավարական ամառանոցի դիմաց Զինծառայողների հարազատները փորձեցին փակել վարչապետի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութ) «Պատրաստ եղեք, շուտով սկսելու են «ճշգրտումներ» անել նաև Սյունիքում». Արամ Աբրահամյան Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել Իշխանության հեռանալն ունի կենսական նշանակություն ամբողջ երկրի անվտանգության համար. Արման Աբովյան Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում, բայց կա լուծում, կա ելք, և ես այդ ելքը գիտեմ. Միքայել Մինասյան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահին Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո շատ հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից. Րաֆֆի Ասլանյան Նիկոլ Փաշինյան, մենք պայմանավորվելու որևէ բան չունենք, հեռացի՛ր. Հովհաննես Մանուկյան Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ. ՊՆ
«Ժամանակ». Ի նպաստ տեղական արտադրության. Իրանական ցեմենտը կթանկանա ՀՀ-ի և թշնամու երկրի միջև նոր առաջացող սահմանը փաստորեն որոշում է Google Maps-ով. Հայկ Մարտիրոսյան Քո ստորագրած թղթով աշխարհի ամենաուժեղ ու զարգացած շտաբն էլ չի կարող 10-15 օրում մոտ 500կմ տեղանք ուսումնասիրի, բնագիծ որոշի, խրամատ փորի. Արտյոմ Ծառուկյան «Ժողովուրդ». Ի՞նչ առաքելությամբ են եկել ռուս խաղաղապահները «Հրապարակ». Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից Ադրբեջանը մանրակրկիտ GPS-ով սահմանա գծում. իսկ գիտե՞ք ինչու. Կարեն Հովհաննիսյան «Իրատես». Արմեն Սարգսյանը սեփական խաղն է սկսել. Նա թիմ է հավաքում «Ժողովուրդ». ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ». «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին Սոթքի հանքավայրի հանձնմանը կհաջորդի Էյվազլուն, ու կսկսվի Սյունիքի կորստյան հետհաշվարկը. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Մոտ 150 ռազմագերու մասին է խոսքը Պատերազմը սկսվեց վերելակի հայտնի հանդիպումից ուղիղ 2 տարի անց․ այն երկու տարին, որ Նիկոլը խնդրել էր ներսում հարցեր լուծելու համար. Արա Վարդանյան «Հրապարակ». Ակտիվիստները «Դավաճան» գրությամբ պիտակներ են փակցրել իմքայլականների մեքենաներին Լույս չի լինի Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան «Թուրքը եկել, ասում ա Փաշինյանին բարևի, դու կա՞ս վաբշե». Սոթքի հանքի աշխատակիցներ (տեսանյութ) Մեր շատ խնդիրներ գալիս են նաև այդպիսի ինստիտուցիոնալ կարողությունների ու մեխանիզմների թուլությունից. Արտակ Բեգլարյան Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների անդամների հետ. ձեռք է բերվել պայմանավորվածություն Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ Թովմաս Ամստրոնգին պետական դավաճանության համար կախեցին, քառատեցին և մարմնի մասերը ցուցադրեցին Անգլիայի տարբեր քաղաքներում. Սուքիաս Թորոսյան Այլևս անկարելի է դիմանալ պարտված Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ներկայությանը. Արա Զոհրաբյան Հայաստանի՝ որպես պետության, դարպասները գրեթե ազատորեն, ըստ սեփական հայեցողության կարող է բացել և փակել թշնամին. Վարդան Ոսկանյան ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին Մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ. ԶՈւ ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանում հաջողությամբ իրականացվել է Циркон գերձայնային հրթիռի փորձարկումը ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում Է ժամանել Ստեփանակերտ Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ «Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը». Վահե Դավթյան Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին. Մանե Գևորգյան Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հրատապ ասուլիսը Մեզանում դեռ կան «Ղարաբաղը տվեցինք, պրծանք», «թուրքի հետ սահմանը բացենք, առևտուր անենք» երազողները. Էդգար Էլբակյան Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը. Կարեն Ճշմարիտյան «Խոսել եմ գնդապետ Ջալավյանի (Քյոխի) հետ». Դավիթ Թորոսյան Մեծ թվով ոստիկաններ՝ կառավարական ամառանոցի դիմաց Զինծառայողների հարազատները փորձեցին փակել վարչապետի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութ) «Պատրաստ եղեք, շուտով սկսելու են «ճշգրտումներ» անել նաև Սյունիքում». Արամ Աբրահամյան Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել Իշխանության հեռանալն ունի կենսական նշանակություն ամբողջ երկրի անվտանգության համար. Արման Աբովյան Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում, բայց կա լուծում, կա ելք, և ես այդ ելքը գիտեմ. Միքայել Մինասյան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահին Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո շատ հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից. Րաֆֆի Ասլանյան Նիկոլ Փաշինյան, մենք պայմանավորվելու որևէ բան չունենք, հեռացի՛ր. Հովհաննես Մանուկյան Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ. ՊՆ
Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ