Արցախյան պատերազմ, օր 27-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ. Արծրուն Հովհաննիսյան Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. Լիլիթ Մուսեյան Կան հստակ հաջողություններ, մասնավորապես գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան Մեր հողն ու ջուրն է, բոլորս պետք է գնանք պաշտպանենք՝ կին թե տղամարդ. քաղաքացիները՝ կամավորական ջոկատների մասին (տեսանյութ) Ինչպես հասկանալ և ինչ հետևություններ անել Պուտինի ելույթից Կորոնավիրուսից մահացել է պահեստազորի գնդապետ Պավել Շադյանը Խաղաղապահների տեղակայման մասին ստատուսներ գրողները թող գնան սահմանի բերան՝ իրենց ստատուսներով թշնամուն ջախջախելու. Արծրուն Պեպանյան Դավիթի հանգստությունը ստիպում էր բոլորիս մեր ձայն իջեցնենք, հանգիստ խոսենք. Զոյա Թադևոսյան Որ պարենային և ոչ պարենային ապրանքներն են այս օրերին թանկացել (լուսանկարներ)
Երևան, 24.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան:

Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր: Մենք ունենք համատեղ ապրելու, կենցաղ վարելու երկարատև պատմություն. մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը շատ խորը արմատներ ունի: Կարծում եմ՝ ունենք փոխադարձ հարգանքի բացառիկ օրինակներ. հարգանք մեր մշակույթների, քաղաքակրթության, կրոնի հանդեպ: Միջազգային օրակարգում շատ է խոսվում քաղաքակրթությունների երկխոսության և կրոնների երկխոսության մասին: Մենք դա գիտենք մեր դարավոր պատմությունից և ամուր հիմքերի վրա կառուցված ավանդույթներից: Եվ հիրավի, դրա կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի կյանքն այս տարածաշրջանում: Եգիպտոսում հայ համայնքը հսկայական ներդրում է ունեցել մեր պետությունների միջև բարեկամության կերտման գործում: Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ: Մենք մեծ ոգևորությամբ ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Եգիպտոսի նախագահին:

Պարոն նախարար, որքան գիտեմ՝ այսօր հանդիպել եք Արաբական լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Այս տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արաբական Լիգայի միջև հարաբերությունների համակարգումը, հատկապես քաղաքական առումով:

Ունենք Արաբական լիգայի շրջանակներում մեր գործընկերների հետ աշխատելու բավականին լավ ավանդույթ, և ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել Գլխավոր քարտուղարի կողմից: Մենք շատ կարևոր և ծավալուն զրույց ունեցանք Մերձավոր Արևելքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մենք ունենք հաստատված դիրքորոշումներ և մոտեցումներ, և որոնց միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ: Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումների առնչությամբ հենց այն նույն պատճառներով, որոնք արդեն նշեցի. խաղադրույքները շատ բարձր են: Արաբական աշխարհի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ, և այս երկխոսությունը մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում: Գլխավոր քարտուղարի հետ ունեցանք վերջին զարգացումների շուրջ մտքերի և դիտարկումների լայն փոխանակում: Իհարկե, մտահոգիչ զարգացումները շատ են, և կայունության ու խաղաղության պահպանման հարցում մեր հաստատուն հետաքրքրությունը մնում է աներեր. այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք մեր բոլոր գործընկերների հետ:

Այս տեսանկյունից՝ ինչպե՞ս է Հայաստանը գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը:

Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ վերջին զարգացումներին: Մենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ: Վերջերս Թել Ավիվում ֆիզիկական ներկայություն հաստատեցինք՝ ի դեմս դեսպանության: Մենք Իսրայելի հետ ունենք տարբեր հարցեր և տարբեր առումներով քննարկում ենք իրականացնում այդ հարցերի շուրջ: ԱՄԷ-ի հետ ունենք համագործակցության և բարեկամության կարևոր օրակարգ և շատ դինամիկ փոխհարաբերություններ, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Եվ իհարկե, մենք ունենք մեր հաստատուն դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ, որն անփոփոխ է. մենք աջակցում ենք Պաղեստինի խնդրի բանակցային, երկու պետության ճանապարհով լուծմանը:

Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Հուսով ենք, որ այսպիսի երկխոսությունը, այսպիսի խաղաղ գործընթացը միակ ճանապարհն է բարձր զգայունություն և երկար պատմություն ունեցողհակամարտությունը հասցեագրելու համար: Հուսով ենք, որ նմանօրինակ զարգացումները իրենց ողջ զգայունությամբ նպաստելու են բոլոր կողմերի շահերին, մտահոգություններին և առաջնահերթություններին: Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին և լիահույս ենք, որ այս զարգացումները նպաստելու են խաղաղությանը:

Դուք նշել եք, որ «մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը»: Ու՞մ էր հասցեագրված այդ հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ`հայերիս համար, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է: Այս հարցը հիմնված է անվտանգության շատ ուժեղ գիտակցության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այդ իրավունքների ճանաչումը մշտապես եղել է շատ կարևոր գերակայություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության կայուն միջավայրի հետ մեկտեղ: Նաև այն, որ հնարավոր է միայն խաղաղ բանակցային լուծում` հիմնված փոխզիջումների վրա: Փոխզիջում նշանակում է քրտնաջան աշխատանք, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և գտնում է կողմերի ստանձնած պարտավորությունների այդ կարևոր հավասարակշռությունը, որը հանգեցնելու է կարգավորման:

Ցանկացած միակողմանի առավելապաշտական մոտեցում չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ, ինչպես նշեցի, այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է: Այնուամենայնիվ, մենք շատ հստակ ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ, որը հանդես է գալիս ուժի, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների դիրքերից: Այդ գործողությունները դրսևորվում են Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության ցուցաբերմամբ և այնտեղ ռազմական ներկայության ամրապնդմամբ: Մենք նաև շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արևելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան: Սա ողջունելի քաղաքականություն չէ, սա ազդեցության տարածում է` Թուրքիայի հարևանության ողջ երկայնքով: Մենք մտահոգված ենք, մենք դիտարկում ենք, մենք հետևում ենք Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և տեսնում ազդեցության տարածումը` որպես այս քաղաքականության դրսևորում: Դա չի նպաստում խաղաղությանը, դա շատ ապակայունացնող քաղաքականություն է:

Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա: Ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները:

Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ո ւղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին:

Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման:

Պարոն նախարար, Դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, և վերջերս բանակցություններ եք անցկացրել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ:

Այո, Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն` միջազգային և տարածաշրջանային բազում հարցերի շուրջ, և իհարկե, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից է՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, անկախ նրանից, դա վերաբերում է Իրանին կամ որևէ այլ գործընկերոջը: Եվ սա շատ հիմնարար սկզբունք է, որը, բնականաբար, հեշտ գործ չէ:

Եվ վերջին հարցը, Կահիրե այցի շրջանակներում Դուք հանդիպում ունեցաք Գերագույն Իմամ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի և Ալեքսանդրիայի Պապ Թավադրոս Բ-ի հետ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր տարբեր դավանանք ունեցողների միջև կառուցել խաղաղության և հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններ՝ աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար:

Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն ուղեցույցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ: Մենք խորը հարգանք ենք տածում իսլամի նկատմամբ և ունենք իսլամի հետ ապրելու պատմական փորձ:

Մեր ինքնությունը մեզ սովորեցրել է արժևորել և կարևորել ուրիշների պատմությունը, աշխարհընկալումը և հոգատարությունը` ժխտելով կրոնի քաղաքականացման ցանկացած փորձ: Վերջինիս մենք երբեմն առերեսվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, երբ ականատես ենք լինում որոշ ծայրահեղ անպատասխանատու քաղաքական գործիչների փորձերին՝ ներդնելու կրոնի փաստարկը, ինչը մեզ համար անհեթեթ է, որովհետև մենք՝ որպես քրիստոնյա, իսլամի հետ համերաշխ ապրող ազգ ենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացարձակապես կրոնի մասին չէ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Վենետիկի ավագանու քաղաքային խորհրդում շրջանառության մեջ է դրել Արցախի ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը Պուտինի երեկվա խոսքի գրեթե ամեն տառը մեզանում մեկնաբանվեց, բայց ուշադրությունից դուրս մնաց չափազանց կարևոր մի հանգամանք. Վարդան Ոսկանյան Տեսախցիկը ֆիքսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Արցախյան պատերազմ, օր 27-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը Թշնամական ուժերի ոչնչացումը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունը Կրեմլում դեռ տեղյակ չեն, թե ինչ ի նկատի ուներ Թրամփը` ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել բանակցություններում. Պեսկով Ռումինիայում ՀՀ դեսպանը ռումինացի պաշտոնյային է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Ադրբեջանի ԶՈՒ հարվածների հետևանքով Ստեփանակերտում շինություններ են ավերվել. վնասվել է թաղամասը սնուցող գազատարը Գերեվարված զիվորների մայրեր, ես ներողություն եմ խնդրում բոլոր էդ «չմարդների» փոխարեն. Նաիրա Զոհրաբյան Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ. Արծրուն Հովհաննիսյան Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. Լիլիթ Մուսեյան Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն համազգային երկու գերնպատակ. Ռոմանոս Պետրոսյան Կան հստակ հաջողություններ, մասնավորապես գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չտարածել ադրբեջանական կեղծ տեսանյութեր և լուսանկարներ ՈՒՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանի ճեպազրույցը Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան Պուտինն, ի տերբերություն Էրդողանի՝ շատ ավելի զուսպ է, կարող է չասել ու շատ ավելի ցավեցնող քայլեր անել. Անդրանիկ Իսպիրյան Օդային տագնապի դեպքում անհրաժեշտ քայլերը. ինֆոգրաֆիկա Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել էք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են Երբվանից եւ ինչու է արգելվելու թուրքական ապրանքների ներմուծումը. Քո իրավունքը Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան. Տիգրան Աբրահամյան Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող Վարչապետը տեսակցել է վիրավորված զինծառայողներին. այցելել է նաև Սասուն Միքայելյանին Արսեն Թորոսյանն ու Լին Թրեյսին քննարկել են կորոնավիրուսի տարածման և պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը Հարազատս, եղբայրս, որդիս. Փաշինյանը լուսանկար է հրապարակել ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողն ու ծրագրերի ղեկավարները հրավիրվել են Հանրային խորհուրդ Ավարտվեց Մայք Պոմպեոյի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Համահայկական շարժմանը յուրահատուկ շունչ են տալիս մեր փոքրիկ նվիրատուները․ «Հայաստան» հիմնադրամ Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը Վարչապետ Փաշինյանը այլևս իրապես գնահատում է իրավիճակը, իսկ Արայիկ Հարությունյանի նամակը մի փոքր ուշացած էր. Խոսրով Հարությունյան Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին եւ շնորհակալություն հայտնեցի. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մենք լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը, սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը. Մնացականյան Մեր հողն ու ջուրն է, բոլորս պետք է գնանք պաշտպանենք՝ կին թե տղամարդ. քաղաքացիները՝ կամավորական ջոկատների մասին (տեսանյութ) Ինչպես հասկանալ և ինչ հետևություններ անել Պուտինի ելույթից Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Արցախում վարձկանների դիվերսիոն խմբեր են ոչնչացվել. COVID-19-ի թեստերը կէժանանան. Հոկտեմբերի 23-ն՝ ամփոփ Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդեռլանդահայերն ասելու են՝ «Բարի գալուստ Հաագա». Բալայան Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովին Կորոնավիրուսից մահացել է պահեստազորի գնդապետ Պավել Շադյանը Խաղաղապահների տեղակայման մասին ստատուսներ գրողները թող գնան սահմանի բերան՝ իրենց ստատուսներով թշնամուն ջախջախելու. Արծրուն Պեպանյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ