Այսօր, հատկապես համավարկի ու կարանտինի այս օրերին, սոցիալական կայքերը բավականին մեծ տեղ ունեն մեր կյանքում, և մարդիկ բավականին երկար ժամանակ են անցկացնում Instagram-ում, Facebook-ում, Twitter-ում: Մարդիկ իրենց ժամանակի զգալի մասն անցկացնում են սոցկայքերում. ոմանք ցույց են տալիս իրենց խոհարարական հմտությունները, ոմանք՝ ստացած նվերները, ճամփորդությունները: Վերջերս տարածվեցին նաև ինստա-լայվերը:
ArmDaily.am-ն «Ինսթագրամի հայ հայտնիները» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ երկորդր նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ինսթագրամը:
Գայանեն ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:
Գայանեն ինսթագրում հաճախ է տեղադրում ընտանիքի անդամների հետ լուսանկարներ: Նա վերջերս տեսանյութ էր հրապարակել, որ այցելել է այն նկուղը, որտեղ արցախյան պատերազմի ժամանակ իրենց համար ծառայել էր որպես թաքստոց:
Ինսթագրամում Գայանեի առաջին գրառումը եղել է 2012 թվականի մայիսի 7-ին:Վերջին գրառումը կատարել է օգոստոսի 31-ին` տեղադրելով եղբոր Լևոնի և հայրիկի հետ լուսանկար, վերջինիս ծննդյան կապակցությամբ: Գայանեն Ինսթագրամում կատարել է 131 գրառում, նրան հետևում է 6976 օգտատեր, նա հետևում է 673 օգտատիրոջ:

