Մի 10 հատ թուրք էլ ես կմորթեմ. հայ գյուղացին երբեք ոչ ադրբեջանցուց է վախեցել, ոչ էլ թուրքից. Հրաչ Բերբերյան Ընտրյալները կամ ինչու նրանք գնացին վարչապետի հետ հանդիպման Նոր տարում նոր վարչապետ կունենանք. Գեղամ Մանուկյան Դպրոցները բացել-փակելը՝ «սիրում է, չի սիրում» խաղի սկզբունքով Կազանյան փաստաթղթում խոսք չկար Հադրութի ու ԼՂԻՄ-ի մյուս շրջանների մասին, Տավուշի մասին, Մեղիի մասին. Արա Պապյան Ով է նա, եթե Հայաստանում կա որեւէ կայացած կառույց, ապա դա ՄԻՊ-ն է. քաղաքացիները՝ Թաթոյանի մասին (տեսանյութ) Եռաբլուրն այսօր (տեսանյութ) Հաջորդ պատերազմը լինելու է Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի համար, մեզ 30 տարի ոչ ոք չի տա պատրաստվելու համար, գուցե 30 ամիս էլ չտան. Արա Պապյան Հունվարից մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. ինչ քննարկումներ են ընթանում Շատ դժվար էր Վեհափառ Հայրապետին մերժելը. Գեղամ Մանուկյանը՝ Գարեգին Բ-ի այցի մասին (տեսանյութ)
Երևան, 01.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակման էր անցել, թիրախավորելով ոչ միայն ՊԲ դիրքերը, այլ նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Այսօր մարտական գործողությունների 3-րդ օրն է։

ArmDaily.am-ը ներկայացնում է պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչներին։ 

Հոկտեմբերի 26

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

Հոկտեմբերի 13

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:

Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:

Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում (այդ թվում՝ մանկահասակ աղջիկը և հինգ կանայք), 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս և այլն): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ, որից 86 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 70-ը արական, իսկ 16-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 45-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 5 անձ, Թաղասեռ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 15 անձ, Սպիտակշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Շոշ համայնքում՝ 1 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հոկտեմբերի 12

Վերջին օրերին հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր իր անձնակազմից տեղեկացել է այդ 3 նոր չզեկուցված մահվան դեպքերի մասին: Բեգլարյանը շեշտել է, որ այդ անձինք մահացել են Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով: ԱՀ ՄԻՊ-ը նաև նշել է, որ Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհանուր զոհվել են առնվազն 31 քաղաքացիական անձինք։

Հոկտեմբերի 11. 20։47

Պատերազմի հենց սկզբից ակտիվ եւ դիտավորյալ կերպով հակառակորդի կողմից թիրախավորվել է քաղաքացիական բանկչությունը` ինչպես սահմանին մոտիկ բնակավայրերում, այնպես էլ խորքում գտնվող բնակավայրերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Թիրախավորվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ բոլոր շրջկենտրոնները, նույնիսկ սահմանից 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետեւանքով մինչեւ երեկ եւ գիշերն էլ ներառյալ արձանագրել են 25 զոհ, եւ 102 վիրավոր, որոնցից 5-ը միայն երեկ:

«Զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են, 25 զոհից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա։ վիրավորների շրջանում եւս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ»,-ասաց Արտակ Բեգլարյանը` նշելով, որ մանրամասները ներկայացված են զեկույցում:

«Փաստացի Ադրբեջանը միտումնավոր և համակարգված ձևով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,- հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և շեշտեց, որ քաղաքային բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր և եթե որեշ դեպքերում կարելի էր ասել, որ չտարբերակված հարվածներ են եղել, որը նույնպես միջազգային իրավունքի խախտում է, սայկայն մեծ թվով դեպքրեում էլ ակնհայտորեն եղել է ուղիղ դիտավորյալ թիրախային հարված քաղացիական բնակչությանը:

«Դեպքեր ունենք, որ կիրառվել է իսրայելական «Հարոպ» տիպի ինքնասպան ԱԹՍ Հադրութ քաղաքաքում քաղաքացիական բակչության դեմ»,- հայտնեց Արտակ Բեգլարյանը և ցույց տվեց սեպտեմբերի 27-ի քաղաքացիական մեկ տան վրա հարվածած ԱԹՍ-ի բեկորները՝ իսրայելական գրությամբ:

Հոկտեմբերի 6. 14։41

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առաջին իսկ օրվանից հակառակորդի զինված ուժերը սկսեցին թիրախավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները:

Ըստ Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնի՝ ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 21 խաղաղ բնակիչ, 82 վիրավոր, իսկ 2704 գույք, շենք-շինություն վնասվել է

Հոկտեմբերի 4

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախնական տվյալների համաձայն ՝ Ստեփանակերտի ու Շուշիի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների արդյունքում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ վիրավորվել է: 

Հոկտեմբերի 2. 23:30

Ըստ նախնական տվյալների՝ երեկոյան հրետակոծության հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ: 2 բնակելի շենք լրջորեն վնասվել են: Բարեբախտաբար, այդտեղ այդ պահին քիչ թվով բնակիչներ են եղել:

Հոկտեմբերի 2. 11։56

Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 2. 11։30

«Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»։ Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հոկտեմբերի 1. 22։44

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 1. 18։45 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել։ Նրանց անունները դեռ չի հրապարակվել։

Երեկ Ադրբեջանը հրետակոծում էր Վարդենիսի գյուղերը, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր զոհվել։ Անձնական տվյալները հայտնի չեն։

Արցախում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին առաջին հաղորդագրությունը տարածվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Հակառակորդի հրետակոծության հետևանքով իրենց տան բակում սպանվել էին տատ և թոռ։ 

Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:

Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում, փոքրիկի տատիկն է։

Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:

Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ:

 Նրանք են` Հրանտ Խաչատրյան, Լյուբա Մամունց, Լարիսա Մամունց:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Այդ արհեստական փաստարկները կրում են ակնհայտ մոլորեցնող բնույթ, իսկ գերիների ծնողների հետ նրանք անկեղծ չեն. Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը հայտարարել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում նոր նշանակում է կատարել Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին Մի 10 հատ թուրք էլ ես կմորթեմ. հայ գյուղացին երբեք ոչ ադրբեջանցուց է վախեցել, ոչ էլ թուրքից. Հրաչ Բերբերյան «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը Այսօրվանից Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ. Սմբատ Գոգյան Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին Փոփոխություններ են կատարվել ընդունելության քննությունների ցանկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են․ Սյունիքի մարզպետարան Բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ. կարծես՝ նրանք վնասվածքներ ունեն. ՀՅԴ ԵՄ անդամ Խորհուրդս Փաշինյանին, թող 2-րդ գիրքը կոչի «Ինչպես կործանել երկիրը 2.5 տարում». Իվետա Տոնոյան Նման առաջարկ չեմ ստացել ու այս հարցի շուրջ ընդհանրապես չեմ մտածել. Նարեկ Բաբայանը՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա, 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման. դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ Ընտրյալները կամ ինչու նրանք գնացին վարչապետի հետ հանդիպման Մենք դեռ խրամատում ենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել․ Գորիս համայնքի ղեկավար Նոր տարում նոր վարչապետ կունենանք. Գեղամ Մանուկյան SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակից աշխատանքային պայմանագիր է ստորագրել Սյունիքի մարզից որևէ համայնք չի անցել ադրբեջանական կողմին. մարզպետարանը պարզաբանում կներկայացնի. Արմինե Ավագյան Ի դեպ. Նախիջեւանը Ադրբեջանին կապող նոր միջանցքի վերաբերյալ Ալիեւի հայտարարության մասին Կապան համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում. ՈՒՂԻՂ Թուրքիայում ցմահ դատապարտված Գորշ Գայլերի հիմնադրին ազատ արձակելը ևս մի ազդակ էր, որ ինձ հուշում էր գալիք պրոցեսների մասին. Արթուր Դանիելյան Դպրոցները բացել-փակելը՝ «սիրում է, չի սիրում» խաղի սկզբունքով Ի՞նչ էր առաջարկելու Արմեն Սարգսյանը ռուսական կողմին, որը, փաստորեն, մերժվեց. 168.am Կազանյան փաստաթղթում խոսք չկար Հադրութի ու ԼՂԻՄ-ի մյուս շրջանների մասին, Տավուշի մասին, Մեղիի մասին. Արա Պապյան Մարդասիրական աջակցություն Արցախի բնակչությանը. ԱԻՆ Ով է նա, եթե Հայաստանում կա որեւէ կայացած կառույց, ապա դա ՄԻՊ-ն է. քաղաքացիները՝ Թաթոյանի մասին (տեսանյութ) Երևանում նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 494 երեխա Лавров взвесит и оценит многовекторную политику Армении (WP) Լիլիթ Մակունցը այսօր «փայլատակել» է. իրոք որ, մադամ, shut up. Արմեն Աշոտյան Թալին-Հացաշեն ճանապարհին «Toyota»-ն բախվել է պատնեշին և հրդեհվել. 3 մարդ այրվել է, որից մեկը՝ երեխա Այ, երբ մենք հասնենք այս «ծովերին», այն ժամանակ կվերականգնենք մեր երբեմնի փառքն ու կարգավիճակը. Դավիթ Բաբայան 1 միլիարդ 355 միլիոն դրամով Երևանում ես մեկ դպրոց կկառուցվի. ՀՏԶՀ ՀՀ դատախազությունը՝ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մասնակից Եռաբլուրն այսօր (տեսանյութ) Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց. նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա. Մելքումյան Ստեփանակերտում տեղի կունենա Սմերչ հրթիռի ռումբերի ականազերծում. ԱԻՊԾ-ն խնդրում է խուճապի չմատնվել Նոր Նորքում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է Սթափվելու և ճիշտ հետևություններ անելու ժամանակն է. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն Հաջորդ պատերազմը լինելու է Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի համար, մեզ 30 տարի ոչ ոք չի տա պատրաստվելու համար, գուցե 30 ամիս էլ չտան. Արա Պապյան Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը մանրամասներ է հայտնում Այս իրավիճակի լուծումը չլինի խորհրդարանում, կլինի փողոցում, չկասկածեք. Կարեն Քոչարյան Առեւտրային ցանցերում ալյուրի եւ հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ ԱԱԾ-ից հաստատեցին. Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա. News.am Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ